[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":134},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",35,"heading",[133],"sections",[18,19,20,21],[85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132],[67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84],[41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66],[22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40],"Պետրոսի նման, Աստվա՜ծ բոլորի,","Կամեցա քայլերս ուղղել դեպի քեզ,","Խորասուզվեցի, սակայն, աշխարհիս","Մեղսածուփ ծովի խոլ հորձանքներում.","Հասի՛ր օգնության ու սասանվածիս","Մեկնի՛ր ձեռքը քո ամենակեցույց։","Քանանուհու պես աղեխարշ ձայնով","Սրտիս խորքերից պաղատում եմ քեզ.","Որպես սովատանջ ամենաթշվառ կաղկանձող մի շան՝","Քո ամենազեղ ու ճոխ սեղանի","Հացի փշրանքից բաժին հան և ի՛նձ։","Դու, տե՜ր, որ եկար, որպեսզի փնտրես","Ու կյանք տաս նորից կորուսյալներին,","Փրկի՛ր նյութեղեն խորանն իմ վշտոտ, դառնացած հոգու։","Քանի որ քոնն են և՛ մեծությունը,","Ե՛վ զորությունը, և՛ հաղթությունը,","Դու ես քավություն և բժշկություն,","Ե՛վ նորոգություն, և՛ երանություն.","Քեզ վայել է փառք, երկրպագություն հավիտյանս. ամեն։","Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ","Շրթունքների սուրբ ու կենդանարար շիթն անձրևային,","Որպես բանալի, ցողի՛ր դռներին իմ լսողության","Եվ բուժի՛ր իսպառ թույնից խորամանկ, նենգ բանսարկուի։","Դու, որ ամենքին շնորհում ես ձիրք ընտիր խոսելու,","Ամենակարող ձեռքովդ օժտի՛ր ինձ ձայնի զորությամբ,","Որ պատշաճապես տիրապետելով խոսքի արվեստին,","Չլինի հանկարծ, մեր նախահոր պես,","Վայրախոսելով հանդուգն ու անկարգ,","Քո հույսից զրկված ու հաղթահարված որսողի կողմից,","Մատնվեմ լքման ու անբանության։","Կարկառելով քո աջը կենսաձիր՝","Լուսավորի՛ր, տե՜ր, կրկին՝ խավարած աչքերը հոգուս,","Որպեսզի հանկարծ վիշապի շնչից","Մարած լապտերով համարձակության՝","Չստորածածկվեմ գրվանի ներքո։","Հա՛ն արատներն ու չարությունն իմ ողջ,","Նետի՛ր, ընկղմի՛ր խորքերը ծովի,","Որ փոքր է անչափ քո աստվածային մեծության հանդեպ։","Հաստատի՛ր հավատ ու վստահություն կործանվածիս մեջ,","Որպեսզի կոթողն հուսահատության","Վեր չխոյանա՝ որպես ազդարար ծածուկ ախտերիս։","Բա՛ց, հզո՜ր, գթած, աչքերիս առաջ","Կյանքի ուսմունքը քո ամենաբույժ,","Որ կորստական բողբոջներն իմ մեջ","Արմատից հնձես կամքիդ մանգաղով։","Դո՛ւ ես, տե՜ր գթած, որ մաքրում ես մեզ,","Ինչպես նախօրոք, որպես օրինակ,","Ցուցաբերեցիր այդ քո ընտրյալի՝ Մովսեսի վրա.","Դո՛ւ էիր այն, որ անօրենության ու մեղքերի մեջ՝","Վերահսկեցիր Հակոբի տոհմին,","Երբ Եգիպտոսում ընտանում էին","Նրանք խավարին հեթանոսության։","Մեղավորներին լուսավորելով՝","Դո՛ւ ես բերում միշտ ճիշտ ճանապարհի,","Երգասաց Դավթի խոսքի համաձայն.","Դո՛ւ ես փոխարկում սրտի քարեղեն","Կարծրությունը՝ լույծ կակղության մարմնի,","Որ կարող լինի խոսքդ ընդունելու.","Դո՛ւ ես ընձեռել կարենում այլ սիրտ և մի ճանապարհ,","Որ ամբողջ կյանքում երկնչենք քեզնից.","Դո՛ւ ես ներշնչում երկյուղդ բոլոր խստամիտներին,","Որ ուշ դնեն քեզ, անսան հավատով,","Մարգարեների խոսքի համաձայն։","Արդ, տե՜ր զորության, մեծություն ահեղ,","Աներկբայելի տեսավորություն,","Կամք ամենաբաշխ և առատություն աննվազելի,","Ո՞վ կկարենա պարերգության ճոխ հանդեսով տոնել","Ցողի մի կաթիլն իսկ քո բարության,","Քո, որ շարունակ զբաղված ես ինձ","Փրկության միջոց, ճար պատրաստելով։","Բայց պիտի գրեմ մեծը առավել,","Որպեսզի պատմվի և ապագայում.","Հրեշտակասեր չանվանվեցիր դու,","Թեև հիմնեցիր պետությունները նրանց համորեն,","Ոչ էլ երբևէ ասացիր, թե քո մատների գործը՝","Երկինքն ես սիրում իր լապտերներով.","Որպես առավել մեծ գովեստների արժանի պատիվ՝","Մարդասիրությունը նախընտրեցիր,","Որով կրկնապես փառավորեցիր","Անունդ անճառ վսեմ խորհրդով։","Լուսակերպարան հրեշտակներին","Սպասավորներ կոչեցիր, հատուկ","Մատակարարման վերակացուներ,","Իսկ մահկանացու երկրածիններիս","Պերճազարդեցիր մեծիդ տիրական","Ու աստվածային պաշտելի անվամբ։","Չափի ու կշռի սահմաններն անցնող","Վերին ծայրագույն քո անապական բարության ծորմամբ՝","Ներշնչեցիր՝ քեզ հորինել ճառ ու կտակներ անբավ։","Այլ նաև մեկդ էականներից,","Երբ որ մարդացար, զեղեցիր, ոմանց","Հենց իրենց համար, իսկ ոմանց՝ այլոց,","Առատաշնորհ կյանքի պարգևներ,","Հրաշքներ պես-պես,","Սքանչելիքներ աստվածագործ և","Նորանշաններ ճշմարտատեսիլ։","Եթե գթալով ողորմեցիր դու","Այն թերահավատ անդամալույծին՝","Տեսնելով, որ քեզ դիմում են նրան","Խնամողները հույս ու հավատով,","Որքա՜ն առավել զորավոր պիտի","Լինի խոսքը քո ամենակարող՝","Մաքրելու համար մարմինն ախտահար","Քեզ հառաչաձայն աղաղակողիս.","Քանզի առավել մեծ հրաշք է, տե՜ր,","Արդեն լվացված պատկերն անարատ","Զերծ պահել աղտի ներգործությունից,","Քան սրբագործել անմաքուր հոգին.","Մանավանդ նախորդն ավելանալով","Ավազանի լույս շնորհի վրա՝","Բարձրացնում է փառքը հայրենի։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_135":136,"_137":138,"_139":140},"chapters",[251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,13,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344],"pages",{"_143":152,"_10":153},"labels",{"_141":142,"_143":144,"_10":145},"original",{"_146":150,"_147":151},"mk",{"_146":148,"_147":149},{"_146":-7,"_147":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[246,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,247,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,248,249,244,245,250],[154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
