[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":149},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",50,"heading",[148],"sections",[18,19,20,21,22],[114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147],[82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113],[55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81],[37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36],"Արդ, դու ես միայն ճշմարտադատ ու իրավակշիռ,","Ո՜վ բարերարդ օրհնյալ գթությամբ,","Ես մեղանչեցի, անօրինացա, անիրավեցի,","Ուստի եղծվեցի, զեղծվեցի իսպառ,","Հանցավորապես ամբարշտացա,","Չանսացի խնկյալ պատվիրաններիդ,","Թեպետև ինքդ իսկ երևացիր ինձ անճառ քո սիրով,","Որ գրել այստեղ ծանր է չափազանց","(Սարսափելի է հիշելը նույնիսկ)։","Քեզ արդարություն, մշտնջենական գովեստներ ու փա՜ռք,","Իսկ ինձ՝ քո հանդեպ ամոթահարիս,","Քավություն, բուժում, ողորմածություն","Եվ պահպանություն սրտի ու հոգու,","Բարեբանյա՜լդ ըստ ամենայնի հավիտյանս. ամեն։","Արժանի չեմ ես օրհնյալ անունդ հիշելուն անգամ.","Զի հանցավոր եմ մահապարտորեն բարեգործիդ դեմ.","Կնիքիդ հանդեպ, շնորհիդ, փչմանդ,","Պարգևներիդ ու անվանդ, ավանդիդ,","Պատկերիդ, պատվիդ թագավորական,","Որդեգրությանդ, օծմանդ, դրոշմիդ,","Առատությանդ ու ընտանությանդ,","Համարձակությանդ, կյանքիդ ու լույսիդ,","Երանությանդ ու բարձրությանդ վսեմ,","Հույսիդ, պսակիդ անկապուտ, փառքիդ","Եվ խոստումներիդ այն ամենայնի, ծածուկ ու անհայտ,","Որոնք, տե՜ր Հիսուս, բազում ձևերով ավետեցիր ինձ՝","Համառիս, իժիս, քարբիս չարաթույն,","Ականջներիս խուլ, անլուր, ունկնախից։","Մեծիդ հարաճուն բարության դիմաց՝","Բազմապատկվեցին չարություններն իմ,","Կործանեցին ինձ, կապեցին մահվան՝ կյանքից զրկելով,","Կարգելով ծառա ապականության։","Ես, որ տիպարն ու պատկերն եմ ճշգրիտ հանուր մարդկության,","Նրանց բոլորի հանցանքներն ահա իմին խառնելով,","Նրանց դառնությամբ սաստկացնելով իմը կրկնապես՝","Նրանցով հանդերձ հեծեծում եմ արդ,","Թեպետ հարկ չկար գարշելի գույնին","Գումարելու և նոր տգեղություն։","Ահա և այժմ ես մեղանչեցի՝","Անխոհեմաբար գործելով այն, ինչ անհաճո է քեզ՝","Հանցավորապես թույլ տալով դարձյալ սխալներ բազում։","Նայի՛ր ինձ, գթա՜ծ, ինչպես երբեմն","Ուրացության մեջ բռնված Պետրոսին,","Քանզի լիովին ես ունայնացա։","Լուսավորի՛ր ինձ քո ողորմության ճառագայթներով,","Ո՜վ ամբողջովին բարերարություն,","Որ ընդունելով օրհնությունը քո՝","Արդարանամ ես, կյանք առնեմ դարձյալ,","Մաքրվեմ լլկող մեղքերից, որոնք դու չես ստեղծել։","Չեմ համարձակվի կարկառել առ քեզ","Գոսացած, կարկամ ձեռքերս հանցապարտ,","Մինչև չմեկնես օրհնյալ աջը քո","Ու չնորոգես դատապարտյալիս։","Հաղթի՛ր վերստին համառությունն իմ հեզությամբ մեծիդ՝","Մարդասիրաբար հասած օգնության.","Ամենահնար կարողությամբ քո","Ների՛ր առաջին, միջին և վերջին չարիքները իմ,","Ո՜վ անհասներին հասու ապավեն","Եվ արդարների լույսի թագավոր։","Արդ, ըղձալի է ինձ հիշել այստեղ","Հինավուրց, սակայն մշտապես նորոգ","Խրատն հոգեշունչ այն հանճարեղի, որ տերն իսկ կրկնեց.","Ոչ թե գնալ ու նստել մանրախոհ","Ամբարիշտների ժողովարանում","Ժանտամիտների առաջին բարձին,","Որից Դավիթն ու Երեմիան նույնպես","Հաստատուն ուխտ ու կանոնադրմամբ","Միշտ հրաժարվել հանձնարարեցին,","Այլ նրանց հետ, որ սրտանց զղջացած՝","Ամոթահար են իրենց մեղքերից","Ու ահաբեկված մեծ դատաստանի հատուցման ահով.","Հետինների հետ, նրանց հավասար,","Նրանց պես խոնարհ ինքնակամորեն,","Որից բավական՝ բերկրում է Աստված.","Այսպիսով ես էլ կարող կլինեմ","Նրանց հետ հուսալ՝ արժանանալու","Երանության վեհ բազմականներին,","Այլև զերծ մնալ մարգարեի այն մեղադրանքից,","Որն ակնարկում է վեսերից ոմանց.","«Մի՛ մոտեցիր ինձ, քանզի սուրբ եմ ես,","Եվ ո՜վ կարող է ինձ նայել անգամ»։","Ես օգտվում եմ, սակայն, երջանիկ","Դավթի անսահման խոնարհությունից՝ ասելով իր հետ.","«Համարվեցի ես անասուն» անմիտ, անզգայացած.","Չարիքներն հասան պաշարեցին ինձ.","«Նեխեցին վերքերն անզգամիս ու փտեցին անբույժ»։","Այլև կկրկնեմ Ասորեստանի","Այն մի խումբ ընտիր ու անբիծ անձանց","Կշտամբանքները ինքնադատափետ,","Որոնց հետ և Եզր մեծ քահանայի խոսքն այս հոգեշահ՝","«Ոչ իսկ հայացքս կարող եմ առ քեզ վեր հառել, Աստվա՜ծ»։","Ինչպես որ առանց Քրիստոս Աստծո","Չի կարող լինել հոգու փրկություն,","Եվ ոչ էլ առանց աչքի տեսության՝ լույսի զվարճանք,","Ոչ էլ արևի քաղցրություն՝ առանց արևածագի,","Այնպես էլ առանց ծածկությունների խոստովանության","Եվ ինքնաձաղկման՝ չկա քավություն։","Զի ի՞նչ օգուտ քեզ մաքրությունից քո,","Երբ պիտի դատվես փարիսեցու հետ.","Կամ ինձ ի՞նչ վնաս իմ հանցանքներից,","Եթե ես պիտի մաքսավորի հետ գովեստ ստանամ.","Որտե՞ղ և ինչո՞ւ պիտի պարսավվի Հովել մարգարեն՝","Երիցս կրկնելով եղկությունն անձի.","Կամ մեղադրվել կարո՞ղ է մի սուրբ՝","Մեծագույն օրը հիշելու համար.","Եսային ինչո՞ւ պիտի ճանաչվի փոքր-ինչ պղծաշուրթ,","Երբ հեռու մնաց Իսրայելի տան բոլոր գործերից.","Կամ Հիսուսն ինչպե՞ս ադամյան մարմնով հաշվվի մեղավոր՝","Ինձ կարեկցելուց՝ հանցավորապես","Իր հորն աղոթած լինելու համար.","Կամ ինչպե՞ս մեկնել միտքն այս առածի՝","«Սիրտն իմաստունի սգատան մեջ է,","Իսկ սիրտն անմտի՝ ուրախության տան»։","Նա, որ Ադամի սխալն իր անձին չի վերագրում,","Մեղքերն համայնի չի հաշվում իրեն,","Ինչպես երջանիկն այն արքաներից,","Որը իրենն էր համարում նաև","Ողջ հանցանքներն ու մեղքերն հայրերի,","Մեղանչած կլինի արդարության դեմ,","Ինչպես մեկը, որ անախտակիր է","Կարծում մարդկային բնությունը իր.","Այդպիսի մարդու սիրտը չի բերկրի այն զվարթությամբ,","Որ պարգևում է ավետումն հույսի,","Եթե Հիսուսի առաքյալների խոսքի համաձայն","Չկարողանա «տրտմել ըստ Աստծո»։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_150":151,"_152":153,"_154":155},"chapters",[266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,13,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359],"pages",{"_158":167,"_10":168},"labels",{"_156":157,"_158":159,"_10":160},"original",{"_161":165,"_162":166},"mk",{"_161":163,"_162":164},{"_161":-7,"_162":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[261,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,262,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,263,264,259,260,265],[169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
