Բան ՁԹ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Դու Աստվա՜ծ և տեր, կյանք ու արարիչ,

Ողորմած, գթած, երկայնամիտ լույս,

Անոխ, մարդասեր, պարգևող, փրկիչ,

Օրհնյալ, ներբողյալ ու բարեբանյալ,

Դարան ամրության և ապաստարան ամենավստահ,

Աննենգ բարություն, անխավար ճաճանչ,

Մեղքերի քավիչ, վերքերի բժիշկ,

Անմատույցներին մոտիկ հպավոր,

Անօգներին ճար, անհույսներին ելք,

Դավանված որպես որդի Աստծո.

Եվ քեզ հետ քո Հոր, հզոր, ահավոր,

Ամենակալիդ Սուրբ Հոգուն, քեզ հետ երկրպագելի՝

Փա՜ռք ու պաշտամունք, գոհաբանությո՜ւն հավիտյանս. ամեն։