[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":119},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",24,"heading",[118],"sections",[18,19,20,21],[107,108,109,110,111,112,113,114,115,116,117],[86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106],[58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85],[22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57],"Եվ որովհետև դառնությունների","Վերջին մրուրներն իսկ ճաշակեցի,","Տանջանքներ, խայթեր ու տրտմություններ,","Վշտեր հոգեկան, ցավեր անամոք,","Կասկած ու վարանք անհուսադրելի,","Անպարփակ ամոթ, գլխահակ կորանք,","Անպարտակելի խայտառակություն,","Փախուստներ անդարձ, հալածանք անգութ,","Ուղևորություն երկար, ձեռնունայն,","Ուստի, փրկությո՜ւն, զորություն, պաշտպան,","Ողորմածություն, լուսավորություն,","Այլև քավություն և անմահություն,","Տե՜ր Հիսուս Քրիստոս, անմահ Աստծո","Որդի, արարիչ երկնի ու երկրի,","Որ պապակներին ջուր ես ընձեռում","Ծարավուտներում անապատների,","Օրհնյա՜լ, բարեգութ, հզոր, մարդասեր,","Ներող, հոգածու, ձեռնհաս, կարող,","Աննախանձ պաշտպան, հաղթող պահապան","Եվ կյանք անկորուստ, միջնորդ երկնային,","Երանություն ու լիություն անբավ,","Սիրալիրաբար մեկնած ինձ աջը քո ողորմության,","Բա՜նդ կենդանի, ընդունի՛ր նորեն","Եվ քաված, մաքրած ամենապարտիս՝","Մատուցի՛ր Հոգուդ հավասարափառ,","Որպեսզի քեզնով հաշտված՝ վերստին նա դառնա իմ մեջ","Եվ քո շնորհիվ ու իր սուրբ կամքով,","Զորեղ ինքնությամբ՝ հորդ ընծայի.","Եվ Հոգուդ հետ միշտ մնալով քո մեջ՝","Նրա շնորհիվ, շնչիս անձկությամբ շնորհիդ կապված,","Միանամ քեզ հետ անբաժանելի։","Ուստի և քեզ, Սուրբ Հոգով, հորդ հետ՝","Որպես մի եռյակ անձնավորության՝","Մի բնության ու աստվածության մեջ,","Ստեղծական ողջ էակներից փա՜ռք, գոհաբանությո՜ւն","Հավիտյաններից հավիտյանս. ամեն։","Կտրվեց լարը ապրելու հույսի,","Ու ճարակվեցի ես ամբողջովին գարշ բորոտությամբ.","Երևաց չնչին պալարն սպիտակ փայլուն ու տգեղ,","Երկդիմի կերպով նախնական ախտի հետքերը կրող,","Իբրև կրկնակի անմաքրության նիշ.","Ապականությամբ լափված՝ մարմինս իսպառ քայքայվեց,","Մահացավ, մեռավ Աստծո համար,","Պարծանքի նշույլն անհետ չքացավ,","Փրկության հույսը մատնվեց փորձության, բարին խավարեց,","Կյանքի դուռն ընդմիշտ փակվեց իմ առաջ,","Վերացավ ամեն մխիթարություն,","Մոտեցավ ատյանը դատաստանի,","Մեջս արծարծվեց թույնը մահաբեր,","Սպանվածն այնտեղ հարություն առավ,","Նավահանգիստը խցվեց քարերով,","Հույսի շավիղը փակվեց, կուրացավ,","Շնորհի ծածկույթն հանվեց ինձանից,","Վայելչությունը փառքի՝ խավարեց,","Խափանվեց հանճարն առաջնորդական,","Բազմացավ փուշը կշտամբանքների,","Ծաղկեցին որթերն անօրենության,","Մեջս բորբոքվեց բոցը գեհենի,","Տանջանքի լուծը ծանրացավ վրաս,","Եվ ստրկության կապանքը պրկվեց,","Ընկավ նեցուկը հարկիս շինության,","Կործանվեց մույթը բարձրակառույցիս,","Միաբանությունն ընտանի՝ քանդվեց,","Ու տրտմեց սաստիկ սրբություն սիրող Աստծո հոգին։","Թե՞ փառավորվեմ լույսի զգեստով, որից մերկացա,","Ակնկալեմ իմ դա՞րձը արարչին, որից խորթացա,","Կարող եմ դիմել ըղձալի լույսի՞ն, որից հեռացա,","Թե՞ ոսկորներին հոդվել Հիսուսի, որից մերժվեցի,","Մերձենալ նրա թևերի՞ն, որոնց ես օտարացա,","Թե՞ ապաստանել այն ապավենին, որից խեթացա,","Կենսանորոգման փրկությա՞ն, որի համար մահացա,","Թե՞ զվարթարար զգաստության, որ ինքս լքեցի,","Ուխտադրական կենաց կանոնի՞ն, որը դրժեցի,","Թե՞ հաստատական օրինադրության, որից գայթեցի,","Անսասան ժայռի ամրապնդությա՞ն, որից խախտվեցի,","Թե՞ դասակցության սրբերի կարգի, որից դուրս ընկա,","Անդրանիկների քաղաքո՞ւմ հաստվեմ,","Ուսկից գերվելով՝ քշվեցի հեռու,","Աղոթեմ հացի՞ն հանապազօրյա, որ չեմ վաստակել,","Խնդրեմ վերացում տառապանքների՞ս,","Երբ դրա համար չեմ քրտնել բնավ,","Պսակազարդվել այն պարգևներով,","Որոնց համար ես չմաքառեցի՞,","Թե՞ արձան կերտել ինձ կենաց, որից ջնջվեցի անհետ,","Երախտիքներիդ շնորհնե՞րն հիշեմ, որոնք մոռացա։","Ինչի՞ն արժանի համարելով ինձ՝ քեզնից աղերսեմ.","Արքայությա՞ն, որ մոլորված՝ կորցրի,","Փառքիդ վայելքի՞ն, որից զրկվեցի,","Թե՞ անմահ կյանքիդ, որից վանվեցի,","Հրեշտակների պարակցությա՞ն, որ փակվեց իմ առաջ,","Թե՞ արդարների միության, ուսկից դուրս վտարվեցի,","Ո՞ւռ՝ որթատունկին կենդանի, որից ջարդված պոկվեցի,","Թե՞ ոստ, բարունակ՝ ծառին բերկրության, որից գոսացա,","Կամ գուցե ծաղի՞կ՝ փառքի շնորհին, որից թափվեցի,","Թե՞ ժառանգավոր փառավորության, որից կորացա,","Հարազատ ծոցի՞ն հայրական, որից հանված՝ ձգվեցի։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_120":121,"_122":123,"_124":125},"chapters",[236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,13,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329],"pages",{"_128":137,"_10":138},"labels",{"_126":127,"_128":129,"_10":130},"original",{"_131":135,"_132":136},"mk",{"_131":133,"_132":134},{"_131":-7,"_132":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[231,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,232,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,233,234,229,230,235],[139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
