[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":109},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",52,"heading",[108],"sections",[18,19,20],[81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107],[63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80],[21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62],"Խնկյալ խոսքերն այս մարգարեների,","Որ կանխապես քո օրհնյալ գալստյան","Ամենափրկիչ հրամանն էին մեզ ազդարարում,","Հնարավոր չէ նյութեղեն լեզվով","Մեկ առ մեկ պատմել, քանզի անբավ են,","Բայց, այդուհանդերձ, դրանք մինչևիսկ","Օրինակներ են միայն աննշան,","Ուրվապատկերներ, փոքր, նվազ, հին, ժամանակավոր,","Քո ավետաբեր հայտնության, խաչիդ","Փրկագործության համեմատությամբ։","Վեր խոյացրիր դու ամենուրեք","Խորաններ բազում մարտիրոսական քո արյան ուխտի,","Որ մեծաբարբառ միշտ աղաղակեն","Ավելի բարձր, քան դատակնիքն Աբելի մահվան,","Բարեգործությանդ հաղթահանդեսներն ազդարարելով՝","Շնորհմամբ երկրորդ ու անմահ կյանքի,","Մկրտությամբ ու վերանորոգմամբ,","Հարությամբ, քեզ հետ ընտանեցումով,","Քավմամբ, միությամբ քո սուրբ Հոգու հետ,","Ազատությամբ ու լուսավորությամբ,","Երանությամբ ու մաքրագործությամբ մշտնջենավոր,","Վերնայինների հետ հաղորդությամբ,","Փառքով անկապուտ,","Մեր շրթունքներով բարձրյալին ուղղված","Աղաչական ու հաշտարար խոսքով։","Եվ այն, ինչ ասելն իսկ ահավոր է,","Գրում եմ այստեղ որպես հիշատակ մեծ երախտիքիդ.","Կարող ենք նույնիսկ մենք աստված լինել","Շնորհներով ու ձիրքերով ընտիր","Ու միավորվել ստեղծողիդ հետ՝","Տերունական քո մարմնի ճաշակմամբ","Եվ միաձուլմամբ քո կենաց լույսին.","Մինչդեռ, Պողոսի խոսքի համաձայն,","Նախկին օրենքը չուներ այսպիսի","Կատարելության երջանիկ խոստում։","Բայց դու, փրկությո՜ւն,","Եկար հայրենի քո հարստությամբ","Եվ մեր աննվազ, երկար փայփայած","Հույսերն, ուղղված քեզ, քավի՜չ բոլորի,","Իրագործեցիր կատարելապես։","Փա՜ռք քեզ հորդ հետ՝ ի գովք սուրբ Հոգուդ բարերարության,","Հավիտյաններից հավիտյանս. ամեն։","Աղջամուղջային գույնը սևաթույր","Կփոխարինես ձյան պայծառության","Եվ արյամբ ներկված մարդկանց կդարձնես գեղմի պես մաքուր.","Ըստ Զաքարիայի ու Երեմիայի,","Բարկության մեջ իսկ ողորմությունդ կհիշես դարձյալ.","Իսրայելի ողջ քաղաքները նախ կանապատանան","Եվ բնակելի կդառնան նորեն.","Ճանապարհները մարդ չլինելուց թափուր կմնան,","Ապա վերստին կդառնան բանուկ.","Հոգեկան սովից մարդիկ կլքվեն","Ու կզորանան դարձյալ քո ձեռքով.","Աստված զայրացած կգնա տեղն իր,","Բայց ողորմությամբ կվերադառնա,","Ներելով՝ նորից ելք ցույց կտա մեզ.","Թեև կսաստի ու խիստ կսպառնա,","Սակայն վերստին պաշտպան կկանգնի.","Սրտի խռովման պահերին անգամ","Կշարժվի գթով իր խնամարկու։","Օրհնյա՜լ տիրաբար էությանդ մեջ","Անսահմանելի, անփոփոխելի բարի իսկությամբ,","Համայն աշխարհի պաշտում խնկելի,","Խոստովանելի ակն երջանկության,","Երկար փայփայված հույսի ժամանում ամենապատրաստ,","Գթած, ողորմած, որ ոխ չես պահում մի ակնթարթ իսկ","Ընդդեմ բազմամյա ու բազմակուտակ մեղքերի անգամ։","Անսահմանորեն ավելի առատ,","Քան նախնիների սերունդներին ողջ,","Շնորհաբաշխմամբ նոր լուսանորոգ՝","Մեկի փոխարեն կրկնակին դու մեզ հաճեցիր հեղել","Զարմանահրաշ, անճառ վերնահոս","Վտակներն օրհնյալ քո ողորմության։","Երբեմնի տմույն լուսամուտն անձուկ,","Որով չափավոր գիտությունների","Նշույլներն էին, աղոտ ու նսեմ,","Ըստ Սողոմոնի, հազիվ թափանցում,","Դու, ինչպես նրա, այնպես նաև ինձ՝","Թշվառիս համար, բացիր լայնորեն՝","Հանելով պատվարն արգելափակող","Ելքն աստվածային քո ողորմության ձիր-պարգևների,","Որոնք թեպետև մասնակի, սակայն","Ավետապատում օրինակներով","Պատկերել էիր կանխավ անցյալում՝","Ասելով ձայնով մարգարեների.","«Դարձե՛ք ինձ, և ես կդառնամ առ ձեզ».","«Երբ դառնաս հեծես, կապրես դու այնժամ»։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_110":111,"_112":113,"_114":115},"chapters",[226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,13,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319],"pages",{"_118":127,"_10":128},"labels",{"_116":117,"_118":119,"_10":120},"original",{"_121":125,"_122":126},"mk",{"_121":123,"_122":124},{"_121":-7,"_122":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[221,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,222,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,223,224,219,220,225],[129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
