[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":157},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",90,"heading",[156],"sections",[18,19,20,21,22,23],[140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155],[106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139],[95,96,97,98,99,100,101,102,103,104,105],[60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94],[42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59],[24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41],"Եվ ով որ կարդա այս աղերսաձայն մաղթանքների աղոթքները խնդրողական,","Ծեր թե երեխա, կույս թե երիտասարդ և կամ աղախին,","Ամեն ոք, ով որ աստվածասիրաբար ի քեզ պաղատի,","Թող որ անխտիր, հավասարապես երանության մա՜սն ընդունեն քեզնից,","Եվ ազատվելով իրենց պարտքերից, արատներից զերծ՝","Վերահաստատվեն նոր մաքրության մեջ.","Իրենց հոգու մեջ անփոփոխ կերպով նկարելով քո պատկերը դարձյալ։","Ուստի, տիրապե՛ս կարող, զորավոր, անպատում, անհաս, անիմանալի,","Տե՛ս ահա, լսիր հառաչանքներն իմ այս հեծեծագին և աղերսաձայն,","Որոնք բոլորի շուրթերից քեզ են ընծայաբերվում՝","Ի սեր բարերար երկնավոր քո Հոր և քո Սուրբ Հոգու՝","Կենդանատուիդ և փառակցին քո,","Աստվածածնի բարեխոսությամբ և աղաչանքով բոլոր սրբերի։","Քանզի բոլորին դո՛ւ ստեղծեցիր և ամենայն ինչ քեզանով եղավ,","Եվ ամեն ինչի դու ինքդ ես տիրում։","Եվ քեզ, որ մեկն ես անժամանակ Երրորդության իսկությունից,","Հավասարապես փառավորված ընդմիշտ,","Փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։","Շնորհիվ օրհնյալ քո կենաց փայտի, որին պրկվեցիր, Աստվա՜ծդ անբռնելի,","Բևեռներիդ հիշատակով, որոնցով մահվան գործիքի վրա գամվեցիր, Արարի՛չդ երկնի և երկրի,","Արյամբդ տերունական, որով որսացիր հսկա վիշապին, կարթելով նրան,","Դառն լեղիով, որը խմելով՝ ի դուրս թափեցիր կորուսչի տված թույնը մահաբեր,","Քո սարսափելի չարչարանքների բաղձալի պատմությամբ,","Որով լրբությունն հակառակորդի լռեցնելով՝ ամաչեցրիր նրան,","Անմեկնելուդ ըստ ամենայնի անհաս անունով,","Որից դողում են ու դատապարտվում՝ սոսկալով սաստիկ սարսափումով","Երևելի և աներևույթ էակներն ամեն,—","Շնորհիդ պարգևներն այս բոլոր խոստովանողիս համար","Պաշտպանություն, բժշկություն և քավությո՜ւն լինեն։","Իսկ մահաբեր ու դառնաթույն այն օձի համար,","Որի միջոցով տեղի ունեցավ չարությունը տիեզերադավ՝","Սատակման պատճառ թող լինեն նրանք.","Նույն ինքը դրանցով՝ կորուստի և անբուժելի հարվածի","Տանջանքներին մատնվի թող, կապվի և բռնվի։","Ստեղծողիդ ողորմությունն ինձ հետ թող լինի,","Եվ շունչն իմ ոգու միանա քեզ հետ անբաժանորեն ամրապինդ կերպով։","Եվ ահավոր քո մեծության այս անպարտելի և անպատիր և անհերքելի հրաշքների շնորհիվ","Թող քանդվեն բոլոր սատանայական որոգայթները գաղտնածածուկ.","Մեքենայությունները մերկացվեն և չքվեն գայթակղությունները,","Թակարդ լարողները խայտառակվեն,","Թող երևան գան խայծերն ու ծուղակները նենգավորի,","Վերանան ցանցի ծածկույթները, որոմների ծիլերը վառվեն,","Եվ թո՛ղ նզովվեն չարաբանությունները բռնավորի,","Թող կտրվի լարը խաբեության ի մահ որսացողի,","Թող կորչեն բանսարկությունները պատրողի,","Թող պակասեն զենքերը զրպարտչի,","Թող ընկնեն սրերը մահաբերների ձեռքից,","Թող սուզվեն սարքերը սադրողի,","Թող արձակվեն պարանները տագնապեցնողի։","Թող այլայլվի կերպարանքը սուտ՝ կեղծավորի,","Թող սանձահարվեն խիստ հարձակումները խրոխտների,","Թող ցրվեն միաբանություններն ուտիչների,","Թող տրոհվեն տոհմերն ավազակների,","Թող քայքայվեն բույլերը բարբարոսների,","Թող քանդվեն ամրոցներն ապստամբների,","Թող արգելակվեն ամպրոպներն հանդուգնների,","Թող փարատվեն անձրևները փորձողի,","Թող հալվի և ցամաքի եղյամն աղանդավորի։","Թող խորտակվի եղջյուրը գոռոզի,","Թող մանրվեն ձողափայտերը կուռքերի դրոշների,","Թող փշրվեն ամբարհավաճություններն հպարտացողների,","Թող նահանջեն գրոհները ճակատողների,","Թող քանդվի՛ միաբանությունը Բելիարի թե՛ անմարմին և թե՛ մարմնավոր զորքերի,","Մի արահետով եկողները թող յոթ ճամփաներով փախչեն շվարած.","Այն գուբը, որ ինձ համար փորեցին, իրե՛նք թող ընկնեն։","Թող ձանձրացնողի ձմեռներն ամառվան փոխվեն,","Թող կտրվի կցորդիչ կապը մշտաջան ավազակի,","Շողոքորթի համբույրն իմ ճակատին թվա թող նողկալի,","Թող ընդհատվեն և հեռանան նետաձգությունները նեղչի,","Թող սասանման մեջ մնա խարդախի նավը մշտապես","Եվ խածանողի ատամները թող արմատից քաշվեն։","Զվարթ քաղցրությամբ նայիր ինձ վրա երկնքիցդ, Տե՜ր,","Ինձ, որ նեղված եմ ամենակործան վտանգների մեջ,","Եվ հանգստացրո՛ւ սիրտս դյուրապես՝ իր բազմատագնապ հեծություններից։","Վրաս հարձակվող սատակիչներին՝","Դիվական դժնյա հնարքներով սպառազինված թշնամիներ լինեն նրանք,","Թե տգեղագույն և քեզ ատելի այլանդակ մեղքեր,","Եվ կամ սպառիչ ու կորստաբեր ցավ ու ախտերի հետքեր մնացորդ,—","Մերժե՜ս, դուրս հանես, կտրես, խափանես, հալածես հեռու,","Վռնդես իսպառ և անդառնալի կերպով կորստյան մատնես վերստին.","Եվ կառուցես, կանգնեցնես դու կյանքի որպես նպատակ ամուր մահարձան՝","Նշանը խաչիդ քեզ ապավինածիս, ո՜վ փրկություն։","Երախտավո՛րդ միշտ գովաբանված,","Դու, որ անհպարտ և երկայնամիտ հեզությամբ՝","Անճառ հրաշքով տենչում ես հանգչել սրբերի մեջ.","Թագավո՛ր բոլոր արարածների, ըստ ամենայնի ճանաչված, գթած,","Սկզբնահայր և նախաշավիղ սիրո ընթացքի.","Կյանքի՛ ճանապարհ,","Որ քաղցրությա՜մբ ես առաջնորդում երկնային լույսիդ դիմողիս.","Պաշտպա՛ն վստահելի,","Որ չես թողնում ինձ՝ սայթաքողիս երբեք ի վայր տապալվեմ.","Հույսի՛ կերպարանք,","Որ ճշմարտագույն գրավականով երևում ես պարզ քեզ խնդրողներին.","Ապահո՛վ ապավինություն,","Որ չես մատնում երբեք դատապարտության պատժին.","Ազատությո՛ւն շնորհաձիր,","Որ տալիս ես լիապես առանց փրկանքի ու փոխհատուցման.","Աննախա՛նձ առատաձեռնություն,","Որ ճոխացնում ես հողանյութս անարգ՝ քո ամենասքանչ փառավորությամբ.","Պայծառությո՛ւն անստվեր,","Որ բարձր ու վսեմ ճառագայթներով պարածածկելով թշվառիս՝ դարձնում ես կրկին բարգավաճ.","Քավի՛չ մեղքերի ամենատեսակ,","Որ փրկությունից մերժվածիս նախկին պայծառությամբ նորոգելով՝ դարձնում ես վերստին վայելուչ.","Մեծակարո՛ղ դյուրահաս,","Որ բոլոր անբավ բարձրություններից առաջ ես անցնում.","Ապահո՛վ ճամփա՝ դեպի խոստացված վայելքներ տանող.","Անձկալի՛ երանություն,","Որի համար հաճելի է թողնել շունչս կենդանության, որպեսզի գտնեմ քեզ, մի՜շտ կենդանի.","Կամք անփոխելի, գովյա՜լ զորավոր՝ քավելու գերուս.","Կյանքի անսխալ դեղ-սպեղանի,","Որ իսպառ եղծված մեռելներին իսկ կյանքի ես կոչում սքանչելապես.","Աներկբայելի՛ դու ամենաստեղծ,","Որ հրով կիզվածին, հողմով քշվածին և գազանների ժանիքներով հոշոտվածին","Մի ակնթարթում միևնույն մարմնով անպակաս դարձյալ կկենդանացնես.","Անզուգակա՛ն համարձակություն,","Որի համար աստվածանվեր պարծանքով պարծենալն է իրավացի։","Բարեբանյալ Աստվա՛ծ, երկնավոր, միա՜կ Արարիչ,","Տեր ամենակալ, մեծություն ահեղ, գթություն օրհնաբանելի,","Ողորմություն խոստովանելի, բարերարություն երկրպագելի,","Խնամակալություն պաշտելի, մարդասիրություն տոնելի,","Պահպանություն խնկելի, բարձրյալ անքննելի,","Մերձավոր կամարար, ապավեն անկասկածելի,","Մխիթարիչ սրտերի, փարատիչ վշտերի, ապաքինիչ ցավերի,","Վհատությունների վախճան, վերացումն պարտքերի,","Փոխարկիչ կարիքների, կարգավորիչ կրքերի,","Հարմարիչ խոսքերի, սանձահարիչ լեզվի,","Պարփակումն շնչի, հաստատիչ հագագի,","Ամփոփիչ խորհուրդների, կրթարան կամքի,","Հանգստացնող հուզմունքների, հանդարտիչ մրրիկների,","Եվ խաղաղությո՜ւն դու ծփանքների,","Որ բռնում ես իմ՝ իշխանականիս թևերը ամեն ուղղությամբ թռչող","Եվ իմաստությամբ նվաճելով՝ դեպի քեզ դարձնում։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_158":159,"_160":161,"_162":163},"chapters",[274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,13,363,364,365,366,367],"pages",{"_10":175,"_167":176},"labels",{"_164":165,"_10":166,"_167":168},"original",{"_169":173,"_170":174},{"_169":171,"_170":172},"vg",{"_169":-7,"_170":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[269,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,270,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,271,272,267,268,273],[177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,91,92,93,94,95]
