[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":185},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",79,"heading",[184],"sections",[18,19,20,21,22],[165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183],[123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164],[105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122],[45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44],"Բայց դու շտապով փրկարար ձեռքդ","Մեկնի՛ր կորստյան մատնված գերուս,","Ամենապարգև զորությո՜ւն անճառ,","Որ քո օգնությամբ ետ դառնամ կրկին դժոխքի դռնից","Եվ, պատրաստվելով կատարելապես,","Պատուհասներից պրծնեմ անվտանգ.","Թող որ այստեղից աչքերով մտքիս","Տեսնելով գալիք դիպվածները ողջ՝","Բավականանամ լոկ տագնապահույզ","Արհավիրքների լուրը լսելով,","Ահեղահամբավ տառապանքներից","Քո բարի կամքով փրկված ազատվեմ","Եվ առյուծների կորյուններին այն չմատնվեմ հանկարծ,","Որոնք ուզում են խլել ինձ քեզնից որպես կերակուր,","Որպեսզի խժռեն ժանտ ժանիքներով, ի հագուրդ մահվան,","Եվ պարարյալիս այստեղ՝ քաշքշեն ու հալեն այնտեղ,","Ուր պահվում են միշտ մնացորդները անհատ մթերքի՝","Հավիտենապես լափելու համար։","Արդ, դու կարող ես միայն ինձ կորզել մահվան երախից","Եվ առաջնորդել դեպի անանց կյանք ու երանություն,","Միա՜կ ապավեն, լույսի՜ թագավոր, տե՜ր Հիսուս Քրիստոս,","Օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։","Երբ որ կենակից պահապան հրեշտակ ոստիկանն հզոր","Անաչառորեն ամբաստանի, և","Իր արդարադատ վճիռն արձակի հատուցողն ահեղ,","Սպասավորներն արքայի այնժամ","Անխնայորեն պիտի խուճապեն՝","Մի մասին կյանքի հրավիրելու,","Իսկ մյուսներին՝ դատապարտելու ամոթի անանց.","Ոմանց կընդունեն ծիծղուն, ժպտերես,","Իսկ ինձ՝ դեմքերով սահմռկեցուցիչ ու քստմնելի.","Ոմանց կընծայեն լուսազարդ պսակ,","Այլոց կգուժեն չարամահ կորուստ.","Արդարներն այնտեղ կլսեն միայն ավետիքի ձայն,","Իսկ ես՝ բոթն ահեղ անվերջ վշտերիս.","Մինչ բարիների նկատմամբ մահվան","Հաղթանակն այնժամ անդարձ կմեռնի,","Չարագործներիս՝ կշարունակվի մնալ հարակա.","Դռան բախումը կդառնա իզուր,","Քանի որ անցած կլինի արդեն ժամը գթության։","Երբ բացվեն գրքերն սքանչելահրաշ,","Որոնք ճշգրիտ արտացոլումն են, մինչև այդ ծածկված,","Մարդկային ամբողջ վարք ու բնության,","Երկրում կատարված բոլոր գործերի,","Որի համար և գոյություն առան էակներն համայն,","Ամեն մեկինն հենց իր մարմնին իսկույն","Ստույգ անթերի գրությամբ՝ պիտի հայտնված երևան.","Կպատկերանան մեր աչքի առաջ","Երկրավոր մտքի, իմացության դեմ","Փակված ու կնքված խորությունները անճառ, անպատում։","Շահավաճառներն այն՝ ողբերի ու արտասուքների,","Որոնցով երկրից հնարավոր է երկինք գրավել,","Այնտեղ կմերժվեն ու կարհամարհվեն","Որպես ուշացած ընդունայնություն.","Այստեղից կանխավ ի վեր չառաքված","Հեծեծանքներն ու հառաչանքները","Այլևս լսելի չեն լինի այնտեղ.","Ողորմությունն ու նվիրումներն այն,","Որ սերմանված են կծծությամբ, երբեք","Լուսափայլ վառմամբ ճամփա չեն բանա։","Այնտեղ տապանը՝ նախահանցների,","Կտակարանը՝ տիրանենգների,","Նշանն ահավոր՝ ներկաներիս դեմ","Բարձրացած պիտի մեծաբարբառ ու խիստ դատախազեն.","Այդ նույն սոսկալի հրապարակում՝","Ե՛վ հաղորդության ուխտը հայրենի,","Ե՛վ անտեսների վկա խորանը,","Ե՛վ սուրբ արյունը մեծագործ Աստծո,","Որպես անխնա և իրավացի ամբաստանողներ,","Իմ առաջ պիտի տարածեն բոլոր","Տանջարաններն այն զանազանակերպ,","Որոնք հենց ինքս եմ անձամբ ինձ համար այստեղ պատրաստել.","Հուսակտուրս էլ ինչպե՞ս գտնեմ մխիթարություն.","Զի եթե նույնիսկ զորքերը լույսի՝ արդարների հետ,","Որ փառավորված են երանությամբ, սարսում են դողով,","Չեն համարձակվում նայել ահավոր","Տեսարաններին մեծ դատաստանի,","Հապա եղկելիս ավանդակորույս,","Սատակման որդիս ի՞նչ պիտի անեմ,","Ես, որ ոչ միայն չեմ արժանանա պսակազարդման,","Այլև պատուհասն իմ պիտի լինի","Անտանելի, իսկ կորուստս՝ անսպառ։","Վա՜յ ինձ յոթն անգամ՝ կրկին եղկությամբ,","Ըստ այս համրանքի չափի ու կշռի,","Որը թվերի անբավություն է պարփակում իր մեջ։","Ողբալի՜ հոգիս, ի՞նչ պիտի անեմ","Այդ ահեղ օրվա վտանգի պահին,","Որի նախապես հիշելն ավելի","Սարսափ է ազդում, քան հանդիպումը։","Խուճապն այդ պահի, անճողոպրելի ու տագնապահար,","Ոմն մարգարե պատկերում է մեզ այս օրինակով.","Ասենք, փախչում է մեկը առյուծից,","Եվ արջն է դեմից պատահում նրան.","Փախչում է արջից ու մտնում է տուն,","Ձեռքը հենում է պատերից մեկին,","Եվ հանկարծ նրան խայթում է մի օձ։","Ապա ասում է, առավելապես","Սաստկացնելով պատկերն ահավոր.","Իրոք խավար է տիրոջ օրը մեծ,","Օր մռայլության, մութի, օր ամպի ու մառախուղի։","Թեթևացրո՛ւ, գթա՜ծ, սաստկությունն այն տանջանքների,","Որոնք պատրաստված սպասում են ինձ,","Որպեսզի դարձնեն գեհենի որդուս","Մահու զարդարանք հավիտենական.","Ջնջի՛ր պարտքերն իմ ամոթահարույց,","Որոնք պահված են հետին ատյանում","Ազդարարվելու թշվառականիս՝ որպես նախատինք։","Այժմ իսկ ընծայի՛ր ողորմածությամբ՝ պատիժդ հաշտարար,","Որ է՛լ ավելի անտանելիներ սահմռկեցուցիչ","Չպատկերանան աչքերիս առջև,","Կենարար զղջման փոխարեն՝ անհույս","Տատամս ու շփոթ պատճառելով ինձ,—","Դատաստանն ահեղ, դատավորն անխաբ, անկաշառելի,","Սոսկալի ամոթ, դաժան կշտամբանք,","Հանդիմանություն անխուսափելի,","Անճողոպրելի տագնապ ու երկյուղ,","Անսփոփ սարսափ ու դող անվախճան,","Ատամնակրճտում անբժշկելի,","Անմխիթար լաց, անամոք կորուստ,","Նզովքն ահավոր քո պատգամների,—","Ուր չկա ո՛չ գութ, ո՛չ ողորմություն։","Ահա երկինքը պիտի գալարվի,","Երկիրն հատակի կարծրակերտությամբ՝","Խոլ դղրդյունով նման կդառնա մրրկահույզ ծովի,","Որի կոհակներն ահագնակուտակ","Նախ խուճապահար ասես փախուստ են տալիս իրարից,","Ապա դեմընթաց խուժումով բախվում,","Երկուստեք կասում ու խափանում են ընթացքը միմյանց.","Հողազանգվածը իր լայնատարած ամբողջ թանձրությամբ","Հիմքից սասանված՝ պիտի խարխլվի.","Ընդերքի խորքի ուժգին բախումից ահեղաթնդյուն՝","Կհարթվեն լեռներն, ու հրդեհվելով","Կհալվեն ժայռերն ու տարերքները ամեն գոյության.","Երկինքն այլայլված՝ կընդունի իր տեսքն անեղծանելի.","Արարածները իրենց տարերքով","Փոխված՝ կստանան մի նոր կերպարանք։","Ասպարեզ կգան գործերը ծածուկ,","Հայտնի կդառնան մեր կրքերն անտես,","Վարքն ու բարքն ամբողջ, հույզերը ներքին","Պարզ կնկարվեն մեր մարմնի վրա։","Երկնի թագավորն ատյան կնստի,","Հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ։","Հիշի՛ր, տե՜ր գթած և արդարասեր, Աստվա՜ծ ճշմարիտ,","Ու մի՛ մոռացիր, որ իր բնությամբ","Սխալական է մարդը մշտապես,","Եվ դու ես միայն օտար խավարի ու մոլորության.","Զննի՛ր ինձ դարձյալ, տե՛ս ալեխռով արյան հորձանքն իմ,","Որ ծավալվում է երակներիս մեջ ամեն ուղղությամբ.","Մոտեցի՛ր միայն ինձ որպես բժիշկ.","Չէ՞ որ ես մարդ եմ, ո՜վ անգոյատես,","Որն ստեղծված է, քո վկայությամբ, թերի, խակամիտ։","Եվ որպես մի մարդ, երկրածին մարմին մի մահկանացու,","Ես էլ չեմ կարող մնացած լինել","Անսխալական, անգայթ, անխոտոր.","Ուստի ավելի ճիշտ է ընդունել ինձ էլ մեղապարտ,","Քան սուտ համարել ասածները քո.","Քանզի, արդարև, հայտնի է և քեզ,","Որ արարածը չար է էությամբ,","Որ բնածին է չարությունը մեր,","Եվ անփոփոխ են խորհուրդները մեր հավիտենապես,","Ըստ իմաստունի կանխասացության։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_186":187,"_188":189,"_190":191},"chapters",[302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,13,380,381,382,383,384,385,386,387,388,389,390,391,392,393,394,395],"pages",{"_194":203,"_10":204},"labels",{"_192":193,"_194":195,"_10":196},"original",{"_197":201,"_198":202},"mk",{"_197":199,"_198":200},{"_197":-7,"_198":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[297,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,298,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,299,300,295,296,301],[205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
