[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":129},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",91,"heading",[128],"sections",[18,19,20,21,22],[107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127],[85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106],[57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84],[31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56],[23,24,25,26,27,28,29,30],"Լսի՛ր խնդրանքներն իմ հառաչալից և հեծեծագին, միա՜կ բազմագութ,","Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ","Եվ արդարների բոլոր ու ընտրյալ նահատակների։","Բոլոր կողմերից, քո բարձունքն ի վեր, իմ ձայնով փառք եմ առաքում ես քեզ,","Միշտ սուրբ և անմահ զվարթունների միջոցով՝","Ի գովեստ քո Հոր և մեր Աստուծո,","Եվ ամեն ինչի ստեղծիչ և նորոգող Սուրբ Հոգուդ,","Հավիտյանս հավիտենից. ամեն։","Քեզ ապավինածիս զինի՛ր անսխալ հոգով և մաքուր մարմնով՝","Հողմերի շնչից, բուռն հարվածներից,","Փոթորիկների բախումից, մրրիկների պոռթկումից","Եվ գազանների հարվածներից զերծ մնալու համար։","Երբ փակեմ աչքերս՝ սրտիս նայվածքը թող չստվերանա,","Այլ զվարթանա, պայծառանա ու վայելչանա,","Փայլի թող քեզ հետ, Տեր Հիսուս Քրիստոս, լուսավոր վառմամբ անշիջանելի։","Խոսքովդ մաքրիր իմ ննջատեղին՝","Խորամանկություններից, երկյուղներից,","Քեզ ատելի հիշողություններից,","Աստվածամարտ մտածումներից,","Հանցավոր խենթություններից,","Տիրանենգ անշնորհքություններից","Եվ աստվածընդդեմ հերձվածությունից։","Խնամակալ լինես ինձ երկնային քո գնդերով, պետություններով","Եվ իշխանություններով զորավոր ու անհաղթելի,","Որոնք մաքուր մատակարարներ են սուրբ Աստվածությանդ.","Առաքյալներն՝ ավետյաց Ավետարանով,","Մարգարեներն իրենց Կտակարաններով,","Եվ վերջին օրը երջանիկների քեզ ընծայվող մաղթանքներով։","Այնժամ երկյուղով և քեզ հաճելի տրտմությամբ ես պիտի նիրհեմ","Եվ քո շնորհով ուրախությամբ արթնանամ կրկնակի։","Եթե վհատությամբ ննջեմ նույնիսկ,","Հոգևոր բերկրությամբ պիտի հարություն առնեմ դարձյալ,","Եթե մինչև իսկ մեղքով ընկողմանեմ,","Պիտի կանգնեմ կրկին՝ մաքուր խղճով և անաղտ անբծությամբ։","Հանգստացրո՛ւ վաստակյալիս իմ բազմածուփ չարչարանքից,","Կործանված ոգուս տարակույսների տագնապը ցրի՛ր,","Դառնությունը վշտերի հետ,","Հեծությունը ցավերի հետ,","Անձկությունը թշվառությունների հետ,","Հառաչանքները խորտակումների հետ,","Սրտաբեկությունը ապշությունների հետ,","Թմրությունը շվարման հետ,","Արբեցությունը հիմարությունների հետ,","Սառելը սիրո և հրաբորբոք ջերմությունը ցոփ-ցանկական ախտի հետ,","Օժանդակ եղիր՝ ամենատխուր տարտամությամբ տկարացածիս,","Բարեգործ աջով քո շնորհատու, ձեռքովդ նորոգող, մատովդ կենսաբաշխ,","Մշտափայլ փառքովդ, անեղծ մշտակայությամբդ, երեսովդ զվարթ,","Պաշտելի Էիդ իսկությամբ և բարձրությամբ երկրպագելի։","Կտրի՛ր խեղդվողիս վշտալից հեծեծանքները,","Չարի հնարքը նոր և բանսարկուի խարդավանքը հին,","Օտար դրդումներն ի մահ մղողի,","Անպատշաճ դեպքերն ամենօրյա եղեռնագործի,","Աչքակապ ճարպկությունները դաժան դևի,","Փաղաքշական բոցաշնչությունը թովիչ կախարդի։","Պահպանի՛ր դու ինձ այս մահահանգույն հանգստյան վայրում՝","Թաքուն մտքերից, մասնավոր սխալանքներից,","Մեծագույն մոլորանքներից, փոքրագույն սայթաքումներից","Եվ չար խաբուսիկ ձանձրություններից։","Հեռացրո՛ւ հանցավոր ծառայիս զգայություններից","Խորհուրդներն անդեպ, կրքերն բասրելի, վարքն անարգելի,","Դեպքերն անպատկառ, վրիպելի հետքերը, պատրանքները ծաղրելի,","Խոհերն անգոսնելի և ավելորդաբանություններն արհամարհելի։","Մթին գիշերվա այս ժամին ահա՛ ձեռքիս մատներով","Նշանիդ տյառնագրությունը քեզ եմ կարկառում.","Քեզ, որ ոչ միայն չես մթնում անգիտության խավարով, ո՜վ ամենատես,","Այլև անմատույց լույսի մեջ ես բնակվում ու հանգստանում։","Աղաչում եմ քեզ գոհաբանությամբ, ընդունի՛ր դու ինձ,","Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,","Փրկի՛ր դրսից եկող պղտոր ցնորքներից,","Մաքրի՛ր սրտիս աչքերի տեսողության զգայարանքը դու,","Կենաց փայտովդ ինձ ամրապնդիր տխուր անուրջների դեմ,","Արյունովդ սրսկիր բնակարանիս շուրջբոլորը,","Կողիդ կենարար արյան կաթիլով գծագրիր ճամփան իմ ելումուտի,","Քառաթևիդ ձևակերպումը թող պահպանարան լինի երդիկիս,","Ու խորհուրդն ամենափրկիչ քո տանջանքների,","Թող որ դեպի վեր նայող աչքերիս հանդեպ լինի միշտ,","Չարչարանքներիդ գործիքը թող իմ տան դռան բարավորին դրոշմվի,","Հավատքն իմ հույսի թող որ օրհնության ծառից կախվի քո։","Կաշկանդի՛ր դու, Տե՛ր, այդ նշանովդ հոգիների սատակչին,","Եվ թող ներս մտնի առանց արգելքի պաշտպանը լույսի,","Ցավերիս սաստիկ ծանրության հետ մեղքերիս բեռն էլ թեթևացրու","Մահճում, մտամփոփ լռարանիս մեջ,","Մտաբերելով հուսահատության պտուղները դառնահամ,","Խոստովանում եմ ամենագետիդ բոլոր անօրեն գործերը իմ չար։","Տե՜ր, Տե՜ր գթությանց և Աստված ողորմությանց,","Անուն մեծատառ, ձայն ահեղալուր, կոչումն ահավոր,","Համբավ անպարփակ, բարբառ սոսկալի, հնչումն հիասքանչ,","Հուսադրություն բարերար, ամենողորմ քաղցրություն,","Որից վախեցած սասանվում են ողջ արարածները։","Ահիդ պակուցիչ սպառնալիքից՝","Սավառնում են սերովբեները ու քերովբեները թևամփոփվում,","Պարուրվում են պարերը լուսակերպների,","Երկնային բոլոր պետությունները երկնչում հիազարհուր,","Ու ցնծում են ողջ երկյուղած դողով՝ նավակատիքի բերկրությամբ։","Զարհուրում դևերն ու ընկրկում են գնդերը չարի,","Չքվում ոգիները խավարասեր,","Անդունդ գլորվում հրեշտակներն օտարի,","Խաչի նշանով խափանվում են հարձակումները ընդդիմամարտի,","Փակվում են քինոտ ամաղեկացիք բանտի խորքերում,","Անլուծելի հանգուցումներով պաշարվում խմբերն հակառակորդի,","Մահազենների գումարտակները արգելափակվում զնդանում անզերծ,","Դևերը պրկվում ահեղ հրամանիդ արգելարաններում,","Ընդդիմախոսներն ամենայն պապանձվում անձայն,","Աներևույթների բազմությունները պարավանդվում են կորստյան հյուծմամբ,","Ու նեղվում անլույծ շղթաների մեջ առաքյալները սուտքրիստոսի։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_130":131,"_132":133,"_134":135},"chapters",[246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,13,336,337,338,339],"pages",{"_10":147,"_139":148},"labels",{"_136":137,"_10":138,"_139":140},"original",{"_141":145,"_142":146},{"_141":143,"_142":144},"vg",{"_141":-7,"_142":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[241,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,242,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,243,244,239,240,245],[149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,92,93,94,95]
