[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":119},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",37,"heading",[118],"sections",[18,19,20,21],[86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117],[60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85],[36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59],[22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35],"Քոնն են այս բոլոր բարությունները,","Միածի՜ն որդի միակ Աստծո,","Որոնց համեմատ չարություններն իմ հիշատակելով՝","Քո ամենօրհնյալ անվանն եմ դիմում արդ բարձրաղաղակ","Պաղատանքներով մտքիս ու հոգուս։","Նայի՛ր այս զղջման խոստովանության","Մեղապարտությամբ ամոթահարիս.","Սատակման որդուս ողորմիր՝ անմահ մահով մեռնելու,","Որպեսզի անթիվ մեղքերիս չափով՝","Ողորմությունդ բազմապատկվելով առավելապես՝","Կրկին ու կրկին ավետարանվի,","Բարեհռչակված հնչի վեհորեն","Թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա.","Եվ քեզ, քո հոր և սուրբ Հոգուդ հետ փա՜ռք հավիտյանս. ամեն։","Կշտամբանքներս գալիս են, ավա՜ղ,","Ըստ Հոբի խոսքի, ոչ թե մարդկանցից,","Այլ ամենատես աչքերից վերին հրամանի քո,","Որի երկյուղից սոսկում եմ, դողում՝","Խղճով վարանած ու տագնապահար.","Եվ արդ, սրտաբեկ ապավինում եմ","Հույսիդ հաստատուն, կենդանի, անեղծ,","Որպեսզի նայես ինձ ողորմությամբ՝","Իբրև կորստյան դատապարտվածի,","Երբ ներկայանամ երկնավոր մեծիդ բարերարության","Իսպառ անպաշար, ձեռնունայն, դատարկ,","Երախտիքները անպատում փառքիդ","Բերելով ինձ հետ՝ քեզ հիշեցնեմ,","Քեզ, որ չես նիրհում մոռացմամբ տարված,","Ոչ էլ երբևէ գեթ մի ակնթարթ","Հեծեծանքներն ես անտեսում վշտի։","Վերացրո՛ւ ինձնից, աղաչում եմ քեզ,","Խաչովդ լուսավոր՝ խեղդը վտանգիս,","Հոգածությամբ քո՝ տխրություններս ամենավարան,","Փշե պսակովդ՝ բողբոջը մեղքի,","Գանահարությամբ՝ հարվածը մահու,","Ապտակի հիշմամբ՝ տանջանքն ամոթի,","Թքի անարգմամբ՝ գարշություններս ամբաստանելի,","Լեղու ճաշակմամբ՝ դառնությունն հոգուս։","Թեպետ, արդարև, այդպես գրեցի","Եվ դարձյալ նույնը պիտի հաստատեմ","Ամենաստեղծիդ կատարելության","Եվ հողանյութիս թերի խակության","Ու բարիքներիդ իսպառ անարժան լինելու մասին,—","Բայց ամենալույս ու բազմազեղուն, աննախանձ, գովյալ","Քո արարչության զորության հանդեպ","Խափանվում է և ներգործությունը սկզբնաչարի,","Որ ջանում է միշտ հուսահատությամբ","Սիրտս քարի պես կարծրացնելով՝ խոպան դարձնել,","Սպառելով այս աղբյուրներս զույգ,","Որոնք եդեմում իմ զգայական","Տնկարարն ինքը հենց բխեցրեց,","Որ ոռոգվելով նրանցով՝ ծաղկի","Իմ մեջ մշտապես կենսատունկ դրախտ բարեգործության։","Ուստի չլինի՛, որ պատրանքներով աղանդահնար,","Խորամանկությամբ նենգ ու չարարվեստ","Արտասուքներս ցամաքեցնելով՝","Զրկի վերստին ինձ վայելչական նախկին վիճակից։","Իսկ երբ երևա Աստվածն համբարձյալ իր հրաշքներով՝","Խաղաղարար ու հաշտության միջնորդ աստվածների մեջ,","Շնորհաց կտակն իր հետ բերելով,","Բախվելով նրան, ինչպես ժայռակոփ ամրակուռ լեռան,","Կցնդի ամեն մի խարդախություն, նենգություն, չարիք,","Ամեն փոքրոգի կարճամտություն՝","Հողի գուղձի կամ մի բուռ ջրի պես։","Արդ, թեպետև ինձ բարերարելու համար շնորհած","Հիշյալ բազմակույտ պարգևներից քո","Քչերը այստեղ հիշատակվեցին,","Ո՜վ ամենագութ բարերար, գովյալ և ամենազոր,","Սակայն բոլորն էլ արքայազուն են,","Ինքնակալ իշխան, զորության որդի,","Վեհերի ծնունդ, սքանչելափառ,","Լուսանորոգ ու հրաշապատիվ,","Բարեհռչակված ի վեր ամբարձած հաղթ դրոշներով,","Գեղազարդված ու պսակապաճույճ,","Իրենց հետ մեկտեղ բերելով նաև","Անթիվ օրհնաբան, հեզ, բարեհամբույր,","Երջանիկ, խաղաղ, աստվածահաճո","Հրեշտակներ հենց այն նահանգներից,","Որոնց մասին և մաղթեց մարգարեն.","«Արթնացրո՛ւ, տե՜ր, զորությունը քո, ե՛կ մեզ փրկելու»։","Սրանք կարող են մեղքերն հալածել,","Հալել կարկուտը հուսահատության,","Փախցնել անհետ ավելի սաստիկ,","Քան վերին գնդի առաջամարտիկ զորավարը քաջ՝","Գիշերավարին այն խավարասեր,","Նախաներհակին բարերար Աստծո։","Անհնարին է թվել անհամար շնորհները այն,","Որ անձրևեցին բարձրյալիդ կողմից","Տկար, թշնամի ու երախտամոռ ծառայիս վրա.","Իսկ եթե մեկը համարձակություն առնի խոսելու,","Ապա թողնելով իսկությունն համակ՝","Բազմաթիվներից քչերը ասել կկարողանա.","Դրանց համեմատ՝ մտաբերելով","Նյութն այն առաջին, որից ստեղծվեց,","Որպես մի տկար ու նկուն՝ պարտված","Մեծ զորությունից՝ պիտի պապանձվի։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_120":121,"_122":123,"_124":125},"chapters",[236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,13,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329],"pages",{"_128":137,"_10":138},"labels",{"_126":127,"_128":129,"_10":130},"original",{"_131":135,"_132":136},"mk",{"_131":133,"_132":134},{"_131":-7,"_132":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[231,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,232,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,233,234,229,230,235],[139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
