[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":66},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",85,"heading",[65],"sections",[18,19],[38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64],[20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37],"Ընդունի՛ր, Հիսուս, ձեռնարկությունն այս պաղատանքներիս՝ քեզ ի հաճություն,","Եվ ամենակասկածելի սայթաքումն իմ փոխարկիր մեծ վստահության։","Ինչպես ջրհեղեղի ամենակործան դարում,","Ովքեր գետնի հարթ տարածության վրա ապրում էին անհոգ, առանց երկյուղի,","Ողորմությունիցդ զուրկ մնալով՝ կորստյան մատնվեցին.","Իսկ հովանավոր լաստի երերուն հատակի վրա","Գթածիդ անվամբ ապավինվածները պահպանվեցին,—","Այդպես, նրանց հետ և ինձ մշտերեր աղաչավորիս","Մարդասիրաբար ազատիր և տար դեպի խաղաղ նավահանգիստ։","Հոգևոր շահի վարձն ինձ հետ բերելով,","Եվ իմ բազմաթիվ և ստորաքարշ մեղքերս թողած,","Քո առակավոր խոսքի համաձայն, քեզ եմ գալիս, Տե՛ր,","Միանալով քեզ հավերժ անբաժան, օրհնյա՜լդ համակ։","Եվ կցորդելով այս մաղթանքներին հոգեղեններն ամենամաքուր","Մարտիրոսների հետ այն հողեղեն, որոնք փորձվեցին հրով ու ջրով,","Եվ մեր փոխարեն խնդրեցին քեզ այս աշխարհից ելնելիս,","Եվ մեզ հիշատակ թողին օգնության,—","Մեզ միաբերան ձայնակցելով՝ պիտի ասեն՝ թող լինի՛, լինի՛։","Եվ քանզի զվարթ արթնությունը մեր նինջ ես համարում,","Իսկ լռությունը խոր թմրության մեջ՝ ի քեզ ունեցած ուղիղ հավատքի համար՝ աչքերի անթարթ բացություն,—","Ուստի հոգուդ իմաստությամբ ուղղի՛ր հաջողվածքն իմ ձեռնարկած գործի,","Որի համար ահա աղոթում եմ ես մաղթանքներիս հեծեծագին ձայնով։","Զորացրու ինձ, Տե՛ր, ճգնավորական բարենպատակ իմ վաստակի մեջ,","Կարեկից եղիր իմ տկարությանն ու թեթևացրու սկիզբն աշխատանքիս։","Արագացրու առաջադրված այս ձեռակերտս, մշտապե՜ս կարող,","Դյուրացրու նրա ընթացքը դեպի ավարտում լրիվ։","Բերկրությամբ հասցրու ինձ գործի վախճանին,","Արա՛ այնպես, որ ժամանակին հասնեմ նպատակիս,","Ուղեկից եղիր իմ ճանապարհին,","Բարձր թռիչքով դեպի օգտակարն ինձ շտապեցրու,","Աջ կողմս կանգնիր ամենածանր վտանգի դեպքում,","Լսեցրու ձայնդ անձկությանս պահին,","Կորստյան ժամին ձեռքովդ փրկիր,","Ներգործիր մատովդ, երբ որ նեղն ընկնեմ,","Հարթիր արգելքներն ամենաչար խափանման,","Հոգեղենիդ առաքմամբ, ինչպես Ամբակումին, ի՛նձ էլ ճար արա,","Խոսք շնորհիր ինձ ատյանում, կանգնած՝ բազմության առաջ,","Իմաստություն դիր իմ մեջ, երբ դեմ-հանդիման կանգնեմ քննության։","Կամքիդ ամպով հովանի եղիր ինձ հրաշապես,","Ու հանդարտեցրու քո կենաց փայտով մրրիկն իմ ծովի,","Սանձիր երկրային կենցաղի պատկերը քո հրամանով.","Զի եթե դու, Տե՛ր, այստեղ ողորմությունդ կամենաս ցույց տալ,","Կոհակներն այդ լույծ կարծր կլինեն ավելի, քան քարը,","Իսկ եթե զլանաս խնամքդ ցամաքում՝","Ամուր գետինը, որպես անկայուն, փուլ կգա իսկույն մեր ոտքերի տակ։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_67":68,"_69":70,"_71":72},"chapters",[183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,13,267,268,269,270,271,272,273,274,275,276],"pages",{"_10":84,"_76":85},"labels",{"_73":74,"_10":75,"_76":77},"original",{"_78":82,"_79":83},{"_78":80,"_79":81},"vg",{"_78":-7,"_79":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[178,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,179,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,180,181,176,177,182],[86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,86,87,88,89,90,91,92,93,94,95]
