[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":99},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",57,"heading",[98],"sections",[18,19,20],[65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97],[40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64],[21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39],"Այժմ տե՛ս, բարձրյա՜լ, մեծությունը քո","Եվ նայելով իմ այս փոքրկության՝","Ընդունի՛ր սակավ խոստովանությունն անթիվ մեղքերիս.","Դու, որ տեսնում ես անթյուր ամեն ինչ բովանդակապես,","Բայց անտեսեցիր գայթումը Վեմի,","Անտե՛ս արա և սասանումները փոքրիկ ավազիս.","Ինչպես որ Դավթի պատժապարտությունն","Իսկույն վերացրիր, երբ ասաց՝ մեղա,","Նո՛ւյնն արա և ինձ, ո՜վ երկայնամիտ,","Հեծեծանքներիս ձայնին անսալով.","Դու, որ բոլորին շնորհատրում ես","Անաչառությամբ ու առատորեն՝","Որպես բարի ու բազմիմաստ հաղթող","Եվ չես նախատում հետին ստրուկին,","Որպես ողորմած ու ամենաստեղծ՝","Ստացի՛ր կրկին և մի՛ կորցրու քո","Արյամբ բուժվածիս, ո՜վ ամենագութ.","Քանզի միայն դու կարող ես փրկել ու տալ քավություն,","Քեզ վայել է փա՜ռք ըստ ամենայնի հավիտյանս. ամեն։","Արդ, դու, ողորմա՜ծ Աստված բոլորի, տե՜ր Հիսուս Քրիստոս,","Եթե գթաս ինձ, այժմ էլ ելքի մի հնար կգտնես.","Հանուն օրհնյալ Հորդ փառքի մեծության","Եվ քո Սուրբ Հոգու գթառատ կամքի՝","Տե՛ս տառապանքներն իմ տաժանելի,","Որոնք բացել եմ ահա քո առաջ,","Լսի՛ր և սրտիս խորքերից բխած","Ամբաստանությունն այս ինքնամատույց.","Գթությա՛մբ նայիր իմ այս ցնորված ու խակ բնության","Եվ պարգևի՛ր իմ վերքերին բուժում,","Եղծմանս՝ նորոգում, կորստիս՝ մի ճար,","Այս բազմակործան մահվանից՝ զերծում,","Ապականվածիս՝ կյանքի ճանապարհ","Եվ հույսի մի դուռ՝ ամբարշտյալիս։","Արդ, եթե ես ինձ հակաբնույթ կամք ցուցաբերեցի,","Որքա՜ն առավել դու պիտի ցույց տաս","Մեծիդ ընտանի ու ինքնահատուկ բարերարություն.","Եթե փշերից ընծայաբերվեց քաղցրախորժ պտուղ,","Որչա՜փ ավելի կենացդ ծառից","Անմահական համ պիտի ստացվի.","Եթե թշվառս ինձ ատողների","Համար խնդրեցի ողորմածություն,","Դու ինձ, որ քոնն եմ, ո՜վ ամենազոր,","Ինչպե՞ս կրկնակին պիտի չընծայես","Քո այդ աննվազ առատությունից։","Քրիստո՜ս Աստված, անուն ահավոր,","Մեծության տեսիլ, անբավ զորություն,","Անհաս, անքնին բարձրության պատկեր,","Անեղծ կերպարանք փրկարար լույսի,","Կյանքի պահապան, անդորրի ճամփա,","Վերին հանգստի արքայության դուռ,","Ապավինություն՝ անտխուր, անվիշտ նոր երանության,","Համայն գոյերի տեր ամենակալ, ինքնիշխանություն,","Օրհնության կոչում, ավետիքի ձայն,","Բերկրության բարբառ, անմահության դեղ,","Անքնին որդի միակ Աստծո,","Ինչ անհնար է ինձ, դյուրին է քեզ.","Ինչ անանց է ինձ, ետևում է քո.","Անհասն ինձ համար՝ հպավոր է քեզ.","Ինչ որ ծածկված է եղկելուս աչքին,","Մերձավոր է այն քո երանության.","Ինձ անկարելին՝ կատարված է քեզ.","Ինձ անկշռելին՝ չափված է ճշտիվ անճառության քո,","Ինչ պատճառում է ինձ վհատություն, սփոփանք է քեզ.","Ինձ անբուժելին՝ վտանգազերծ է բարձրյալիդ համար.","Ինչ առթում է ինձ վիշտ ու հեծություն, խնդություն է քեզ.","Ծանրը ինձ համար՝ թեթև է քեզ հույժ.","Ինչ եղծված է ինձ՝ այն գրված է քո զորության համար.","Ինչ կորած է ինձ՝ քո ձեռքում է այն.","Անճառն ինձ համար՝ համարված է քեզ.","Ինչ մռայլ է ինձ՝ ճաճանչ է մեծիդ.","Ինչ որ ինձ համար անթվելի է,","Բովանդակված է օրհնյալ ափիդ մեջ.","Ինձ սարսափելին՝ հաճելի է քեզ.","Ինձ փախչելին՝ քեզ վանելի իսպառ.","Ինձ անպարտելին՝ դյուրահաղթ է քեզ.","Մահաբերը ինձ՝ անգո է հաշվվում","Քո աստվածային զորության համար։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_100":101,"_102":103,"_104":105},"chapters",[216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,13,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309],"pages",{"_108":117,"_10":118},"labels",{"_106":107,"_108":109,"_10":110},"original",{"_111":115,"_112":116},"mk",{"_111":113,"_112":114},{"_111":-7,"_112":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[211,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,212,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,213,214,209,210,215],[119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
