[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":83},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",86,"heading",[82],"sections",[18,19],[41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81],[20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40],"Եվ այսպես, բոլոր կողմերից պարտված ու լքված իսպառ,","Իբրև ապիկար հաշմված՝ մերժվեցի ու վռնդվեցի,","Վատնված լիովին՝ մահվան գիրկն ընկա,","Որի պատճառով, պարգևից զրկված,","Ողորմության եմ հայացքս հառել","Եվ ամոթահար դեմքով՝ կրողս համայնինն իմ մեջ","Աղերսում եմ արդ բոլորի համար,","Որոնք թեև ողջ, բայց մեռած են քեզ,","Քանզի կարող ես, հնարներ ունես","Եվ ինձ պես մեռյալ կորուսյալներին փրկագործելու.","Ամեն, ամեն ինչ զորելի է քեզ,","Նամանավանդ որ քո այդ անտկար կարենալուդ հետ","Նաև կամելդ է քեզ ախորժելի։","Եթե միանան երկու բարգավաճ","Այդ կենսանորոգ շնորհները քո՝","Կարողանալդ կամենալուդ հետ,","Կանցնի և ամեն հուսահատություն","Ու վհատություն մեղավորներից,","Եվ կժամանի քո հրամանի՝","Հոգիներ բուժող լույսն ավետաբեր,","Տե՜ր ամենայնի, օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։","Այսքան բազմակերպ շարակարգությամբ","Թախծալից ողբ ու հառաչանքներիս","Փոխարեն գթա՛ բոլորի հոգուն,","Թագավո՜ր գովյալ և երկայնամիտ.","Առավել նրանց, որոնք կորցրին","Կյանքի փրկության հույս ու ապավեն,","Որոնք անպատրաստ ննջեցին հավետ՝","Ձեթի պակասից մարած լապտերով։","Ահա հիշի՛ր այս, տե՜ր իմ գթության,","Եվ իրավացի՛ համարիր դու ինձ և ա՛յս խնդրանքով.","Քանզի ի փառս սքանչելի ու ահավոր մեծիդ՝","Մարդուս կազմվածքը բաղադրեցիր տարրերից ներհակ,","Որոնցից մեկը թանձր ու ծանր է, մյուսը՝ թեթև,","Մեկը՝ սառնաշունչ, մյուսն՝ հրային,","Որպեսզի մենք այդ հակամարտների","Դիմադրությունն իրար նկատմամբ","Անաչառ կերպով հավասար պահած՝","Ներդաշնակելով՝ արդար համարվենք։","Եվ առաքինի այս դատողությամբ,","Որքան էլ տարրով վերասլացիկ բարձր ճախրեինք,","Չպետք է մտքից հանեինք իսպառ","Խոնարհությունը հողին նայելու","Եվ ընդունեինք տքնության պսակ։","Բայց որովհետև վրիպեցինք այս ուխտի կանոնից,","Հողի տարերքով, անասունի պես,","Սահեցինք իջանք ու կպանք երկրին,","Եվ մեկը ախտով, մեկն անգթությամբ,","Մյուսը անսանձ որկրամոլությամբ՝","Ընդմիշտ անհագուրդ մի գազանի պես","Կառչած մնացինք բնությանը մեր։","Լինում է նաև, որ մեկնումեկը այս չորս տարրերից","Անզուսպ սլացքով, անսանձ ոստնումով տեղից դուրս պրծած՝","Ամբարտավանում է վայրենաբար.","Եթե այրվում ենք քո սիրո տապով՝","Բոցիդ նշխարով, որը մեր մեջ է,","Նրան առընթեր ցուրտը կենակից","Կասեցնելով այդ՝ արգելակում ու կանխում է բարին.","Եթե օդային-հրեշտակային","Տարերքով պարզվում, ձգվում ենք առ քեզ,","Ծանրությունը մեր թանձր ու հողային անդրանիկ նյութի","Ներքև քարշելով՝ խափանում է այդ։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_84":85,"_86":87,"_88":89},"chapters",[200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,13,285,286,287,288,289,290,291,292,293],"pages",{"_92":101,"_10":102},"labels",{"_90":91,"_92":93,"_10":94},"original",{"_95":99,"_96":100},"mk",{"_95":97,"_96":98},{"_95":-7,"_96":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[195,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,196,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,197,198,193,194,199],[103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,87,88,89,90,91,92,93,94,95]
