[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":179},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",25,"heading",[178],"sections",[18,19,20,21,22],[160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177],[126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159],[103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125],[60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59],"Եվ այսպես, չարի որոգայթները,","Ըստ Հոբի խոսքի, անելանելի պաշարել են ինձ.","Եթե ցույց տրվի բարերար կամքիդ լույսն ողորմության.","Եթե գթության դռներդ բացվեն,","Եթե ծավալվի ճաճանչը փառքիդ,","Հայտնվի ձեռքիդ խնամքը, գթա՜ծ,","Տարածվի կենաց օրն արեգակիդ,","Բացվի ըղձալի դեմքն առավոտիդ,","Թե աղբյուրանա առատությունը մեծիդ քաղցրության,","Վտակն արարչիդ կողերից հոսի,","Ցայտի կայլակը անապակ սիրուդ,","Շնորհիդ խոստման ծագումն երևա,","Ծաղկի կենսատու ծառը պարգևիդ,","Բաշխվի մասունքը մարմնիդ սրբազան,","Եթե արծարծվի հույսը առկայծուն,","Լսվի ընդհատված ձայնը ողջույնիդ,","Եվ քո հեռացած խաղաղությունը դարձյալ մոտենա,—","Այդ երանելի վիճակով այնժամ,","Զինված հաստատուն հույս ու հավատով,","Ապավինելով հավետ սուրբ Հոգուդ,","Որը պաշտվում է բարձրյալ հորդ հետ","Ու քաղցր ձայնով փառաբանվում է լույսում անմատույց,","Ես մեղապարտս կստանամ և՛ կյանք,","Ե՛վ երանություն՝ քավությամբ հանդերձ։","Եվ դրանք իմ մեջ կպահվեն որպես անկորուստ ավանդ,","Առհավատչյա և ստույգ հիշատակ,","Անմահության քո անեղծ պարգևի,","Անճա՜ռ, ահավոր, հզոր, միայն սուրբ,","Անձնավորումդ անքնին, անհաս եռյակ տերության,","Որ իսկության մեջ, բարձր ու հարակա,","Թագավորում ես՝ պսակազարդված","Միշտ քո քաղցրությամբ, ողորմությամբ ու մարդասիրությամբ։","Բոլորի հանդեպ ըստ ամենայնի","Ամեն ինչի մեջ կարող ես, գթա՜ծ.","Քեզ վայելում է փա՜ռք և՛ այս կյանքում,","Ե՛վ հանդերձյալում՝ մշտնջենական","Մեծ օրն հայտնության, հավիտյանս. ամեն։","Կլինի՞ արդյոք, որ բազմախորտակ","Տապանը մարմնիս տեսնեմ նորոգված։","Պիտի նկատե՞մ ողբալի հոգուս","Փշրված նավը ողջացած նորեն։","Արդյոք կլինի՞, որ բաժանվածս","Մեծ տարածությամբ դարձյալ միանամ։","Կտեսնե՞մ արդյոք սիրտս վշտագնած","Ու բազմաթախիծ՝ նորից բերկրելիս։","Հուսա՞մ, որ մի օր՝ իսպառ խաթարված","Բուն էությունն իմ կգտնի իրեն։","Պիտի երևա՞ թշվառացյալիս","Տաղավարն ավեր վերստին կանգուն։","Կլինի՞ մի օր տարամերժ գերիս նորից ազատված։","Լույսի շնորհից ընկածս արդյոք","Կարո՞ղ է հուսալ, որ կկազդուրվի։","Պիտի ցույց տա՞ս ինձ ողորմածաբար","Այնքա՜ն հարազատ պայծառությունը վայելչանքներիդ։","Արդյոք երբևէ պիտի երևա՞","Ամենատխուր հոգիս ժպտերես։","Կլսե՞մ գուժկան ձայնի փոխարեն","Թշվառիս հասնող ավետիքի լուր։","Կտեսնե՞մ արդյոք իմ բյուրակործան","Ջարդված անոթը վերանորոգված։","Մտքիս աչքերը պիտի նկատե՞ն","Պարտամուրհակս պատառված մի օր։","Անձկության ժամին բարեշնորհիդ","Քավության լույսը կծագի՞ վրաս։","Քո ուղեկցությամբ կմտնե՞մ արդյոք","Լույսիդ խորանի խրախճանքի մեջ։","Ըստ Եզեկիելի, կկենդանանա՞ն","Ցամաքած, անկյանք ոսկորներս գոս՝","Զորացած դարձով բանական շնչիս։","Կլինի՞ արդյոք, որ նորից նայեմ քո սուրբ տաճարին,","Հանց կետի պորտից մարգարեն գոչեց,","Ես, որ կանգնած եմ դեմդ լուսամերժ ու ամոթահար։","Խավարասնունդ մթնածիս վրա","Կծագի՞ արդյոք պայծառ առավոտ.","Տագնապահարս հավերժասառույց","Կարո՞ղ եմ հասնել գարնանամուտին։","Կտեսնե՞մ առատ ցողն անձրևային՝","Հոգուս արոտը կանաչազարդող,","Եվ գազանակուր ոչխարս մերժված","Կմտնե՞մ արդյոք նորից գթառատ կամքիդ հոտի մեջ։","Որպես արդյունք այդ ավերածության՝","Մնաց ողբերիս հուշարձանն այս լոկ։","Իսկ նավավարը նավի դեմուդեմ","Ձեռքը ծնոտին դեգերում է դառն","Արտասուքների գետեր թափելով","Եվ նշմարելով կործանված նավի բեկորները խեղճ,","Որոնք խողխողված բանականի պես","Տարուբերվում են ալեկոծ ծովի ծփանքի վրա,","Հեծում է անվերջ ցավագին թախծով։","Ճշմարտությունից վրիպում չէ այն,","Որ հիմա բարի նավապետը իր երկնավոր զորքով","Աշխարհի ծովում բանական գոյիս","Խորտակված նավն է աղեկեզ ողբում։","Քանզի, արդարև, տերը բարեգութ,","Որպես օրինակ մարդկության, լացեց","Նաև թաղված այն ազգակցի համար,","Լացեց մոլորյալ Երուսաղեմի,","Նույնիսկ մոլեգնած Հուդայի վրա,","Որոնցից վերջին երկուսը կորցրին հույսը փրկության՝","Ծովում կործանված այս նավակի պես,","Մյուսը, սակայն, անդնդի հատակն հասնելուց հետո,","Հույսի առասանն իր ձեռքում պահած,","Փրկչի զորությամբ հանգիստ, ապահով դուրս ելավ նորից։","Քանի որ մինչդեռ չվում էի ես","Անհոգ, աներկբա մի վստահությամբ՝","Փորձության հազիվ չնչին մի կասկած","Մտանցելով այն փոքր միջոցից,","Որ մնում էր դեռ մինչև հանգրվան,","Համարելով ինձ ժամանած արդեն,","Ձմեռը հանկարծ ամառ ժամանակ","Բքաբեր հողմով վրա հասնելով՝","Երեքալյան իր դիմահարությամբ","Խառնեց-խռովեց անդորրն հիմնովին,","Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց։","Քայքայվեց սարքը թիավարության,","Հիմնախիլ եղավ կայմը բարձրաբերձ,","Առագաստն ամբողջ իր թռչարանով","Պատառոտվելով դարձավ ծվեններ անկարկատելի,","Զարդերից զրկվեց շինվածքը շքեղ,","Առասանները ձգման՝ խզվեցին,","Տապալվեց գլխի դիտարանը պերճ,","Կտրվեց պարանն ապավանդակի,","Խարսխակալը քանդվեց հիմնիվեր,","Բաժանվեցին զույգ կցման լծակներն հաստ ու ամրակուռ,","Ծռվեցին սամիքն ուղղընթացության,","Սուզվեց հիմնալաստ նեցուկը նավի,","Ղեկն իր կազմվածքով ընկղմվեց անհետ,","Նավարկությունը զրկվեց իր բոլոր հարմարանքներից,","Ողնափայտն ամուր կոտրվեց իսկույն,","Զստակապերը հոշված՝ թափվեցին,","Ավերակ դարձավ նավագոգն ամբողջ,","Նավախելը իր եզրաշրթերով խախտված դուրս թռավ,","Շքեղ բազմոցներն ընկան սուզվեցին,","Հիմնահատակվեց վանդակապատը վայելչակառույց,","Գահավորակը հանգստարանի փլված խորտակվեց,","Տախտակամածը քայքայվեց իսպառ,","Պնդիչ գամերը դուրս թռան տեղից։","Արդ, որովհետև նախորդ ողբերում","Մասնակիորեն լոկ պատկերվեցին","Ամենաթշվառ տաժանավորիս","Տվայտանքները, այսքա՜ն բազմակույտ,","Մեկը մյուսից ծանր ու ահավոր,","Այստեղ էլ, փոխած եղանակը լոկ բանաստեղծության,","Կշարունակեմ ավաղումները վիշտ ու աղետիս։","Կյանքս այս աշխարհում նման է սաստիկ մրրկածուփ ծովի,","Ուր բազմակոհակ ու ալեխռով","Հորձանքների խոլ, անդուլ, անընդմեջ ընդդիմախուժմամբ՝","Տարուբերվում է, ցնցվում է հոգիս","Մարմնիս շինվածքով, ինչպես նավակում։","Այս օրինակով պատկերեց նաև","Եսային՝ պարսիկ հրոսակներից","Երուսաղեմի ու Սամարիայի","Անսպասելի կործանումն անդարձ,","Որ զուգաձայնել սխալ չէր լինի","Հոգևոր անլուր իմ խորտակման հետ։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_180":181,"_182":183,"_184":185},"chapters",[296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,13,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384,385,386,387,388,389],"pages",{"_188":197,"_10":198},"labels",{"_186":187,"_188":189,"_10":190},"original",{"_191":195,"_192":196},"mk",{"_191":193,"_192":194},{"_191":-7,"_192":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[291,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,292,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,293,294,289,290,295],[199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
