[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":153},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",68,"heading",[152],"sections",[18,19,20,21,22,23],[132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151],[107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131],[83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106],[59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82],[32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58],[24,25,26,27,28,29,30,31],"Ո՜վ ամենազոր հաստող համայնի և տեր բոլորի,","Հառնի՛ր ատելի ոսոխներիս դեմ, հալածի՛ր նրանց","Եվ ողորմի՛ր ինձ կրկին գթությամբ՝","Փրկարար ձեռքդ մեկնելով լլկված,","Բազմակոշկոճ ու վարանած մահվան դատապարտյալիս,","Զի դու ես միայն ճանաչվում Աստված,","Փառաբանված քո հոր հետ, սուրբ Հոգովդ՝","Հավիտյաններից հավիտյանս. ամեն։","Եթե խիզախեմ տկարների դեմ,","Ի՜նչ հարկավոր են էլ առյուծներն ինձ,","Բոռ ու պիծակից կսպառվեմ իսկույն.","Եթե գիշատիչ արջերից փրկվեմ,","Պիտի պատահեն ինձ մժեղները արյունածարավ։","Եթե ինչ-որ տեղ նստեմ քիչ անհոգ,","Վրաս կմաղվեն մժղուկներն անարգ","Եռացող հրի ցնցուղների պես։","Եթե եղջյուրից ռնգեղջյուրի փախչելով պուկ տամ,","Կկեղեքեն ինձ չնչին մուների","Մորմոքեցուցիչ ճիրաններն անզոր։","Եթե թաքնված կուչ գամ մի խորշում շտեմարանի,","Գարշ ու աղտեղի գորտերը պիտի լլկեն ինձ անվերջ.","Եթե ինչ-որ տեղ ապաստան գտնեմ անդաստաններում,","Պիտի պաշարեն անթիվ տարմերը շնաճանճերի։","Մի կողմ եմ թողնում խառնիճ-մարախի բանակներն հզոր,","Թունավոր թրթուր, անշունչ թվացող այլ չքոտիներ,","Ջրակարծ կարկուտ, ավերիչ եղյամ,","Որոնք մեր աչքին թեպետև անզեն, խղճուկ են թվում,","Սակայն Աստծո մի ակնարկումով՝","Այնպիսի՜ ուժգին հարված հասցրին","Անբարհավաճ ու գոռ փարավոնի հզոր տերության,","Որ բռնապետին հաղթելով՝ տեղից դուրս վռնդեցին։","Սրանք հոգետանջ, գաղտնի վնասող","Այն լլկանքների ու տանջանքների","Գոյաձևերն են, գաղտնի ու ծածուկ,","Որ եգիպտացի անօրենները կրեցին այնժամ։","Ինչպե՞ս ստանամ այսքան վշտերիս մխիթարություն,","Վարանումներին իմ, այսքան մռայլ ու անլուսաշող,","Կյանքի հուսավառ լուսավորություն որտեղի՞ց խառնեմ,","Կամ ո՞ւր հաստատեմ գարշապարներն իմ,","Ո՞ր ապավենին աչքերս հառեմ,","Ի՞նչ անդորր գտնեմ այս ծփանքներին","Կամ ո՞ր ըղձալի անքույթ դյուրության ձեռքն իմ կարկառեմ։","Եթե բարձրաբերձ ձեղունին երկնի,","Այնտեղից ծծումբ ու հուր անձրևեց Սոդոմի վրա.","Եթե խորախոր անդնդին երկրի,","Սա բացեց կոկորդն իր խժռողական,","Լափեց Դաթանին ու Աբրիոնին ողջ բանակներով։","Եթե հանդգնեմ փախչել բռնողից,","Գուցե ինձ ճանկի վիշապն ահավոր.","Եթե թափառեմ գազանների հետ,","Սրանք ավելի պիտի շտապեն","Արարչի վրեժն ինձնից առնելու,","Քան Եղիսեի վրեժն հանեցին","Այն բեթելացի մատաղ ու մանուկ քրմորդիներից։","Եթե աչք հառեմ ամենատարած օդի պարզության,","Այն Եգիպտոսի համար շոշափվող խավարի փոխվեց.","Թե թռչուններին, երկնքում ճախրող,","Նրանք կանչված են սպանդ՝ զոհերի","Բոսոր դիակներն ուտելու համար։","Այս կյանքի ճամփին խելամիտ չեղա","Հաշիվներիս մեջ՝ իմ մատնիչի հետ,","Որ դատավորի ձեռքից հենց այստեղ պրծած լինեի.","Չներկայացա օրհնալիր ձեռքով,","Որ մաքրագործված հաղորդակցեի օրենսդրի հետ։","Ո՛չ դիմացից ինձ անվտանգություն,","Ո՛չ էլ թիկունքիս պատսպարություն ապահովեցի,","Ո՛չ աջ ձեռքիս մեջ զենքեր ունեցա","Եվ ո՛չ էլ ձախով վահան կրեցի,","Որ պատերազմում կարողանայի մնալ անվնաս.","Ո՛չ նժույգներիս զրահ հագցրի,","Ո՛չ մարտիկներիս՝ զինավառություն,","Որ կարենայի ճակատ հարդարել։","Վաղահաս պտուղն աչքաթող արի,","Իսկ վերջնահասից արդեն ուշացա.","Եվ ահա բոլոր բարիքներից զուրկ շվարել եմ ես.","Ո՛չ ունեմ հիմա մաքրության ծաղիկ","Եվ ո՛չ էլ, ավա՜ղ, ողորմության յուղ։","Գիշեր է խավար, մռայլ ու անշող.","Մահվան անհատնում նիրհով եմ քնած,","Մինչդեռ տագնապը կանչողի փողի ճեպում է անդուլ.","Հարսանյաց զարդից նորեն մերկացա","Ու վարքիս ձեթը թափեցի կրկին,","Եվ հարսանիքի դուռն ահավասիկ փակվում է իմ դեմ։","Իմ լինելության օրն է նզովյալ","Եվ ոչ թե Հոբի կամ Երեմիայի,","Որոնցից մեկին մինչևիսկ չարժի աշխարհն այս ամբողջ.","Ոչ թե մերժելի, այլ տոնելի է ծնունդը նրանց.","Պատշաճում է այդ անեծքն այն օրվան,","Երբ աշխարհ եկա ես՝ անարժանս լույսի, բարիքի,","Կորստյան որդիս, մահվան դրացիս, մեղքի մշակս","Եվ արբանյակս անօրենության։","Չմնացի ես հաստատ, բարերա՜ր,","Կյանքի այն ուխտին, որ սահմանեցիր.","Չհետևեցի անմահացուցիչ","Ու կենդանարար պատվիրանին քո.","Չչարչարվեցի երբեք արմտիք հնձելու համար,","Որ խռովահույզ ձմեռնամուտին","Պատրաստված լինեմ կերակրվելու.","Չկառուցեցի ամրակուռ որմեր","Եվ ոչ էլ հարկիս ձեղուն ձգեցի,","Որ պատսպարված լինեմ մրրկաշունչ փոթորիկներից.","Չամբարեցի գեթ մի փոքր պաշար","Անհատնում ուղին դուրս գալուց առաջ,","Որ փարատեի տագնապը սովի.","Չպատրաստեցի մաղթանք ու աղերս,","Որով համարձակ կարողանայի քեզ ներկայանալ.","Սրբակյաց վարքով փրկության թոշակ չապահովեցի,","Որ նորոգությունս երաշխավորեր։","Արդ, երբ մտքիս մեջ հնչում է անդուլ","Ահագնությունն այն վերն հիշվածների,","Որ աստվածային սպառնալիք են, հասած եղկելուս,","Ինչպե՞ս դադարի ողբերգությունն իմ,","Կամ ինչպե՞ս, ինչպե՜ս ցամաքի հեղեղն արտասուքներիս։","Զի եթե նույնիսկ քառավտակյան","Գետերն այն, որոնք ծավալումներով հորդ ու բազմահոս","Ոռոգում են ողջ երկիրն ու եդեմ՝","Լիառատորեն բաշխված բոլորին,","Ակունքներով ու հոսանքով իրենց աչքերս լցվեն,","Դարձյալ չեն կարող մարել բոցն ահեղ անթիվ մեղքերիս։","Թե մարգարեի ըղձանքի նույնիսկ բազմապատկությամբ՝","Գլուխն իմ անվերջ լցվի ջրերով,","Իսկ տեսողության ճրագարաններս աղբյուրներ հորդեն,","Չեն բավի, մեկ է, կործանված հոգուս","Վիշտն ու ցավերը ողբալու համար։","Ոչ էլ բանահյուս ու լալկան կանանց","Բազմությունները համորեն՝ անվերջ ողբ ու ջայլերով՝","Կկարողանան երգի վերածել ու երգով պատմել","Խորախոր խոցված սրտիս աղետներն այս դառնակսկիծ։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_154":155,"_156":157,"_158":159},"chapters",[270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,13,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363],"pages",{"_162":171,"_10":172},"labels",{"_160":161,"_162":163,"_10":164},"original",{"_165":169,"_166":170},"mk",{"_165":167,"_166":168},{"_165":-7,"_166":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[265,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,266,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,267,268,263,264,269],[173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
