[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":119},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","vg",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",12,"heading",[118],"sections",[18,19,20,21],[105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117],[75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104],[43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74],[22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42],"Սուրբ Աստվածածնիդ և ընտրյալների բարեխոսությամբ՝","Շնորհի՛ր նիրհիս այս մահահանգույն՝","Խորին գիշերում բերկրալի հանգիստ։","Ամփոփի՛ր մտքիս և զգայության","Տեսանելիքի պատուհանները, պարուրի՛ր այնպես,","Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝","Ամեն մրրկահույզ ալեբախումից,","Առօրյա նանիր հոգսերից բոլոր,","Անրջական սին երազանքներից,","Այս ցնորքներից խենթ ու խոլական,","Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ։","Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից,","Լիովին զգաստ ու հոգենորոգ","Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝","Մաղթանքներն իմ այս, հավատքիս բուրմամբ,","Ո՜վ ամենօրհնյալ ու անճառելի փառքի թագավոր,","Զուգաձայնությամբ ողջ երկնագումար","Փառաբանական բազմություններիդ,","Բարձունքներդ ի վեր առաքեմ առ քեզ։","Քանզի դու բոլոր արարածներից","Փառավորյալ ես հավիտյաններից հավիտյանս. ամեն։","Սաստիկ ամոթից դեմքով գետնահակ ու կորագլուխ,","Անկարող շարժել լեզուս անվստահ ու անհամարձակ,","Դիմելով գրչին, որ միջնորդ է մի","Ամուր կողպեքով արժանապես փակ, պապանձ շուրթերիս,","Նոր հառաչաձայն պաղատանքների երգեր ոգելով՝","Հեծեծանքներով դառն ու աղեկեզ","Բարձունքներն ի վեր պիտի առաքեմ։","Ընդունի՛ր սիրով, մեծազո՜ր Աստված,","Աղաչանքները դառնացած սրտիս.","Ամոթահարիս մոտեցի՛ր մեծիդ բարեգթությամբ.","Փարատի՛ր իսպառ, ամենապարգև՜,","Տխրությունն իմ այս նշավակելի.","Այս անտանելի ծանրությունները","Վերցրո՛ւ, թոթափի՛ր ինձնից, ողորմա՜ծ.","Կտրի՛ր մահացու սովորույթներն այս, ո՜վ հնարագետ.","Ավարի՛ մատնիր, մշտապես հաղթո՜ղ,","Հրապույրները մոլորապատիր.","Ցրի՛ր, վերնայի՜ն, գայթակղության մառախուղն անհետ.","Խափանի՛ր, փրկի՜չ, հարձակումները կորուստ նյութողի.","Ջնջի՛ր, ծածկատե՜ս, որոգայթներն այս նենգ ու պատրական.","Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի՛ր, հզո՜ր։","Կնքի՛ր անունովդ լուսանցույցն հարկիս.","Պարփակի՛ր ձեռքովդ առաստաղն իմ տան,","Օծի՛ր քո արյամբ մուտքն իմ սենյակի,","Սուրբ նշանը քո դրոշմի՛ր ամուր","Մաղթողիս բոլոր ճամփեքի վրա.","Աջովդ ամրացրո՛ւ խշտիս հանգստյան","Մաքրի՛ր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից,","Կամքովդ պահպանի՛ր հոգիս տառապյալ","Ու մարմնիս շունչը, քեզնից շնորհված, անարատ պահի՛ր,","Շրջափակի՛ր ինձ ամուր՝ երկնային զորքիդ բազմությամբ՝","Որպես դիմամարտ դևերի գնդին։","Իսկ ես ոչ միայն կանչում եմ, այլև","Նախ հավատում եմ նրա մեծության.","Ոչ թե անձկությամբ իր պարգևների","Համար եմ այսպես նրան պաղատում,","Այլ հենց իր՝ իբրև բուն կենդանության,","Շնչի աներկբա տուրևառության,","Առանց որի չիք ընթացք ու շարժում.","Ոչ այնքան հույսի հանգույցով, որքան","Սիրո կապով եմ աղերսված նրան։","Ոչ թե շնորհի, այլ շնորհատվի","Կարոտով եմ ես այրվում շարունակ.","Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի,","Այլ փառավորյալն է համբուրելի.","Ոչ թե ապրելու, կյանքի փափագով,","Այլ կենարարի հիշատակով եմ ճենճերում անվերջ.","Ոչ թե վայելքի տենչով եմ հեծում,","Այլ պատրաստողի բաղձանքով եմ միշտ","Սրտիս խորքերից ողբում աղեկեզ.","Հանգիստ չեմ փնտրում, այլ պաղատում եմ","Տեսնել երեսը հանգստարարի.","Ոչ թե հարսնետան խրախճանքի, այլ","Փեսայի անանց անձկությամբ եմ ես մաշվում միալար,","Որի զորությամբ, հանցանքներիս ողջ բեռներով հանդերձ,","Հավատում եմ ես աներկմիտ հույսով,","Ամենավստահ ակնկալությամբ,","Ապավինելով կարողի ձեռքին՝","Ոչ միայն հասնել քավության, այլև հենց իրեն տեսնել՝","Ընդունելու գութ ու ողորմություն","Եվ ժառանգելու երկինքն Աստծո,","Թեև չափազանց մերժելի եմ ես։","Քանզի նախընթաց զղջման խոսքերով","Սաստիկ վհատված՝ հուսալքվեցի,","Տարակույսների հեծանով ինքս ինձ ձաղկեցի ի մահ,","Ուստի և այստեղ վերստին հույսին վերադառնալով,","Պիտի հանդգնեմ գթություն շարժել,","Օգնության կանչել մեղատանջ անձիս սուրբ Երրորդության։","Գիտեմ, որ, անշուշտ, դավանելն լոկ,","Օրհնաբանելն իսկ նորեն՝ համայնի կենարար Աստծուն,","Ընտանի ձայնով կանչելը միայն","Ահավոր անվան շնորհապարգև մեծ բարերարի՝","Կենդանություն է մեռածիս արդեն,","Ըստ մարգարեի կանխասացության՝","«Ով կանչի տիրոջ անունը, կապրի»։","Ի խորոց սրտի խոսք աստծո հետ",{"_120":121,"_122":123,"_124":125},"chapters",[236,237,238,239,240,241,242,243,244,245,246,13,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329],"pages",{"_128":137,"_10":138},"labels",{"_126":127,"_128":129,"_10":130},"original",{"_131":135,"_132":136},"mk",{"_131":133,"_132":134},{"_131":-7,"_132":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[231,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,232,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,233,234,229,230,235],[139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
