[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":79},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",47,"heading",[78],"sections",[18,19],[68,69,70,71,72,73,74,75,76,77],[20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67],"Եվ արդ, ողբակից մեծ մեղավորին,","Որը կամովին մահացու կերպով անօրինացավ,","Նրա գոչն իր հետ կրկնում եմ և ես.","«Մեղա՜, տե՜ր, մեղա՜,","Անօրենությունս ինքս եմ վկայում»։","Չափը պարտքերի մեղավոր հոգուս,","Ըստ հիսուներորդ սաղմոսի խոսքի,","Շատ ավելի է, քան հյուլեները","Օդում տարածված հողմավար փոշու։","«Մեղա՜ երկնքի, այլև քո առաջ».","Անառակ որդու պես ամոթապարտ՝","Վերադառնալով գթիդ հայրական՝ թախանձում եմ քեզ","Եվ մոտենալով դեմքով տխրագին՝","Արտասվահեղեղ ողբերիս գոչմամբ","Խղճալի ձայնը աղերսանքներիս","Տարածում եմ, տե՜ր, ահա քո առաջ.","Ո՜վ հայր գթության, Աստված բոլորի,","Արժանի չեմ ես բնավ ոչ միայն որդի կոչվելու,","Այլև անպիտան ու անբան վարձկան։","Ընդունի՛ր դարձյալ սովալլուկիս,","Տարագրական ու վնասապարտ,","Եվ բազմաչարչար հոգնանվաղիս","Քաղցը փարատի՛ր կենացդ հացով.","Ե՛լ ինձ ընդառաջ քո ողորմությամբ,","Քանզի նախ քեզ եմ ես ապավինել.","Հագցրո՛ւ, գթա՜ծ և անոխակալ,","Զգեստն այն, որից կողոպտված էի արդեն նախապես.","Ավանդակորույս, մեղքերով իսպառ աղտոտված ձեռքիս","Մատուցի՛ր կամքովդ ամենաշնորհ","Մատանին, կնքով համարձակության","Եվ մերկությունը թշվառ ոտքերիս գարշապարների,","Ավետարանի ամրածածկ կոշկով պատսպարելով,","Ապահովիր միշտ օձի թույնի դեմ։","Մեծիդ անխոտոր մարդասիրությամբ","Նվիրի՛ր հոգուն իմ բարեկարոտ","Երկնային պարարտ եզդ զվարակ,","Որ է միածին օրհնյալ քո որդին,","Որ մատուցվելով միշտ՝ չի պակասում իր լրությունից,","Զոհաբերվելով հավիտենապես","Ամեն սեղանի սպանդարանում՝","Անսպառորեն մնում է համայնն ամեն ինչի մեջ,","Ամբողջությունը՝ ամեն մի մասում,","Էությամբ՝ երկնում, իսկությամբ՝ երկրում,","Անհատ՝ մարդկությամբ և աստվածությամբ իր՝ լիակատար.","Փշրվելով միշտ անթիվ մասերի՝ բաշխվում է անվերջ,","Որ միավորի այդպես բոլորին","Որպես մի մարմին իր՝ գլխի համար.","Փա՜ռք քեզ նրա հետ, հա՜յր ողորմության, հավիտյանս. ամեն։","Արդ, ամաչելով սաստկապես մեծիդ ահեղությունից՝","Ի՞նչ կարող եմ ես ասել, եթե ոչ","Համրանալ իսպառ և հող ի բերան՝ լռել սրտիս մեջ,","Մարգարեական խոսքի համաձայն,","Հայացքս հառած լոկ բարի հույսին։","Իսկ եթե բացեմ փականքը շարժման գոց շրթունքներիս՝","Բռնադատելով նրանց, որ խոսեն,","Խղճմտանքս ինձ կթելադրի","Վերստին հյուսել միայն ողբագին","Ու կրկնակական եղերերգություն։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_80":81,"_82":83,"_84":85},"chapters",[196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,13,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289],"pages",{"_88":97,"_10":98},"labels",{"_86":87,"_88":89,"_10":90},"original",{"_91":95,"_92":96},"mk",{"_91":93,"_92":94},{"_91":-7,"_92":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[191,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,192,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,193,194,189,190,195],[99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
