[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":185},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",2,"heading",[184],"sections",[18,19,20,21,22],[138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183],[92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137],[75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91],[47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46],"Պիտի մոռանա՞ս բարերարելդ, ակնկալությո՜ւն.","Գթասիրելդ պիտի անտեսե՞ս, ո՜վ խնամակալ.","Պիտի այլայլե՞ս մարդասիրելդ, անխոտորելի՜.","Կենագործելուց պիտի ե՞տ կանգնես, անվախճանակա՜ն.","Պիտի ձե՞ռ քաշես ողորմությունից, երջանի՜կ պտուղ.","Աղարտե՞ս պիտի ծաղիկը խնկյալ","Ու բարեշնորհ՝ մեծիդ քաղցրության.","Պիտի անպատվե՞ս քո հարստության նյութը պանծալի.","Մթագնե՞ս պիտի փառքը վարսերի քո վսեմության.","Պիտի չպահե՞ս վայելուչ զարդը պայծառ պսակիդ։","Եթե երանին ողորմածներն են միայն ստանում,","Հապա դու, դո՜ւ, որ արքայություն ես համակ, սիրով լի,","Մի՞թե կատարյալ փրկություն պիտի ինձ չպարգևես,","Չմատուցե՞ս ո՛չ դեղ իմ վերքերին,","Ո՛չ խոցվածքներիս՝ բուժիչ բալասան","Եվ ո՛չ էլ դարման՝ տկարությանս.","Չպիտի՞ ծագի լույսդ խավարում՝","Զորությանդ լոկ ապավինածիս,","Ո՜վ կենսապարգև համայն տիեզերքի,","Կրո՜ղդ միակ ինքնագո անանց","Մշտնջենական ճշմարիտ փառքի,","Օրհնյա՜լ, փառավոր երիցս հավիտյան","Եվ իմանալի հավիտենության","Սահմաններից էլ դեռ այն կողմ. ամեն։","Փրկի՛ր ինձ, գթա՜ծ, լսի՛ր, ողորմա՜ծ,","Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ,","Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ,","Պաշտպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն,","Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր,","Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ,","Բուժի՛ր, ձեռնհա՜ս, քավի՛ր, անքնի՜ն,","Պարգևի՛ր, առա՜տ, շնորհազարդի՛ր, ամենազեղո՜ւն,","Հաշտվի՛ր, անարա՜տ, ընդունի՛ր, անո՜խ,","Մաքրի՛ր պարտքերից, ո՜վ ամենօրհնյալ։","Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ","Ինձ սպառնացող զույգ վտանգներին,","Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո՜ւյս ու խնամակալ.","Եթե հայացքս դեպի վեր հառած՝","Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի,","Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով։","Վերջին օրը, տե՜ր, շունչս արձակելիս,","Ցո՛ւյց տուր երկնային երջանիկներից","Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի,","Որ հասնի ինձ մոտ սիրուդ պարգևով.","Նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրո՛ւ.","Հուսահատ օրս չարագործիս, տե՜ր,","Քո անակնկալ բարին շնորհի՛ր։","Ո՜վ բարեբանյալ փրկիչ բոլորի,","Հիվանդ ոչխարիս որպես ուղեկից","Չլինի՜ որ տաս դժնդակ գազան.","Մեղքով մեռածիս պարգևի՛ր, գթա՜ծ, անապական կյանք","Ու կործանվածիս ծանր պարտքերից՝ փրկությունը քո։","Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահավոր.","Որ չթափանցի երկյուղդ այնտեղ։","Թող որ անվաստակ չմնամ փոքր իմ այս աշխատանքից,","Ինչպես զրաջան սերմնացան՝ ամուլ, անբերրի հողի,","Թող չպատահի ինձ հանկարծ՝ երկնել, սակայն չծնել,","Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել,","Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել,","Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես,","Պաղատել, սակայն անտեսված մնալ,","Կողկողել, սակայն դու չողորմես,","Աղաչել քեզ, բայց չշահել ոչինչ,","Զոհեր մատուցել, բայց չճենճերել,","Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ։","Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր.","Մեղքերով ապրած օրերիս չափով","Անվճար թողած տույժն՝ հանցապարտիս","Նոր տանջանքներով վճարել մի՛ տուր։","Լսի՛ր ինձ, Աստվա՜ծ,","Աստվա՜ծդ ամենայն մարմնի ու հոգու,","Ըստ դավանության տիրաշնորհի,","Ըստ սուրբ Հովնանի, բարեմիտ, գթած ու բազումողորմ,","Շնո՛րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ՝","Սկզբնավորված աղերսամատյանն","Այս ողբերգության հասնի ավարտին։","Եվ մինչ այժմ, երբ ես ոտք եմ դրել այն ճանապարհին,","Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ,","Արցունքներով եմ խոսքս սերմանում,","Երբ հասնի ժամը հնձի հավաքման,","Թող որ կատարյալ քավությամբ դառնամ գոհ ու բերկրալից՝","Ընտիր խրձերի երջանիկ բերքով։","Չտա՛ս ինձ սրտի անորդի արգանդ, Իսրայելի պես,","Ո՛չ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո՜վ ամենագութ։","Լսի՛ր բանական աղաչավորիս, հզո՜ր ողորմած,","Նախքան երկնքին, երկինքը՝ երկրին,","Եվ սա՝ ցորենին, ձեթին ու գինուն,","Իսկ սրանք բոլորն էլ՝ Իսրայելին.","Երկնավորների աղերսն, ուղղված քեզ,","Թող որ ավելի ազդի իմ հոգուն,","Քան թե տարրերին ապականացու։","Դու ստեղծող ես, իսկ ես՝ միայն կավ.","Տարակուսածիս այս հեծեծագին","Աղերսանքների սկզբի՛ց հայտնիր կամքդ բարեգութ,","Որ կարողանամ զորանալ այստեղ,","Որպեսզի, երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի,","Չլինի՜ հանկարծ, լույս վայելելուն անվարժ, անընտել,","Մի մոմի նման հալվելով իսպառ ջնջվեմ մեջտեղից։","Սի՛րտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է գոչել աղոթքով,","Ուժ՝ թալկացածիս և կյանք՝ մաշվածիս խղճի խայթերից,","Ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց.","Ա՛ռ ավանդն իմ այս աղերսանքների","Եվ ողորմության շնորհնե՛րդ տուր.","Ընդունի՛ր փոքրն այս տկարիցս","Եվ հզորիցդ մե՛ծը ընծայիր.","Զորավո՛ր դարձրու խոսքերս զղջման՝","Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝","Քո աստվածաշունչ այն պատգամներով,","Որ զետեղել եմ այս մատյանի մեջ։","Լուսավորությամբ քո ճշմարտելով առակն Եսայու՝","Հաճի՛ր, բարերա՜ր, պարգևել մահվան արժանավորիս՝","Իմ անարգաձայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին,","Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝","Հրաշեկ պղինձն այն Լիբանանի,","Որ օրինակն է առաքինության։","Արդ, երբ սրտիդ մեջ շարունակ պահած","Բաղձանքը դարձիդ դեպի Եգիպտոս՝","Խոսքով, հոդավոր շուրթերով ես լոկ","Ուղերձներ կարդում բարձրյալ Աստծուն,","Որը գործով է գրավվում միայն","Եվ չի կաշառվում բանաստեղծությամբ,","Քեզ հարմար, նման ի՞նչ օրինակներ","Բերեմ ես այստեղ, ա՜նձն իմ հանցավոր։","Պատժակից ես դու ավեր Սոդոմին,","Լալկված՝ Նինվեի դատախազի պես,","Բիրտ ու բարբարոս շատ ավելի, քան տիկինն հարավի,","Քանանից վատթար և Ամաղեկից համառ, կամակոր,","Կուռքերի քաղաք անամոքելի,","Հին Իսրայելի ապստամբության ողբալի բեկոր,","Հիշատակարան պահված՝ Հուդայի ուխտազանցության։","Հանդիմանված ես Ծուրից ավելի,","Ծայդանից էլ խիստ լքված, տարամերժ,","Գալիլիայից՝ խարդախաբարո,","Անհավատ ու պիղծ Կափառնաումից՝ անարժան ներման,","Պարսավելի ես Քորազինի պես,","Բեթսայիդայի հետ՝ նախատելի,","Եփրեմի ճերմակ մազերն ես, ծաղկած անպարկեշտությամբ։","Մեղմաբարո ես, ինչպես աղավնի,","Բայց ոչ հեզությամբ, այլ հիմարությամբ,","Օձ ես բանական, առյուծից սերված եղեռնական օձ.","Տեսքով՝ քարբի ձու, ժանտությամբ լցված։","Երուսաղեմի վերջին ավերման կերպարանքն ունես,","Ըստ տիրոջ խոսքի, մարգարեների կանխատեսության.","Խորտակված դռնով ու փականքներով՝","Կործանման հասած մի տաղավար ես, մերժված ու լքված,","Բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն,","Ժառանգություն ես թեև վայելուչ, սակայն բարձիթող,","Աստվածակերտ տուն, սակայն մոռացված,","Մովսեսի, Դավթի ու Երեմիայի","Նախագրական խոսքի համաձայն.","Բանական շենք ես, որ վարակված է ժանտ բորոտությամբ,","Ենթարկված իսպառ քերվելու պատժին,","Ապա կազդուրված նորից օրենքով","Ու ծեփված կավով ողոք հեզության,","Բայց չենթարկվելով բուժման որևէ ճար ու հնարքի՝","Կրկին ավերված շինողի ձեռքով","Եվ, հրամանով ամենազորի, արդար հատուցմամբ,","Դուրս նետված, քշված ու տարագրված հեռու, շա՜տ հեռու,","Անողոքաբար ձգված անսուրբ տեղ։","Դու այն դրամն ես, որ թաղվեց հողում","Ավետարանի ավանդակորույս դրժողի ձեռքով։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_186":187,"_188":189,"_190":191},"chapters",[302,13,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384,385,386,387,388,389,390,391,392,393,394,395],"pages",{"_194":203,"_10":204},"labels",{"_192":193,"_194":195,"_10":196},"original",{"_197":201,"_198":202},"mk",{"_197":199,"_198":200},{"_197":-7,"_198":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[297,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,298,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,299,300,295,296,301],[205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
