[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":174},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",31,"heading",[173],"sections",[18,19,20,21],[132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172],[101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131],[68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100],[22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67],"Արդ, ամենքին էլ դու ես ստեղծել.","Բոլորն էլ քոնն են, միա՜յն բարերար,","Ուստի բոլորին պիտի ողորմես.","Եթե մինչևիսկ մեղանչած լինեն,","Քոնն են, քանի որ քո հաշվի մեջ են","Եվ ճանաչում են զորությունը քո,","Ըստ առակողի աղերսանքների,","Որին ինքս էլ եմ ձայնակից իմ այս խղճուկ խոսքերով՝","Որպես հանցավոր վկայելով այդ։","Համարձակվում եմ ասել, թե նա, ով","Գովեստներով է դիմում բարձրյալիդ","Եվ ընդունում է, որ կաս աներկբա,","Եթե մինչևիսկ կրկնակի յոթն հեղ","Վարակված լինի հանցապարտությամբ,","Համաձայն փորձով հաստատված խոսքի,","Քոնը չէ՞ միթե։","Երբեմն արջնաթույր ագռավների մեջ","Տեսնում ենք նաև երամներ ճերմակ աղավնիների,","Ձիերի մեջ, գոռ, խրոխտ, անմաքուր՝","Որոջներ, խոնարհ, հանդարտաբարո,","Գազանանման շների թվում՝ նվիրյալ գառներ.","Դաժանության մեջ՝ բարեհոգություն,","Թերատության մեջ՝ կատարելություն,","Գոռոզության մեջ՝ հեզամտություն,","Ստահոդության մեջ՝ ճշմարտություն,","Խորամանկության մեջ՝ շիտակություն,","Խարդախության մեջ՝ ուղղամտություն,","Չարիքների մեջ՝ բարեբաստություն,","Լպիրշության մեջ՝ առաքինություն,","Անգթության մեջ՝ ողորմածություն,","Անհուսության մեջ՝ ապաշխարություն,","Մոլեգնության մեջ՝ քաղցրավարություն,","Թշնամության մեջ՝ հաշտասիրություն,","Խածանողության մեջ՝ անոխություն,","Լլկանքների մեջ՝ քաջալերություն,","Նետարձակման մեջ՝ բարեմաղթություն։","Ուստի և երբեք չկարողացա դատել ճշտապես՝","Երկրածիններից ո՞վ պիտի արդյոք","Արժանի դառնա քեզ ժառանգելու,","Զի դու կարող ես միայն կշտամբել անաչառորեն","Կամ արդարացնել իրավակշիռ","Ե՛վ մաքրագործված ամբարիշտներին,","Ե՛վ այն պոռնկին, որ զղջացել է։","Բոլորի հանդեպ բարեգործ ես դու,","Միա՜կ թագավոր, օրհնյալ ի բարձունս,","Հավիտյաններում բովանդակ. ամեն։","Ամեն շարժման հետ հիշում ենք Աստծուդ.","Քայլեր փոխելիս, աջ կարկառելիս","Կամ տարածելիս բազուկներ ի վեր.","Բարության համար՝ գոհաբանություն,","Գայթման միջոցին՝ աղաչանքներ ենք վերընծայում քեզ.","Թե՛ ընտանեկան մեր զրույցներում,","Թե՛ հասարակաց խոսակցության մեջ,","Թե՛ մեր բնական ձայնարկումների,","Թե՛ մեր գործերի հաջողության ու","Առաքինական ջերմեռանդության պահերին, գթա՛ծ,","Գիշեր թե ցերեկ, արթմնի թե քուն,","Ամբողջ հոգեշահ մեր ընթացքի մեջ","Առաջնորդվում ենք միայն քեզանով.","Թե՛ ազգամիջյան պատերազմներում,","Թե՛ դևերի դեմ մարտեր մղելիս,","Թե՛ ընդհարվելիս հերձվածողի հետ,","Մեծ կամ փոքրի հետ վերաբերվելիս,","Կերակուրների, ըմպելիքների ճաշակման պահին,","Մի խոսքով, բոլոր հանգամանքներում,","Մեզ հաճելի, թե ծանր ու վշտառիթ,","Մի մասի համար աղոթում ենք, որ հենց այդպես մնան,","Իսկ մյուսների՝ որ զերծ պահես դու","Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապես.","Քանզի ամեն ոք հավատացած է,","Որ կարող ես դու, ամենքին հասու՝","Կաթնակեր մանկանց, պատանիներին,","Վայրասուններին գազանաբարո,","Բարձրահոն, գոռոզ ստամբակներին.","Նույնիսկ մոլեկան թատերախաղի տեսարաններում,","Խառնակույտերում խուռն ամբոխների,","Ամենազորիդ կամքին անհաճո","Կայթ ու կաքավման հանդեսների մեջ","Դու չես մոռացված։","Դառնահեծ սրտիս ամենավարան","Ու կողկողագին ձայնն այս համարիր՝","Փրկությունից զուրկ հուսահատ հոգուս արդարացում, տե՜ր,","Աղերսախառն դավանությունն այս փոքր իմ հավատքի","Ընդունելով ու դասելով հիշյալ","Երջանիկներին հար ու հավասար,","Որպեսզի ես էլ ապրեմ նրանց մոտ,","Բերկրեմ նրանց հետ՝ ապավինելով","Ոչ թե գործերիս, այլ շնորհներիդ,","Որոնք կրկնակի բարձր են, փառավոր,","Մտքի կշռության սահմաններից դուրս,","Աներկբայելի ու անվերապահ","Քավարաններ են ամենակարող,","Խաղաղարարներ հոգուս խռովքի։","Դրանց միջնորդ են՝ ահեղ արյանդ հետ՝","Նաև խնկելի ծնողդ մարմնավոր,","Առաքյալների խմբերն ու դասը մարգարեների,","Մարտիրոսների՝ հեծյալ, հետևակ,","Լոկ արիությամբ սպառազինված","Մերկամարտ կռվող գնդերն համորեն,","Գումարտակները մենակյացների,","Բանականների բույլերն ընտրագույն,","Բազմությունները բարեպաշտների,","Երկրի՝ երկնավոր հույլերն հոգեղեն,","Զորախմբերը մեզ կցորդակից վերնականների,","Երախայրիքներն ընծայաբերվող,","Մատուցումները զվարակների,","Ջահավառումներն ու խնկումները՝ օծված յուղերով,","Հաղթանակները փրկիչ նշանիդ,","Աստվածաբնակ սրբատների կառույցներն համակ,","Քահանաների ձեռքերն օրհնաբեր, շնորհամատույց։","Անցնելով ահա ամեն մի սահման՝","Բազմապատկեցի արհավրալի ու","Անսփոփ վշտիս տագնապախռով","Ու մեծահառաչ ձայնը դառնահեծ,","Որ դու, ողորմա՜ծ,","Սկզբնահայրդ անհայտ ու գաղտնի","Ծածկությունների խոստովանության,","Որդիդ կենդանի Աստծո, տե՜ր Հիսուս,","Քաղցրությամբ նայես քավելու համար։","Իրոք կարող ես և ճշմարտապես ձեռներեց, հասու.","Եթե կամենաս՝ ամենաճար ես.","Ինչ կամենում ես, կարողանում ես առավելաբար։","Հարստանում ես մեծապես տալով, ոչ թե առնելով,","Ոչ թե կիտելով, այլ ցրելով են գանձերդ բազմանում.","Ունեցվածքներդ բազմապատկվում են","Սփռելով, ոչ թե խնայողությամբ.","Ոչ թե դիզելով, ամբարվելով են","Պաշարներդ աճում, այլ տարածելով։","Սրանց շնորհիվ հավատում եմ ես՝","Քեզնով գտնելու ելք ու փրկություն,","Հավատում եմ ես, անարգագույնս պատվականի հետ","Եվ Աբրահամի ու Աննայի պես հույս եմ փայփայում,","Որոնցից մեկը խոսքիդ հավատաց,","Իսկ մյուսն անսաց մեծիդ ընտրյալին,","Որի շնորհիվ և առաջինը խոր ծերության մեջ","Դարձավ անհամար որդիների հայր՝","Հուսալով տեսնել Սառայի արգանդն ամուլ ու զառամ՝","Բազում ազգերի սուրբ մարգարեներ","Ու թագավորներ արգասավորող","Բեղուն պտղաբեր օրհնյալ անդաստան,","Իսկ երկրորդը՝ հողն անմշակ՝ սենյակն իր որովայնի,","Բարգավաճեցրեց յոթ զավակներով.","Թի՜վ անբավության, որ աստվածային","Հավիտենություն է նշանակում,","Սահմանը նրա անիմանալի հարակայության","Եվ ավազանի նորածին որդոց հորդությունն անհատ։","Թիվն այս պանծալի, որ չունի իրեն","Զույգ ու հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,","Կուսություն է մի ընտրությամբ ուրույն, միշտ նվիրական,","Հավիտենության անճառ, անմեկին","Խորհուրդը խորին, մեր մտքին անհաս։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_175":176,"_177":178,"_179":180},"chapters",[291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,13,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384],"pages",{"_183":192,"_10":193},"labels",{"_181":182,"_183":184,"_10":185},"original",{"_186":190,"_187":191},"mk",{"_186":188,"_187":189},{"_186":-7,"_187":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[286,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,287,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,288,289,284,285,290],[194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
