[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":265},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",60,"heading",[264],"sections",[18,19,20,21,22,23],[226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263],[185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225],[137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184],[102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136],[59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101],[24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58],"Այս բոլորից մեզ պահի՛ր, պահպանի՛ր,","Տե՜ր Հիսուս, բարձրյալ որդիդ մեծ Աստծո,","Երկնային զորքիդ շրջափակությամբ,","Պաշտպանելով քո լուսեղեն խաչով","Խարդավանողի հողմերի բոլոր արշավանքներից.","Քանզի գուցե և գտնվի իմ մեջ","Ամեն տեսակի անօրենություն,","Բայց ոչ հայհոյանք։","Չէ՛ որ ինձ նման ամբարիշտների","Կորուստով դու չես հանգստանում, տե՜ր.","Անգամ հեղեղով իրավամբ ջնջված","Զազրագործների համար տրտմությամբ","Ամենագորով՝ սաստիկ վշտացար,","Նրանց պատահած աղետն այդ մահու","Համարեցիր քեզ ծանր ու անհաճո,","Ասելով նույնիսկ խոսքն այս՝ ի զարմանս քեզ լսողների՝","«Մարդկանց գործերի պատճառով այլևս","Երկիրը երբեք չեմ անիծելու»։","Մխիթարվում ու պարարվում ես հույժ","Փրկելով պիղծ ու մահապարտ մարդկանց","Եվ խնայում ես կործանման իրոք արժանիներին,","Ինչպես երբեմն ցույց տվեցիր այդ դդմի առակով","Կամ վրդովմամբ քո, սաստիկ դառնացած,","Երբ ուշանում էր անձրևն՝ ի դարման ուրացողների։","Վերջին օրերին գործեցիր նույնպես","Անճառ, տոնելու հիշատակարժան","Ամենատեսակ բարերարություն.","Առաքյալներիդ հրամայեցիր մինչևիսկ քեզնից","Քաղցր ողջույններ հաղորդել բոլոր","Հեռավորներին անբարեհամբույր։","Ցողի՛ր հայրական սերդ բազմագութ","Նաև ինձ վրա, ո՜վ կենսաշնորհ,","Որպեսզի և ես գտնեմ փրկություն՝","Քավված օգնությամբ քո ամենառատ։","Եվ քեզ Սուրբ Հոգուդ ու Հորդ հետ փա՜ռք հավիտյանս. ամեն։","Ապականացու փափկակեցությամբ գրգյալս ինչպե՞ս","Հաստատեմ խոսքն ինձ անպատշաճական՝","«Խոնարհեցրի ինքս ինձ ծոմով».","Կամ թե՝ «Ես նրանց նեղության ժամին քուրջ էի հագնում","Եվ ընկճված էի որպես սգավոր, տրտում ու թշվառ»։","Ինչպե՞ս անխռով հիշեմ պատիժներն իմ նմանների՝","«Սակայն մրուրը Աստծո բարկության չի սպառվելու,","Եվ պիտի խմեն նրանից բոլոր մեղավորները»,","Կամ՝ «Պիտի փշրես մեղավորների եղջյուրները ողջ»։","Ինչպե՞ս Հակոբի ապերախտության","Մասին խոսելով՝ ծանակեմ նրան,","Երբ ստվերի տեղ ճշմարտությունը","Ինքս ստացած լինելով հանդերձ՝","Նրանց պես նրանց այն նույն թերացմամբ՝","Մերժեցի բոլոր երախտիքները տեր Քրիստոսի՝","Աստվածահրաշ խաչի փրկանքով,","Գերազանցելով մինչևիսկ նրանց,","Որոնք մերժեցին առաջնորդությունն ընտրյալ Մովսեսի՝","Սքանչելագործ իր գավազանով,","Որ տերունական խնամարկության","Օրինակն էր լոկ ուրվանկարում։","Իսկ ինչպե՞ս վրաս խուժող դևերի","Արհավիրքները ցույց տամ, համարեմ","Կատարված իբր օտար այլացեղ խուժդուժ ազգերից,","Ասելով, թե հենց «Նրանք ձգեցին","Դիերը մեր մեջ եղած բարության","Գիշակերներին», այսինքն՝ օդային այսերին ի կուր։","Ինչպե՞ս կոչեմ սուրբ խոսքի սերմն, ընկած լերկ ճանապարհին,","Կամ միաբանված կամքս չարի հետ,","Նրա հետքերով գաղտնի պատերազմ","Ընթացող գուպարն ըմբոստ մտքերիս,","Որոնց հենց ինքս տվի զորություն՝","Գործակից դարձած բանսարկուի նենգ հնարանքներին։","Մի՞թե կարող եմ այլևս աղերսել այս նույն սաղմոսով՝","«Մի՛ լռիր, Աստվա՜ծ, և մի՛ դադարիր»,","Կամ՝ «Խորհեցին քո սրբերի վրա,","Ասացին…» էլի՞ դեռ շարունակեմ…","Այո՛, ավելի պատեհ կլինի,","Որ այս բոլորը վերագրենք հենց","Իրենց՝ դևերի, ինչպես և նրանց","Արբանյակների դժնդակության,","Որ մոլեգնաբար ճակատ են տալիս","Միշտ՝ խռովելու կյանքն այս անցավոր։","Ինչպե՞ս ես որպես ոչ-կռապաշտյալ","Անպատկառորեն ունայն պարծանքով","Պանծամ, Դավթի հետ ասելով՝ «Մի՞թե","Մոռացել ենք մենք անունն Աստծո,","Կամ աստվածներին օտար՝ աղոթքի ձե՞ռք ենք կարկառել»,","Երբ նա, ով տրվում ու խոնարհվում է զազիր մեղքերին,","Պաշտելու համար բարձրացրած կլինի արդեն իր առաջ","Ախտաշարժ, շամբուշ ու տարփատենչիկ,","Պոռնկապատիր պատկերները ցոփ","Աստարտ ու Քամովս դիցուհիների,","Մելքոմի արձանն արվական ու այն Թարահատ չքոտու,","Կանացիական զազրոտության հետ","Նաև իշանդամ առականքների","Ծանակություններ մերկ ու անծածկույթ։","Ինչպե՞ս չամաչեմ, ուրեմն, ասել նահատակի հետ,","Որ բարության էր միայն հետամուտ,","Թե՝ «Քեզ համար ենք ամեն օր մեռնում»,","Այլև սաղմոսը սրան հաջորդող։","Հիմարագույնս, վատթարս բոլոր","Մարդկանցից ինչպե՞ս հանդգնեմ ասել,","Թե՝ «Բերանը իմ իմաստություն է","Արտաբխելու, իսկ միտքս՝ հանճար»։","Մարդելուզակս, շողոմ, կեղծավոր,","Ինչպե՞ս մաղթեմ, որ ցրվեն ոսկորներն երեսպաշտների.","Ինչպե՞ս կրկնեմ արդ երկիցս ասված բարությունն այն մեծ,","Թե՝ «Ես հաճելի կլինեմ տիրոջ՝ կենդանյաց երկրում»։","Անթիվ մեղքերի կրողս ինչպե՞ս","Արդարից առած խոսքով բարբառեմ՝","«Ո՛չ մեղքեր ունեմ և ո՛չ էլ հանցանք,","Ընթացա անմեղ ու եղա շիտակ»։","Ինչպե՞ս կորստյան մատնեմ ինքս ինձ","Ասելով, թե՝ «Մի՛ ողորմիր նրանց,","Ովքեր գործում են անօրենություն»,","Կամ՝ «Ինչպես մոմն է հալվում հրի դեմ,","Այդպես կլինեն մեղավորները Աստծո առաջ»։","Ինձ է պատշաճում, արդարև, վերջին","Օրինակը այս կշտամբողական՝","Ակնարկելով այն պատուհասներն ու դիպվածները չար,","Որոնք նյութեցի ինքս ինձ մշտապես՝","Որպես զեղումներ կիզանողական ու հրատոչոր,","Թափված երկնքից իմաստությանս","Ճրագարանի՝ գագաթիս վրա։","Արդ, սաղմոսն ինձ ի՞նչ օգուտ պիտի տա,","Երբ անպտուղ եմ մնում միշտ նրա բազմերգությունից,","Չերգելով հոգով ըստ սուրբ Պողոսի թելադրության։","Ես՝ մեծագույնս մեղավորներից,","Պիտանիներից նկունս հետին,","Ինչպե՞ս, խառնելով մարգարեական","Երգերին նաև խոսքը տերունի, ասեմ սրբի հետ՝","«Հեռո՛ւ մնացեք ինձնից բոլորդ,","Ովքեր գործում եք անօրենություն»։","Երբ չեմ կատարել ոչ մեկն օրենքի","Շնորհի բազում պատվիրաններից,","Ինչպե՞ս բարբառեմ երջանիկի հետ,","Որը մեզ համար սահմանածն ինքը նախ գործադրեց,","Կամ ինչպե՞ս հոդեմ իմը՝ մեծագույն այս","Այլև խոսքերը սրան հաջորդող։","Ինչպե՞ս թափուրս կյանքի կատարյալ իմաստությունից","Երկյուղածների հետ օրհնեմ տիրոջ.","Կամ ինչպե՞ս հորդեմ իմը՝ մեծագույն այս աղերսի հետ՝","«Մի բան խնդրեցի տիրոջից՝ տեսնել վայելչությունն իր","Եվ սպասավոր լինել սրբազան իր տաճարի մեջ».","Ինչպե՞ս ձեռնարկեմ ինձ արգելվածին,","Երբ լսում եմ, թե՝ «օրհնաբանություն","Արդարներին է վայելում միայն»։","Ինչպե՞ս անիծեմ ինքս ինձ անձամբ իմ իսկ շուրթերով,","Թե՝ «Տիրոջ աչքը չարագործների վրա է ուղղված,","Որպեսզի ջնջի նրանց հիշատակն երկրի երեսից».","Կամ՝ «Պիտի ջնջվեն չարերն անհապաղ».","Ինչպե՞ս ասեմ խոսքն այս ինձ պատշաճող,","Թե՝ «Բազուկները ամբարիշտների պիտի խորտակվեն».","Ինչպե՞ս պաղատեմ սատակման համար,","Թե՝ «Թող որ կորչեն մեղավորները»։","Ինչպե՞ս թաթախեմ բազմահած լեզուս օրհնյալ խոսքի մեջ՝","«Խոստացա պահել ճանապարհը քո,","Որպեսզի լեզվով իմ չմեղանչեմ».","Մեղքի փշերով խեղդվածս ինչպե՞ս","Պարծենամ խոսքով այն անարատի՝","«Ինձ ընդունեցիր իմ անբծությամբ».","Կրկնապատժապարտ մեղավորս հապա","Ինչպե՞ս պարսավեմ իմ նմաններին,","Խնդրելով նրանց ձեռքից ազատվել՝","«Նենգամիտներից, մեղավորներից փրկի՛ր ինձ, Աստվա՜ծ»։","Վերջին մասերն էլ եթե գումարեմ առաջիններին,","Ցավերս կրկնակի պիտի ծանրանան,","Ու բազմապատկվեն դառնություններն իմ։","Բայց արտասուքի շեղջերից միայն փոքր ինչ առնելով՝","Կբավարարվեմ սաղմոսարանի ընտանի ձայնի","Հանապազորդյան հանդիմանությամբ,","Որն ամբարշտիս կշտամբում է միշտ։","Դրանցից են և քառասնիններորդ","Սաղմոսի վերջին հատվածի տողերն հանդիմանական,","Որոնք գարշելի համարելով ինձ՝","Խայտառակում են հանապազ, անդուլ,","Ցուցադրելով անձն իմ եղկելի՝","Բերանս են խցում, որպեսզի մեծիդ չփառաբանեմ,","Եվ աստվածային ձայնով շարունակ ամբաստանելով՝","Զրկում են կյանքի ակնկալումից,","Այլև, ասես թե պատնեշից, վրաս","Նետում են անվերջ մահացու քարեր։","Եթե, արդարև, ծանր է ուրիշից անեծք ստանալ,","Ապա կրկնակի դառն է, դժնդակ,","Երբ մարդ հենց ինքն է նզովում իրեն.","Իսկ եթե կարգ է մերձավորների","Նախատինքներին չենթարկվելն, ապա","Սպասել դրանք ամենատեսից՝","Ցավ է արյունող ու տաժանելի,","Աղետալի վիշտ ու մտալլկանք։","Սակայն եթե մարդ խոնարհությամբ՝ հենց","Ինքը իր անձը ենթարկի դրանց,","Սեփական լեզվով կշտամբի, ձաղկի,","Մտրակի իրեն դառն անեծքներով,","Կօրհնվի շուրթերով ամենակալի,","Քանզի անսխալ մեկնած կլինի դարձն իր առ Աստված՝","Չհեռանալով ճիշտ ճանապարհից,","Սիրով հատուցած կլինի լրիվ պարտքերն իր բոլոր՝","Չնվաճվելով չարախոսների խարդավանքներից,","Դարձած կլինի Հիսուսի հոտի բժշկված ոչխար՝","Դիմելով հենց այն աղին, որ, իրոք,","Բուժում է ախտերն իր աղիքների։","Բայց անբանների բարքին հատուկ է,","Ասուն կենդանի լինելով հանդերձ,","Կենսաձիր խոսքի դալար ծաղկածին արոտավայրում","Մտքի թմրությամբ մահացու խոտեր միայն ճարակել։","Քանզի ճշմարիտ առակից կանխավ քաջ հայտնի է ինձ,","Որ մեղավորի բերանին՝ կարդալ","Օրհնաբանություն անվայել է խիստ,","Ինչպե՞ս կրկնեմ նույն գովեստները քեզ","Աղաչավորս հույժ ամոթապարտ,","Որ անեծքներ եմ ընդունում անվերջ","Բարեմաղթական սաղմոսարանից։","Ինչպե՞ս երգեմ ինձ վիշտ ու աղետներ","Եվ նախատինքներ՝ ընդդեմ իմ անձին","Ու մերկ գրկիս մեջ շուշանների տեղ փշեր հավաքեմ։","Ինչպե՞ս Դավթի հետ հանդգնեմ ասել,","Թե՝ «Պիտի փշրես ատամներն համայն մեղավորների».","«Անօրենները չպիտի ապրեն քո աչքի առաջ».","«Դատի՛ր ինձ ըստ քո արդարության և անբծության իմ».","«Մեղավորների վրա պիտի գան չարիքները ողջ».","«Պիտի խորտակվեն բազուկները չար, մեղավոր մարդկանց».","«Ամենայն վտանգ, կրակ ու ծծումբ","Մեղավորների գլխին պիտ տեղա».","«Տերը կջնջի շրթունքները նենգ","Եվ լեզուները բոլոր մեծաբան»։","Ինչպե՞ս ասեմ, թե՝ «Քննեցիր սիրտս ու","Չգտար այնտեղ անիրավություն».","Կամ՝ «Ես խստամբեր ընթացք ունեցա».","«Ես արդար պիտի ներկայանամ քեզ».","«Ես էլ նրա պես կլինեմ անբիծ».","«Տերը ինձ ըստ իմ արդարության ու","Ձեռքի մաքրության պիտի հատուցի».","Ինչպե՞ս ես ինքս անձամբ ծանակեմ","Սուտն իմ՝ ասելով այն սրբի հետ, թե՝","«Ձեռքերս սրբությամբ պիտի լվանամ».","Նանրամիտս ինչպե՞ս ամբարիշտների գահերն անարգեմ.","Ինչպե՞ս թշվառս պարծանքն երջանկի պատշաճեմ անձիս,","Թե՝ «Դատի՛ր ինձ, տե՜ր, զի ընթացել եմ միշտ անբծությամբ».","Օտարս բարուց գաղտնատեսիդ գութն ինչպե՞ս աղերսեմ՝","«Մի՛ դասիր ինձ կարգն ամբարիշտների».","Ինքս անիծապարտ լինելով՝ ինչպե՞ս նզովեմ այլոց՝","«Տո՛ւր նրանց, տե՜ր, ըստ իրենց գործերի»","Եվ համարձակվեմ դեռ շարունակել։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_266":267,"_268":269,"_270":271},"chapters",[382,383,384,385,386,387,388,389,390,391,392,393,394,395,396,397,398,399,400,401,402,403,404,405,406,407,408,409,410,411,412,413,414,415,416,417,418,419,420,421,422,423,424,425,426,427,428,429,430,431,432,433,434,435,436,437,438,439,440,13,441,442,443,444,445,446,447,448,449,450,451,452,453,454,455,456,457,458,459,460,461,462,463,464,465,466,467,468,469,470,471,472,473,474,475],"pages",{"_274":283,"_10":284},"labels",{"_272":273,"_274":275,"_10":276},"original",{"_277":281,"_278":282},"mk",{"_277":279,"_278":280},{"_277":-7,"_278":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[377,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,378,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,379,380,375,376,381],[285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
