[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":83},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",85,"heading",[82],"sections",[18,19],[48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81],[20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47],"Ընդունի՛ր, Հիսո՛ւս, ձեռնարկությունն այս","Իմ պաղատական՝ քեզ ի հաճություն,","Փոխի՛ր շփոթն ու տարակույսներն իմ","Ամենավարան՝ մեծ վստահության։","Ինչպես ջրաշեղջ ամենակործան աղետի դարում","Հարթավայրերում անհոգ, աներկյուղ","Ապրողները, քո ողորմությունից","Զրկված, մատնվեցին անհետ կորստյան,","Այնինչ բազմերեր հիմքին տատանվող","Փայտամած լաստին վստահածներն այն,","Ապավինելով գթածիդ անվան, փրկված ապրեցին,—","Ահա նրանց պես և ինձ՝ մշտերեր","Աղաչավորիս, մարդասիրաբար","Փրկելով հասցրո՛ւ խաղաղ հանգրվան,","Որպեսզի լքած պարտքերիս ծանր","Ստվարությունը այս ստորաքարշ,","Հետս բերելով վարձը հոգևոր քո շնորհների,","Քո առակավոր խոսքի համաձայն,","Գամ, տե՜ր, անբաժան քեզ միանալու","Հավիտենապես, օրհնյա՛լդ համակ։","Այս մաղթանքներին միացած նաև","Հոգեղենները ամենամաքուր՝","Մարտիրոսների հետ այն հողեղեն,","Որոնք փորձվեցին հրով ու ջրով","Եվ մեր փոխարեն՝ շունչն արձակելիս","Խնդրեցին մեծիդ ու մեզ հիշատակ թողին օգնության,—","Համաբանաբար մեզ ձայնակցելով՝","Մեզ հետ պիտ ասեն՝ թող լինի՜, լինի՜։","Արդ, քանզի զվարթ արթնությունը մեր նինջ ես համարում,","Իսկ լռությունը խոր թմրության մեջ՝","Առ քեզ ունեցած ուղիղ հավատքով՝","Աչքերի սթափ-անթարթ բացություն,","Լսելով աղերսն այս հեծեծագին՝","Քո իմաստությամբ ձեռնարկած երկիս տո՛ւր հաջողություն։","Զորացրո՛ւ, տե՜ր, ճգնավորական","Արի ու բարի այս գործի համար.","Օգնակա՛ն եղիր տկարությանս,","Թեթևացրո՛ւ սկիզբը ծանր այս աշխատանքի,","Դյուրընթա՛ց արա, մշտապես կարո՜ղ,","Առաջադրած ձեռակերտն իմ այս,","Արագացրո՛ւ ավարտը նրա,","Բերկրությամբ հասցրո՛ւ գործի վախճանին,","Շտապեցրո՛ւ իմ հանդիպումը նպատակիս հետ,","Ուղեկի՛ց եղիր ճամփիս ընթացքին,","Վսեմ թռիչքով դեպի օգտակարն արագ հասցրո՛ւ։","Աջ կողմս եղի՛ր ամենածանր վտանգիս պահին,","Անձկության դեպքում ձայնդ լսել տո՛ւր,","Կորստյան ժամին ձեռքովդ ազատի՛ր,","Մատովդ օգնի՛ր, երբ որ նեղն ընկնեմ,","Հարթի՛ր արգելքը դժնի խափանման,","Ամբակումի պես, հոգեղեն մեկի առաքմամբ փրկի՛ր,","Օժտի՛ր ինձ խոսքով, երբ որ ատյանում","Բազմության առաջ կանգնելիս լինեմ,","Իմաստությո՛ւն տուր քննության ժամին։","Կամքիդ ամպերով հովանի՛ եղիր ինձ հրաշապես,","Կենացդ փայտով հանդարտեցրու մրրիկը ծովիս,","Հրամանովդ սանձի՛ր պատկերներն այս երկրակենցաղ,","Քանզի եթե, տե՜ր, ողորմությունդ ցույց տալու լինես,","Լույծ կոհակները ապառաժից էլ կարծր կդառնան,","Իսկ եթե անտես անես ցամաքում,","Ամուր գետինը անկայուն դարձած,","Խարխլված, փլված՝ իսկույն կհոսի մեր ոտքի տակից։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_84":85,"_86":87,"_88":89},"chapters",[200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,13,284,285,286,287,288,289,290,291,292,293],"pages",{"_92":101,"_10":102},"labels",{"_90":91,"_92":93,"_10":94},"original",{"_95":99,"_96":100},"mk",{"_95":97,"_96":98},{"_95":-7,"_96":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[195,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,196,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,197,198,193,194,199],[103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,86,87,88,89,90,91,92,93,94,95]
