[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":199},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",82,"heading",[198],"sections",[18,19,20,21,22,23,24],[171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197],[146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170],[124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145],[104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123],[61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103],[44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60],[25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43],"Դու ես, տե՜ր, միայն գթած, բարերար,","Երկայնամիտ ու ամենակարող,","Ամեն անհասի հասնելու համար անճառ զորավոր՝","Քավության, փրկման, կենագործելու,","Լուսավորելու, վերհաստատելու,","Գիշատիչների ու վիշապների","Ժանտ ժանիքներից կյանքի կորզելու,","Խոր անդունդներից՝ առաջնորդելու բերկրալի լույսին,","Այլև մեղքերի հորձանուտներում խեղդվելուց փրկած՝","Արդարների հետ երջանիկ՝ փառքով բազմեցնելու։","Ամեն մի հոգի, շնորհիդ կարոտ,","Ակնկալությամբ, հույսով պատարուն սպասում է քեզ,","Լինի երկնավոր, թե երկրաբնակ,","Մեղքերով ընկած, թե արդարությամբ հաստատված կրկին,","Թե՛ տեր, թե՛ ծառա,","Թե՛ դշխո տիկին և թե՛ աղախին,","Զի կենդանության շունչը բոլորի քո ձեռքում է լոկ։","Եվ քեզ՝ Հորդ հետ և քո Սուրբ Հոգուն","Փա՜ռք հավիտենից հավիտյանս. ամեն։","Մի՛ բեր, ողորմա՜ծ, ինձ օր տարաժամ այնքան շուտափույթ,","Որ ես անվաստակ ձեռնունայնությամբ","Անցնեմ այս կյանքի թերավարտ ուղին.","Մի՛ մատուցիր ինձ ծարավիս ժամին դառնալի բաժակ.","Մի՛ փակիր, գթա՜ծ, հաջողության դուռն հոգեշահ գործիս,","Եվ թող դարանից հանկարծ դեմ ելնող","Ավազակների ասպատակի պես","Մահվան գիշերն ինձ վրա չհասնի.","Թող խորշակաշունչ տոթից տապահար՝","Արմատներս հանկարծ անպատրաստ պահին չչորանան, տե՜ր,","Ոչ էլ գաղտնապես եղծվեմ լուսնական արհավիրքներից.","Թող մեղքի սառույց չպահվի իմ մեջ,","Ջրակուր չանեն ինձ անհետ՝ կյանքի հեղեղներն այս հորդ.","Թող հանգիստն, անգետ, մահ չպատճառի,","Նինջը՝ կործանում, կամ քունը՝ կորուստ.","Թող վախճանն անդեպ չարշավի վրաս,","Ոչ էլ շունչս հանկարծ արգելակվելով անդարձ խափանվի։","Չէ՛ որ դու ոչ թե դատապարտիչ ես, այլ ազատարար,","Ո՛չ թե կորուսիչ, այլ միայն գտնող,","Կենսաշնորհ ես, ո՛չ թե մահարար,","Ո՛չ թե տարագրիչ, այլ համախմբող,","Ո՛չ թե մատնիչ ես, այլ կենդանարար,","Փրկարար ես դու, ո՛չ թե ընկղմիչ,","Ո՛չ թե կործանիչ, այլ բարձրացնող,","Ո՛չ թե անիծիչ, այլ օրհնող միայն,","Շնորհաձիր ես, ո՛չ թե վրիժառու,","Սփոփիչ, ո՛չ թե թշվառացնող։","Ո՛չ թե եղծանում, այլ գրում ես դու,","Ո՛չ թե սասանում, այլ հաստատում ես,","Մխիթարում ես, ո՛չ թե ընդոտնում.","Որոնում ես միշտ կյանքի հնարներ,","Ո՛չ թե հորինում միջոցներ մահվան.","Հակամիտված ես ո՛չ թե սատակման,","Այլ փրկագործման ողորմածորեն.","Ո՛չ օգնությունդ ես մոռանում բնավ, ո՛չ լքում բարին,","Ո՛չ զլանում ես գթությունը քո.","Ո՛չ թե տալիս ես կորստյան վճիռ,","Այլ ազատության կտակ ու պատգամ։","Ո՛չ անարգվում ես առատությունից,","Ո՛չ շնորհներիդ համար բամբասվում,","Ո՛չ պարգևներիդ համար հայհոյվում,","Ո՛չ նախատվում ես ձրի բաշխելուց,","Ո՛չ պարսավվում ես ներելուդ համար,","Ո՛չ քո բարության համար բանսարկվում,","Ո՛չ անպատվվում ես քաղցրությանդ համար,","Ո՛չ էլ հեզությանդ համար քամահրվում.","Սրանց համար, տե՜ր, առաքվում են քեզ ոչ թե տրտունջներ,","Այլ անլռելի գոհաբանություն։","Անհետացրո՛ւ մեղքերս, հզո՜ր,","Լուծի՛ր անեծքներն իմ, օրհնաբանյա՜լ,","Քավի՛ր պարտքերիս բեռը, ողորմա՜ծ,","Ջնջի՛ր հանցանքներն իմ, ո՜վ բարեգութ,","Մեկնի՛ր ինձ միայն մատդ օգնության՝","Իսկույն կդառնամ անբիծ, կատարյալ.","Ի՞նչ կա քեզ համար սրանից, բարձրյա՜լ, ավելի դյուրին,","Եվ մեղապարտիս համար՝ կարևոր.","Ուստի քո ստեղծած պատկերիս կրկին","Կենդանագրի՛ր, ո՜վ բարեխնամ,","Շնորհի շունչը քո մաքրագործող ու լուսանորոգ՝","Պաշտպանելով իմ բազմամեղ ոգին։","Ահա և խառնած խոսքս անմաքուր","Վերոհիշյալ այն երջանիկների","Փառատրական աղերսարկության,","Որոնք ինձ համար աղաղակում են քեզ ի հաճություն,","Պաղատում եմ քեզ նրանց հետ և ես,","Ինչպես քաղցրության խառնած դառնություն,","Կամ փուշ ու տատասկ՝ ողորկության հետ,","Վայելչության հետ՝ այլանդակություն,","Կամ տիղմ՝ մարգարտի, հող՝ զտված ոսկու,","Անարգ քար՝ ազնիվ ձույլ արծաթի հետ,","Ճշմարտության հետ՝ կեղծապատրություն","Կամ ատամնառու ավազահատիկ՝","Հացի փափուկ ու թարմ զանգվածի հետ։","Արդ, լսի՛ր, հզո՜ր, ամենահնար,","Նրանցն՝ ինձ համար, իմը՝ նրանց հետ՝","Ի գովեստ նրանց, ի փրկություն իմ և ի փառս քո,","Ո՜վ ամենագութ, բարերար, օրհնյալ,","Անճառ, անպատում, անեղծ, անստեղծ։","Քոնն են ձիրերն ու շնորհներն համայն.","Դու ես սկիզբն ու սկզբնապատճառն ամեն բարիքի։","Նրանց հետ, որոնք արյունով ներկված՝","Անցան սրի ու կրակի միջով,","Կան և ճգնավոր հայրեր սրբակյաց,","Քեզ հետևողներ, որդի՜ Աստծո,","Որ անպարտելի իրենց քաջությամբ","Եվ զգաստությամբ անգայթ, անպատիր,","Միշտ արիաբար կռվեցին ընդդեմ","Դժնի ու գոռոզ մարմնի բռնության","Եվ հալածեցին անմարմին փորձչին.","Արհամարհելով չարչարանքների ծանրությունը ողջ,","Երկրային կյանքի ասպարեզներում մաքառելով միշտ՝","Աշխարհիս ծովից, անծիր, ալեծուփ,","Թանձրակազմ մարմնի ծանր տապանակով՝","Թռչելով թեթև թևերով հոգու՝","Հասան ըղձալի կյանքի հանգրվան.","Իբրև սիրողներ վերին վիճակի,","Անցյալի մասին առանց խորհելու,","Հաղթության թագը համարձակորեն գլխներին դրին,","Պճնված իսկապես պայծառ ճոխությամբ։","Արդ, արժանավոր աղերսանքներով","Ու նվիրական խնդրանքով նրանց՝","Նրանց հետ մեկտեղ ընդունիր նաև ի՛նձ, պատժապարտիս։","Աղաչում եմ և բարձրյալ Աստծուդ","Մեծ պատվիրանի աշակերտների,","Նահատակությամբ ընտիր ճանաչված վկաների հետ,","Որ վշտաչարչար մահացու մարմնով","Եվ անդամներով բազմատառապանք ու ամենակիր,","Երկրավորական ու հողազանգված իրենց բնությամբ","Բոլոր նյութեղեն գոյությունների,","Տարերքների դեմ կռիվ մղելով՝","Պսակազարդված փառավորվեցին","Ու կենդանացան ընդմիշտ հոգեպես","Եվ արիաբար կրելով մահվան ամեն փորձություն՝","Մարտիրոսվեցին սուրբ ճշմարտության","Ու ելան երկրից, ըստ մարգարեի,","Այստեղից արդեն աներկբա հույսով՝","Տեսնելով անտես ծածկված հոգեղեն բարիքներն ամեն.","Որպես աշակերտ առաքյալների","Ու չարչարակից, իրենց գործերով","Կատարելապես նրանց հավասար,","Պարում են հիմա խրախճանքներում","Հավիտենական երանության մեջ։","Հարգելով նրանց մաղթանքներն հաճո ու ընդունելի","Եվ արյունընծա, վաստականվեր","Ու քրտնակնդրուկ աղերսներն առ քեզ՝","Ընդունի՛ր դարձյալ և ինձ՝ նրանց հետ","Հիմնավորաբար շաղկապելով քեզ անեղծ փրկությամբ։","Աստվա՜ծ բարերար ու բազմապարգև անմահ թագավոր,","Կյանքի ապավեն, լույսի կերպարանք, լայն հանգստարան,","Որ մեղավորիս համար մարմնացար","Ու կատարեցիր անպատում գործեր, հրաշքներ բազում,","Մինչև հասցրիր կատարելության","Մարդեղությունդ՝ քո ամենալիր աստվածության հետ։","Այժմ, հանուն սուրբ առաքյալների,","Ձեռնադրված քո երկնաստեղծ ձեռքով, սուրբ Հոգովդ օծված,","Որոնց արժանի գովեստն ես արի,","Ըստ կարողության, մի այլ գրվածքում՝","Հանուն փառքի քո, տե՜ր ամենայնի,","Ողորմիր և ի՛նձ՝ հիշելով սերն այն,","Որին դու նրանց արժանացրիր։","Նրանց միջոցով բաց և ի՛նձ համար ելքի ճանապարհ","Դեպի ըղձալի լույսն երանության.","Նրանց հովվության բարի ձայնը թող","Հասնի ինձ որպես կենարար ողջույն։","Թող որ ես նույնպես անեղծ փրկության","Տոնելի հույսի բաժին ունենամ","Նրանց հետ, որոնք առաջնորդներ են","Կյանքի, այս պատվի նախաշնորհներ,","Փառավոր խմբեր, գետեր բանական,","Ավետավորներ բարձրաբարբառ ու իշխաններ վսեմ,","Պճնված թագերով պերճ ու լուսափայլ,","Պայծառ՝ շնորհի զորության զարդով անկողոպտելի,","Նվիրագործված տիրական լույսի","Զվարթացուցիչ յուղով սրբազան։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_200":201,"_202":203,"_204":205},"chapters",[316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384,385,386,387,388,389,390,391,392,393,394,395,396,13,397,398,399,400,401,402,403,404,405,406,407,408,409],"pages",{"_208":217,"_10":218},"labels",{"_206":207,"_208":209,"_10":210},"original",{"_211":215,"_212":216},"mk",{"_211":213,"_212":214},{"_211":-7,"_212":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[311,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,312,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,313,314,309,310,315],[219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
