[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":117},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",87,"heading",[116],"sections",[18,19,20,21],[104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115],[65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103],[39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64],[22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38],"Աղաչում եմ քեզ ահա, բարեգո՜ւթ,","Ու պաղատում եմ բոլոր սրբերով.","Լսի՛ր ինձ կանխավ, որպեսզի հետո, արդեն ուշացած,","Աղաչանքներն իմ այս չմոռացվեն։","Առաջնորդեցիր ինձ ու փրկեցիր, ըստ սաղմոսողի,","Ազատի՛ր նաև, երգողի նման,","Այս չարակասկած տարակույսներից,","Որոնցից այնպե՜ս սարսափում եմ ես։","Թեպետև, իրավ, քեզնից հասարակ","Իմ կերակրի վարձին մինչևիսկ արժանի չեմ ես,","Բայց դու կարող ես, քո սովորությամբ,","Բարեգործել և ապերախտներին։","Քոնն են անպատում սքանչելիքներն ամեն բարիքի,","Եվ դու ես միայն ամենքին՝ անչար","Հանդուրժողությամբ հրաշագործում,","Հոր հետ, սուրբ Հոգովդ, օրհնյա՜լ հանապազ","Հավիտյաններից հավիտյանս. ամեն։","Եթե ծերության հասնելու լինեմ","Արժանավորս մահվան՝ բարձրյալիդ առաջնորդությամբ,","Մի՛ լքիր անզոր տկարությունս","Եվ մի՛ անարգիր ալիքները իմ,","Կործանվածիս էլ մի՛ կորացրու,","Մի՛ նվաստացրու կքվածիս նորեն,","Խոնարհվածիս էլ մի՛ ստորացրու","Եվ առկայծողիս մի հանձնիր շնչին վայրագ հողմերի.","Մի՛ թող դողդոջիս ապավինազուրկ,","Սառածիս՝ անօգ, մերկ ու անհանդերձ։","Տագնապահարը թող որ չմնա անճար, անսփոփ,","Հարկը խարխլված՝ անխնամակալ,","Պատկերն հնացած՝ անշուք, անպատիվ,","Պարարտությունը թող չանհամանա,","Թող որ չանարգվի փառքը շնորհի,","Ու չարհամարհվի հնությունը հեգ։","Թող չալեկոծվի նավը իմ հոգու,","Երկարությունը հույսիս՝ չխզվի,","Ու չկտրվի շավղիս լարն իսպառ,","Միտքս չցնդի, ու չքայքայվի կազմվածքը գոյիս,","Թևերս ամբարձման թող որ չփետվեն,","Թող զվարթադեմ գեղեցկությունն իմ չտգեղանա,","Ու չանհետանա ճաճանչը փայլիս,","Պատուհանները աչքիս՝ չփակվեն,","Եվ ոչ էլ նրանց լույսը խափանվի,","Թող չընկնի պատկերն իմ այս բանական։","Օրհնաբանված ես քո գթածությամբ","Եվ քո քաղցրությամբ բարեբանված միշտ,","Խոստովանված ես որպես հանդուրժող,","Ճանաչված ես քո խնամարկությամբ,","Ավետարանված՝ որպես փրկություն,","Ներբողված ես քո առատատրությամբ,","Քո պաշտպանությամբ բարեհռչակված,","Որպես փրկարար՝ պսակված փառքով,","Երկրպագված ես բարձրությամբ անբավ","Ու պաշտված անհաս քո անքննությամբ,","Գովաբանված ես որպես միշտ հաղթող","Ու վերաձայնված քո մեծ զորությամբ,","Խնկավորված ես որպես ողորմած,","Համբուրված ես քո հեզությամբ անճառ","Ու ճաշակված ես քո խոնարհությամբ.","Օրհնաբանված են քեզ հետ նաև քո ծնողն երկնավոր՝","Աստվածն ամենքի մխիթարության","Եվ քո սուրբ Հոգին ամենաբարի,","Որը կանոնեց չանտեսել երբեք","Թշնամու ընկած գրաստը անգամ","Եվ անբանությամբ սայթաքած մարդուն։","Երախտիքներդ իմ մեջ են, հզո՜ր,","Իսկ բարձունքներում տոնվում է մեծիդ","Առաքինությունն՝ անվերջ, անվախճան փառաբանությամբ,","Որին, ընդունված պաղատանքներով մարտիրոսների,","Թող որ միանա նաև ձայնը իմ այս աղերսական՝","Որպես հաճելի անուշաբուրում։","Եվ փրկանքով այս հաշտարար խոսքի՝","Քավի՛ր, բժշկի՛ր, ամենակարո՜ղ,","Առաջին մեղքերն ու վերքերն անտես՝","Մարմինն ու հոգին մահվան ենթարկող","Միջինների ու վերջինների հետ,","Ներքինները ու արտաքինները, հետք ու բծերով","Եվ հարվածների խարաններն անթիվ.","Մաքրած դեղերով քո ողորմության՝","Ջնջի՛ր, փարատի՛ր խածվածների այն","Բուշտ ու պուտերը զանազանագույն,","Որ ցույց են տալիս մեր այս բնության՝","Քեզ ախորժի հետ նաև գարշելին։","Քանի որ, ահա, սակավամասնյա","Կտակամատյանն այս ողբերգության","Իր վախճանին է մոտեցել արդեն,","Այնպե՛ս արա, տե՜ր, որ ինքնանախատ","Ու կշտամբական այս խոսքերի հետ","Դադարեն ընդմիշտ և չար ու հոռի սովորույթներն իմ։","Չէ՛ որ քո դրած կանոնակարգով","Դատապարտյալիս հույս ավետեցիր","Ասելով՝ հայրս չի կամենում, որ","Այս փոքրիկներից գեթ մեկը կորչի.","Եվ դարձյալ՝ Հորս կամքն այն է, որ ես","Ինձ հանձնարարված բոլորին նայեմ, պահեմ անկորուստ։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_118":119,"_120":121,"_122":123},"chapters",[234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,13,320,321,322,323,324,325,326,327],"pages",{"_126":135,"_10":136},"labels",{"_124":125,"_126":127,"_10":128},"original",{"_129":133,"_130":134},"mk",{"_129":131,"_130":132},{"_129":-7,"_130":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[229,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,230,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,231,232,227,228,233],[137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,88,89,90,91,92,93,94,95]
