[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":97},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",4,"heading",[96],"sections",[18,19,20,21],[69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95],[43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68],[31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42],[22,23,24,25,26,27,28,29,30],"Տո՛ւր ինձ, բարեգո՜ւթ, աղաչում եմ քեզ, տո՛ւր ողորմություն.","Չէ՛ որ դու ինքդ քո խոսքով այդպես մեզ պատվիրեցիր","Ասելով՝ տվեք այդ նվերն Աստծուն՝","Ի փրկություն ձեր և մաքրագործվեք.","Զի ես ձեզանից ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ։","Ահա բարձրացի՛ր վերստին՝ խնկված այդ խոսքն հիշելով,","Դու որ ամեն ինչ ունես լիապես","Եվ ամեն ինչի աղբյուրն ես միակ.","Բոլորից քեզ փա՜ռք հավիտյանս. ամեն։","Ավելի լավ չէ՞ր, ինչպես որ Գիրքն է ասել նախօրոք,","Ո՛չ սաղմնավորվել բնավ արգանդում,","Ո՛չ ձևավորվել որովայնի մեջ,","Ո՛չ ծնունդ առնել, ո՛չ լույս աշխարհ գալ,","Ո՛չ մարդկանց թվում երբևէ գրվել,","Ո՛չ հասակ առնել, աճել, զարգանալ,","Ո՛չ գեղապատկեր դեմքով զարդարվել,","Ո՛չ օժտվել խոսքով, բանականությամբ,","Քան թե ենթարկվել այսքան սաստկագույն","Ու սարսափելի տառապանքների,","Որոնց դիմանալ կարծրակոփ ժայռերն անգամ չեն կարող,","Ո՞ւր մնաց տկար մարմինները լույծ։","Արդարությունս նվաղել է ու չքացել իսպառ.","Մեղքերս բացվել են ու բազմապատկվել.","Չարիքները իմ մնացական են, ես՝ կորստական.","Թեթևացել է սաստիկ նժարը իրավունքներիս,","Անիրավության կողմը՝ ծանրացել.","Հալվել, ցնդել է բերքը բարիքիս,","Իսկ սխալներս՝ հաստատվել ամուր.","Ավանդը կորցրել, դատակնիքն եմ գտել այժմեն իսկ.","Մահվան մուրհակս գրված է արդեն,","Իսկ ավետիքի կտակը՝ ջնջված։","Երախտավորը տխրել է սաստիկ,","Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.","Թախծում է գունդը հրեշտակների,","Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով.","Ողբերի մեջ է զորքը վերնական,","Ստորինները բերկրում են զվարթ.","Մահ տարածողի մթերանոցը լցված է բերքով,","Եվ կողոպտված է գանձն ստեղծողի.","Օտարի կողմը անպակաս է, իսկ","Տիրոջ պարգևը տրված է քամուն.","Շնորհն հաստողի մոռացվել է, իսկ","Կորստաբերի վարմերը՝ պահվել.","Երախտիքները փրկչի հեգնելով՝","Զվարճանում է Բելիարը նենգ.","Կենաց աղբյուրս խցվել է անդարձ,","Գոռոզի ժանգն է ժամանել ժանտիս։","Արդ, քանզի խոսել սկսեցի քեզ հետ,","Որիդ ձեռքում է կենդանի շունչը բազմամեղ հոգուս,","Ահից սահմռկած՝ սարսում եմ, դողում սաստիկ տագնապով,","Քանզի, արարի՜չդ երկնի ու երկրի,","Մտաբերումն իսկ դատաստանի քո,","Անճողոպրելի, ահեղ, անաչառ,","Ուր հանցագործս պիտի կշտամբվի,","Անտանելի է, ահավոր, խոսքի սահմաններից դուրս։","Առավել ևս, որ չկա բուժում","Սաստիկ վերքերիս, անողջանալի ու բազմավտանգ,","Որոնք ստացա կործանարարիս դժնի, մահաբեր","Ժանիքների խայթ-խածոտումներից։","Իսկ «պատերազմի օրն» այդ ահարկու,","Ըստ առակողի, ո՛չ պաշտպանվելու ինչ-որ միջոց կա","Եվ ո՛չ էլ խոսքով արդարանալու.","Ո՛չ հնար կլինի պատսպարվելու վերարկուի տակ,","Ո՛չ դիմակներով ծածկված, կեղծելու,","Ո՛չ մոտենալու՝ խոսքով երեսպաշտ,","Ո՛չ խաբխբելու՝ կերպարանելով,","Ո՛չ կմկմալով ստախոսելու,","Ո՛չ ճողոպրելով փախչելու հապճեպ,","Ո՛չ էլ ծլկելու՝ թիկունք դարձնելով,","Ո՛չ երեսն ի վար գետնին կառչելու,","Ո՛չ հաստատվելու՝ բերանով հողին,","Ո՛չ թաքնվելու երկրի խորքերում։","Զի ծածկվածները մերկ են քեզ համար,","Իսկ անտեսները հայտնի, անսքող։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_98":99,"_100":101,"_102":103},"chapters",[214,215,216,13,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307],"pages",{"_106":115,"_10":116},"labels",{"_104":105,"_106":107,"_10":108},"original",{"_109":113,"_110":114},"mk",{"_109":111,"_110":112},{"_109":-7,"_110":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[209,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,210,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,211,212,207,208,213],[117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
