[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":183},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",51,"heading",[182],"sections",[18,19,20,21,22],[160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181],[142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159],[118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141],[59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58],"Այնքան դաժան ու չարահնար էր ոճիրների մեջ,","Որ նույնիսկ իրեն արքայական փառք շնորհող Աստծո","Պատիվն անարգեց, լուտեց, հայհոյեց","Եվ սրախողխող սպանեց բազում աղոթողների՝","Որպես առտնին նենգող դավաճան,","Մերձավոր վատնիչ, սպանող ընկեր,","Չարամահության մատնող հարազատ։","Չէր կարող դառնալ այլևս Աստծուն,","Զի ուրացել ու դրժել էր նրան.","Չէր կարող հիշել և Աբրահամին,","Զի խորթացել էր նրանից արդեն.","Իսահակով չէր կարող աղոթել,","Զի նզովված էր նաև նրանից.","Իսրայելով չէր կարող պարծենալ,","Քանզի մերժված էր այդ մեծախորհուրդ","Անվամբ կոչվելու շնորհից իսպառ.","Չէր կարող երգել երգերը Դավթի,","Քանզի եղել էր նրան անարգող.","Քավարանին չէր կարող մերձենալ, զի պղծել էր այն.","Չէր կարող հուսալ և աստվածագործ սուրբ տապանակին,","Զի փոխարկել էր այն զազրաթորմի ձուլածոյի հետ.","Չէր կարող ձայնել նաև Մովսեսին,","Քանզի նրա դեմ մեղանչել էր ծանր ու անքավելի.","Ահարոնին չէր կարող աղերսել,","Զի հանցապարտ էր և նրա առաջ.","Չէր կարող դիմել մարգարեների մերձավոր խմբին,","Քանզի եղել էր նրանց սպանող։","Եվ այդուհանդերձ նրա մեղքերին եղավ քավություն,","Ու նա վերստին շնորհատրվեց թագավորությամբ,","Որպեսզի, գթա՜ծ, բազմապատկես քեզ","Գովեստներ անճառ ու անլռելի","Սերնդե-սերունդ անվերջ, դարեդար","Եվ դարբասն հույսի՝ մտնելու համար միշտ անփակ պահես՝","Ի փառս բարձրյալիդ և ի փրկություն դատապարտյալիս,","Ո՜վ անմահության շնորհապարգև Հիսուս Քրիստոս,","Գովաբանյալդ հավիտյանս. ամեն։","Նախկին օրենքը, որ նորի տկար օրինակն էր լոկ.","Մի նախաշավիղ մեծ ավետագիր մահվան կործանման,","Պարունակում էր իր մեջ երկնավարք","Ու վերնակենցաղ կյանքի ավետիս ու վստահություն.","Սակայն իբրև գիրք ջնջելի էր այն,","Իբրև օրինակ՝ վերափոխելի.","Հանցավորությամբ հուսահատներին","Դատապարտելն էր պաշտոնը նրա.","Մի թույլ միջնորդ էր հաշտարարության,","Խափանելի մի կտակ երկրային։","Այդ է վկայում և փրկությունը գոռ Մանասեի՝","Ծանր, անքավելի այնքա՜ն հանցանքներ գործելուց հետո,","Այն Մանասեի, որն արդարների արյամբ հեղեղեց","Մեծ թագավորին նվիրված չքնաղ քաղաքն հայրենի,","Ըստ մարգարեի անսուտ պատմության,","Որ տեսնողներից մեծագույնին իսկ,","Տեսչին, պաշտպանին հայրական իր տան,","Իր ազգականին, իր իսկ ուսուցչին","Ու դաստիարակին բազմերախտավոր","Մահվան գործիքով սղոցեց միջից երկու մասերի,","Դժնի չարչրկմամբ խոշտանգեց անլուր,","Կորցնելով, իբրև ապստամբամիտ, փրկանակն հույսի։","Սրա հետ նաև մի այլ մոլագար չարություն գործեց.","Հանդգնեց մղել ընդդեմ բարձրյալի դժնի վերնամարտ.","Չամաչեց երբեք արտաքսել անունն ու փառքն արարչի.","Եվ հալածելով հոգին Աստծո","Իր բնակության խորանից անճառ՝","Իրեն նվիրեց սկզբնաչարի պիղծ դավանանքին։","Այն նույն տաճարը, որ սահմանված էր","Բարձրյալ արարչի խնկարկման համար,","Համայն աշխարհում հռչակավոր այդ հանդիսատեղին,","Օտար ցեղերի համար ահազդու սրբավայրը այդ,","Որտեղ տեսիլներն հրեշտակային","Եվ ամենահաղթ պատգամներն Աստծո","Ճաճանչում էին՝ ազդարարվելով պայծառ հայտնությամբ,—","Երկնանման վայրն այդ վսեմափառ, սքանչելատես,","Քեվան անունով ինչ-որ նախանձոտ","Ու քառադիմակ մի կուռքի համար","Ավերակ, անշեն, գարշ ու աղծապիղծ աղոթատեղի","Ու դիվաճենճեր զոհարան դարձրեց։","Երկնավոր տիրոջ զրկելով կայքից իր արքայական,","Ամենընչեղին իր ունեցվածքից թափուր թողնելով,","Բուն տնատերին արած անհանգիստ ու աստանդական՝","Բեհեղզեբուղին ձեղուն հարդարեց,","Վտարանդելով անունն ահեղի,","Ավանդն օրհնյալի գերի վարելով,","Մասն ողորմածի նվազեցրեց ողբալիորեն.","Լույսի սրահը փոքր աղվեսի ապարանք դարձրեց,","Իսկ նրան, որ տերն էր ամենայնի,","Մի տաղավար իսկ չթողեց գլուխ դնելու համար.","Քանդեց, խորտակեց պատվարն հզորի","Եվ մեծախորհուրդ արյամբ սրսկված սեղանն ընծայեց","Բախտագուշակման ու հմայության։","Լայնորեն բացեց ճամփաներ՝ ամեն","Գայթակղության ու ախտի համար՝","Ինքը դառնալով սատակման հոտի կորստյան հովիվ","Եվ մոլորության դժնի վարդապետ,","Այն էլ կրոնի սուրբ օրենքների գիտությամբ հանդերձ,","Հայր ունենալով Դավթի հանգունակ մեծ Եզեկիային։","Ինչպե՜ս է հարյուրևերկուերորդ","Սաղմոսն, օրհնաբան ու հրաշագեղ,","Սփոփում սիրտը հուսահատյալիս,","Ավետելով ինձ կյանքի մեծ հույսեր՝","Որպես հավաստիք անձիս փրկության։","Հաղթական է նա ընդդեմ դևերի","Եվ բանսարկուի համար ահազդու.","Ինչպես նշանը տերունի խաչի,","Պանծալի է այն, բարեբաստիկ ու սքանչելափառ՝","Աշխարհատարած բարձրությամբ լուսո","Եվ երկնավորի անպարտ զորությամբ.","Հավիտենական ախոյան է մի,","Կանգնած անվկանդ, անհաղթ, անհողդողդ՝","Ընդդեմ բռնության անբարեբարո նենգ Բելիարի.","Բովանդակում է իր մեջ ըմբռնող","Մտքերի համար հոգեշահ գանձեր,","Որ ընծայում են՝ մահվան պարտություն, մեղքերի լուծում,","Կրկնակի հույսեր՝ զույգ աշխարհների՝ այս ու անվախճան,","Եվ արդարներին՝ անեղծանելի նորոգման խոստում,","Բարեհրավեր ու կենսապարգև","Կանոններ, գրված Աստծո հոգով։","Բոլոր երգերն էլ սաղմոսարանի","Մի-մի կտակ են մարդկության համար կենդանագրված,","Որ, սակայն, միայն տեսանելի են մաքուր սրտերին։","Եթե փախչելու լինենք քեզանից, կհետևես մեզ.","Կզորացնես, եթե թուլանանք.","Եթե խոտորվենք, կհանես դարձյալ հարթ ճանապարհի.","Եթե ամաչենք, կքաջալերես.","Կբուժես, եթե ախտացած լինենք մարմնով ու հոգով.","Կմաքրես, եթե մեղքով գարշանանք.","Թե ստենք, կուղղես ճշմարտությամբ քո.","Եթե կործանված՝ խորասույզ լինենք","Անդունդներն անտակ, երկինք ցույց կտաս.","Եթե չուզենանք մեր կամքից դառնալ, ինքդ կդարձնես.","Եթե մեղանչենք, դառնորեն կողբաս.","Կժպտաս, եթե մենք արդարանանք.","Կսգաս, եթե օտարանանք քեզ.","Տոն կկատարես, եթե մերձենանք.","Թե տանք, կընդունես, եթե հապաղենք, կհամբերես լուռ.","Եթե ուրանանք, կառատացնես շնորհները քո.","Կտրտմես, եթե լքված թուլանանք.","Կցնծաս, եթե արիանանք մենք։","Մի՞թե երկրածին ամենապատիր","Անցավոր մեկին պաղատեցի ես,","Որ աղաղակն իմ հնչի ընդունայն.","Կամ բանականի՞ մի մահկանացու,","Որ իմ փրկության հույսը լինի սին.","Կամ թե եղծական մի ադամորդո՞ւ,","Որը ո՛չ միայն տկար է խոսքով, այլև՛ զորությամբ.","Ինչ-որ երկրավոր գահակալների՞ աղերս ուղղեցի,","Որոնց հետ նաև անցողիկ լինեն բարիքներն իրենց.","Հարազատ եղբո՞ր, որն ինքն է կարոտ","Փնտրելու անդորր սեփական անձին.","Հո՞րն իմ երկրավոր, որ հասած կյանքի արևամուտին՝","Անկարող լինի հոգատարության,","Թե՞ ծնող մորս, որն արդեն զրկված կենդանությունից՝","Կորցրած լինի գորովանք ու գութ.","Կամ թե աշխարհիս թագավորների՞ն,","Որոնք ճարտար են միմիայն մահվան ու սպանության","Արվեստների մեջ, ոչ թե կյանք տալու։","Այլ քեզ, միայն քեզ, բարերար Աստվա՜ծ, օրհնյալ երկնավոր,","Որ կենդանի ես, կենդանություն ես տալիս բոլորին,","Այլև կարող ես վախճանից հետո անգամ լիովին","Ու անեղծորեն վերանորոգել։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_184":185,"_186":187,"_188":189},"chapters",[300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,13,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384,385,386,387,388,389,390,391,392,393],"pages",{"_192":201,"_10":202},"labels",{"_190":191,"_192":193,"_10":194},"original",{"_195":199,"_196":200},"mk",{"_195":197,"_196":198},{"_195":-7,"_196":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[295,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,296,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,297,298,293,294,299],[203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
