[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":167},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",65,"heading",[166],"sections",[18,19,20,21,22],[124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165],[95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123],[59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94],[42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41],"Երբ կամքդ ինձ հետ է, խավարն ինձ համար ճաճանչ է պայծառ.","Որտեղ քո հույսի ճրագն է վառվում,","Այնտեղ դառնում է գիշերն այգաբաց.","Եթե մարմնիդ հետ հաղորդվում է մարդ,","Ազատ կլինի ամոթի բոլոր կասկածանքներից։","Իսկ ես չեմ հաշվում ինքս ինձ կենդանի՝","Անխուսափելի մահվան պատճառով.","Բայց և չեմ կարծում կորած լիովին,","Քանզի աներկբա նորոգումդ կա։","Կյանքիդ դուռն իմ դեմ փակ եմ համարում՝","Հիշելով պարտքերն իմ անքավելի,","Բայց և տեսնում եմ նաև դրախտը բացված իմ առաջ,","Որ ավետում է փրկությունը քո.","Այդ իսկ պատճառով ահա ոչ այնքան","Ինձ վհատության գույժն է տագնապում,","Որքան հոգածու ձեռքիդ կարկառմամբ՝","Քաջալերում է փրկությունը քո։","Ուստի տո՛ւր ինձ, տե՜ր, տո՛ւր ողորմություն,","Գոհաբանյա՜լդ բոլորից, օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։","Սակայն դու դարձյալ օրհնյալ ես բոլոր արարածներից,","Երկնքում եղած, թե երկրաբնակ,","Թե մեռելներից սանդարամետի,","Անպարտակա՜նդ այս տարագրության.","Ե՛ս հիմարացա, ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացա,","Մեղապարտվեցի ու դարձա խոտան,","Ե՛ս խոտորվեցի, հուսալքվեցի,","Ե՛ս մոլորվելով կործանում գտա,","Ե՛ս մատնվեցի ու վտարվեցի,","Ե՛ս խորթացա և գերվեցի գայթած,","Ե՛ս նզովվեցի ու թշվառացա,","Ե՛ս արբեցի ու խայտառակվեցի,","Ե՛ս խաբվեցի ու խորասուզվեցի,","Ապականվեցի, անօրինացա,","Ե՛ս մահացա ու իսպառ եղծվեցի.","Այս բոլորի մեջ դու ամենևին չարի մաս չունես","Եվ մնում ես միշտ անփոփոխ բարի։","Երբ որ մեկնելու լինեմ աշխարհից,","Սրբությունդ ինձնից թող չհեռանա,","Պատանելուց ետ՝ պատվից չզրկվեմ,","Չլքի հոգիս՝ աննենգ, անխարդախ փրկությունը քո.","Թող որ իմ շնչից չջնջվեն երբեք","Նշանները սուրբ, դրոշմված ձեռքով կենդանարարիդ,","Չեղծվի խորանից իմ աստվածատիպ՝","Պատկերը մեծիդ զորավոր արյան,","Բնակվի ինձ հետ գերեզմանի մեջ.","Թշվառ մարմինս ծորելուց հետո","Օծման շնորհդ թող ինձ մոտ մնա,","Որ նորոգության օրը նրանով","Ներկայանամ ես փառքի փեսայիդ,","Քոնը ճանաչվեմ,","Շնորհազարդվեմ քո վաստակներով,","Երախտիքներիդ զորությամբ հարգվեմ,","Պանծամ զգեստով սուրբ ավազանի՝","Քավություն գտած քո ողորմությամբ։","Մատուցի՛ր, գթա՜ծ, վերարկուդ անեղծ","Մեղքերով սաստիկ տաժանած մարմնիս,","Որ նենգ բանսարկուն չելնի քոնոնց դեմ,","Հնացնողն հոգուս չքվի լիովին,","Խավարաբնակ մութ հոգիների","Պատրանքներն ինձ հետ երևան չգան։","Թող որ քո անվամբ օրհնվի, գթա՜ծ, վիհն իմ հանգստյան,","Գերության գուբն իմ լցվի լիապես ողորմությամբ քո,","Տեղն իմ այն թշվառ ընդլայնվի քեզնով,","Միշտ անդորր լինի բանտն այն բարկության,","Արգանդն այն խավար ինձ համար լինի աճման սնուցիչ,","Անձուկ հարկն իմ այն ամփոփի իր մեջ ինձ՝ մեծիդ հույսով,","Քո ձեռքով պահվեմ տրտում խշտյակում,","Թևովդ ընդունվեմ տանն այն տագնապի,","Եվ դու միշտ լինես այն վտանգալի սենյակում ինձ հետ։","Ավա՜ղ ինձ այստեղ բյուր հազար անգամ,","Որ մի ժամանակ երկնային էի, այժմ՝ անդնդային,","Երբեմն՝ տոնելի, իսկ այժմ՝ թշվառ։","Եվ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Հիսո՜ւս,","Որդիդ միածին բարձրյալ Աստծո,","Արդեն այստեղ իսկ այսպես խստորեն պախարակվածիս,","Գանակոծվածիս այսքան չարաչար,","Այն մեծ օրն ահեղ դու էլ կրկնապես","Դատապարտելով մի՛ հանդիմանիր։","Հզոր, անքնին, անճառ, բարերար անմահ թագավո՜ր,","Ի տրիտուր այս ամենապատկառ","Ու ինքնապարսավ իմ խոնարհության","(Որ ես այսպիսի ձաղկանքով ինքս ինձ","Անողորմաբար դատափետեցի)","Նվագներով այս մատյանի ծածկի՛ր","Սկզբնաչարի դեմքն անարգանքով,","Խաչիդ նշանով զորացրո՛ւ երեսն ամոթահարիս։","Լույսիդ կնիքը թող որ միանա իմ կերպարանքին,","Տեսքիս հաստատվի նշանդ ամրության,","Կենացդ փայտի ձևը պատկերվի այտերիս վրա,","Արվեստն հրաշքիդ վեհաշքորեն տպվի ճակատիս։","Թող չաղավաղվի ինձնից դրոշմը քո լուսապաճույճ,","Առհավատչյայիդ վստահությունը ինձնից չհեռացվի,","Ու չսասանվի բերանիս ամուր","Սեմերից փառքը տյառնագրությանդ։","Երկրպագելի պահպանակդ թող","Միանա սրտիս զգայարանին,","Իմ գոյացության չորս նյութերի մեջ","Թափանցի լույսը քո քառաթևի,","Իշխանությունը փրկչիդ՝ աջակցի ձեռքիս կարկառման,","Մատուցման համար հաստված մատներիս","Բարեգործի քո խորհրդարանը համարձակության։","Ես՝ նախահայրս ամբարշտության,","Մեղավորների պետս ու գլխավորս անիրավների,","Պատժապարտների առաջնագույնս,","Հանցավորների տիպարս հարազատ,","Ատտիկեցիս, ո՛չ բարեբաստությամբ, այլ վատթարությամբ,","Ահա պատմեցի անպատումներն իմ,","Խայտառակեցի գործերս անպատկառ,","Ցուցադրեցի գաղտնիքներս ողջ,","Ծածկություններս հայտնեցի մեկ-մեկ,","Թաքնվածները դրեցի ի ցույց,","Ամփոփվածները հանեցի ի տես,","Արտաժայթքեցի մաղձը դառնության,","Գործակցությունս չարին՝ մատնեցի,","Քամեցի վերքիս թարախն ամբարված,","Ցույց տվի խորքերն իմ արատների,","Վերցրի դիմակը կեղծակերպության,","Քողազերծեցի տգեղությունն իմ,","Մերկացրի զգեստն ամոթույքներիս,","Ցուցադրեցի գարշությունս ամբողջ,","Փսխեցի դիրտն ու մրուրը մահվան,","Խածոտումների պալարներն հոգուս բաց արի ի տես","Քահանայապետ տեր Քրիստոսին։","Անձիս նկատմամբ եղա անխնա,","Չշփացրի մարմինս բնավ աչառու սիրով,","Արմատներն հնի նշավակեցի հրապարակավ.","Բնությանս կիրք, կարիքների դեմ եղա անողորմ.","Խզեցի կապը միաբանության,","Քանդեցի սրտիս դղյակն հիմնիվեր,","Կամքիս խայծի դեմ կռվեցի իբրև","Մահվան չարանենգ դարանակալի,","Արտաքս հանեցի պահուստներն անհայտ,","Մթերքն ամբարված՝ պարզեցի մեծիդ,","Կանգնել տվեցի նաև դատախազ դատավորի դեմ,","Հանդերձյալի փորձն այժմեն իսկ առա,","Հրաժարվեցի կործանարարի դաշնակցությունից,","Խզեցի ուխտը խաբեբայի հետ,","Մարտի հաղթական ելքը, տե՜ր Հիսուս, քեզ վստահեցի,","Զորագնդերը մղեցի առաջ,","Դիմադրությունն հարձակումներին՝","Ապավինեցի խոսքին Աստծուդ,","Խավարասերի փաղանգներն համակ","Մատնեցի զենքին լուսեղենների։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_168":169,"_170":171,"_172":173},"chapters",[284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,13,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377],"pages",{"_176":185,"_10":186},"labels",{"_174":175,"_176":177,"_10":178},"original",{"_179":183,"_180":184},"mk",{"_179":181,"_180":182},{"_179":-7,"_180":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[279,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,280,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,281,282,277,278,283],[187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
