[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":495},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",75,"heading",[494],"sections",[18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30],[467,468,469,470,471,472,473,474,475,476,477,478,479,480,481,482,483,484,485,486,487,488,489,490,491,492,493],[446,447,448,449,450,451,452,453,454,455,456,457,458,459,460,461,462,463,464,465,466],[434,435,436,437,438,439,440,441,442,443,444,445],[406,407,408,409,410,411,412,413,414,415,416,417,418,419,420,421,422,423,424,425,426,427,428,429,430,431,432,433],[360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384,385,386,387,388,389,390,391,392,393,394,395,396,397,398,399,400,401,402,403,404,405],[322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359],[271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321],[223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270],[204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222],[123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203],[92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122],[57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91],[31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56],"Իսկ եթե մեկը չարության ձեռքը","Հանդգնի պարզել վերին արքայության դեմ","Եվ մարմնավոր գյուտ, մարդկային հնարք,","Կամ երկրակենցաղ արվեստ համարի","Ձեռակերտ եկեղեցու վերաբերյալ ավանդները","Եվ ոչ՝ առավել կյանքի մի շնորհ և աստվածային ներգործություն,","Եվ կամ Սուրբ Հոգու հայտնած նորալույս նախագրություն,","Եվ բարձրյալի երախտիքի ամենատուր լրիվություն,","Եվ խնկարկված խորհրդարան արարչական կամքի,","Առաքյալների աջի բարեհանճար հիմնարկություն,","Կարճ՝ երկնքի դուռ և կենդանի Աստուծո քաղաք,","Եվ անպարտ ողջերի մայր՝ ճշգրիտ պատկեր բանական կերպիս,","Հոգուս խորհուրդն իմանալի,","Իսկ շոշափելին՝ պատկերը մարմնիս,","Այնտեղի անճառ սրբությունները գերազանցող","Մի նոր սրբություն.","Եվ Քրիստոսի փառաշուք նշանով պսակված,","Այդպես չխոստովանողներին զրկում է իր տեսությունից","Հայրն ամենակալ իր էակից Բանի ձեռքով,","Վերցնելով նրանից և փառակից Հոգու շնորհի ավանդը,","Եվ փակվելու է կյանքի առագաստի դուռը նրա առջև։","Իսկ մենք վկայում ենք այն՝ որ գրեցինք,","Հավատալով մեր կարգով շարադրածին","Ի փառս և հանուն ամենակալ Երրորդության,","Եվ Մեկ Աստվածության,","Հավիտյանս հավիտենից, ամեն։","Այս մայրն հոգևոր, երկնավոր, լուսավոր","Ավելի քան երկրավոր,","Շնչող, մարմնավոր, ինձ գգվեց որդու որպես։","Նրա կրծքի կաթն արյունն է Քրիստոսի։","Եթե մեկը սա պատկերն համարի [սուրբ] Աստվածածնի՝","Օրենքին դեմ չէ։ Որպես փրկական խաչի նշան՝ զորության զարմանազան նշաններ ու սքանչելիքներ Է կատարելապես հրաշագործում,","Եվ դատաստանի բեմը այստեղ է հաստատված ահա,","Սրանով է, որ խորթ բարք ունեցող հերձվածողների","Մոլեգին ճառող բերանն է սանձվում։","Նա ունի նաև իմանալի և բանական քարեր,","Որոնցով անսուրբ գազանամիտներին","Վտարում է նա, դարձնում տարագիր։","Նաև աստվածներ է ծնում եղական","Միակ Աստուծո՝ Քրիստոսի պատկերով։","Իր դիրքով ուղղված է արևելքին՝","Մեր բնակության առաջին խոստացած տեղին,","Կարծես թե ձեռքով նա հստակորեն մեզ ցույց է տալիս","Աստծու գալստյան ճանապարհները,","Մեզ քարոզում է փայլակի տիրական առակը,","Հիշեցնում բոլոր արարածներին,","Թե այն վերջին օրը արևելքից պիտի հայտնվի փրկությունը մեր, Քրիստոս երևա։","[Նա] հալածում է ցավերը, բուժում ախտաժետներին,","Հաղթահարում է բռնությունը դևերի։","Նրա արգանդը ավազանն է կենդանարար,","Եվ նրա հարսանքին առաքյալների դասերն են պարում։","Այնքան է ճոխացել բարգավաճ երանությամբ,","Մինչև իսկ վայելչապես Տիրոջ անվամբ հորջորջվեց.","Լույսի Տիրամոր տիտղոս ստացավ","Միածին Որդու մերձավորներից։","Նա հանդարտիկ նավահանգիստն է","Խռովահուզյալ մեղավորների","Եվ վերին դասուց խրախճանարանը","Եվ տարակուսյալ հանցապարտների անվրեպ բուժարանը։","Անպատմելի Երրորդությունն իր մեջ է, որ","Փառաբանվում է՝ բոլորից օրհնվելով։","Այս աստվածընկալ և չքնաղ հարկը","Ազատ է ամեն ծառայությունից։","Օրինակը չէ Վերին Սիոնի,","Այլ նրանով է, որ ճանաչում են ճշմարտությունը.","Ո՛չ կապված բագին կռապաշտության,","Եվ կամ պատժարան օրենքի լծով,","Այլ՝ պարգևարան Տիրոջ բարության,","Երկրպագում ենք։","Երբեք չի սասանվում ձևափոխվելով,","Այլ փառքի նույն շուքով ընդարձակվում է.","Ինքը հենց երկինքների երկիրն է և երկրի վրա","Հռչակվում է շողարձակելով։","Ինչպես առանց Քրիստոսի Հոր,","Նույնպես առանց այս մոր արգանդի","Անհնար է հոգու կատարելագործությունը։","Անընդգրկելին շրջում է անտուն,","Եթե այս տան մեջ չտաղավարվի.","Գլուխ դնելու տեղ անգամ չունի Տերն ամենայնի,","Թե կյանքի այս կայարանում չօթևանի։","Հպարտանում է ավելի շատ այս նյութեղեն տնով,","Քան թե երկնային վերին կամարով։","Ինչպես Աստվածային լույսի անբավությունը","[Մովսես] մարգարեի դեմքին,","Նույն օրինակով այս [եկեղեցին] նույնպես ծածկվեց.","Եվ ինչպես փախան երեսի փայլից,","Այս նմանությամբ տաճարի մարդիկ չհանդարտվեցին,","Մեծ գովերգության տոնահանդեսին,","Երբ որ դասերը բանականներիս","Ի մի հավաքված նվագերգում են,","Այստե՛ղ է կրկին բաղձանքով օրհնվում [Տիրոջ անունը],","Քան վայելչական այն դրախտի մեջ։","Նաև տապան է նա մի մաքրական","Եվ երջանկագույն,","Որ պահպանում է կյանքի ալյաց մեջ մեզ՝ չխեղդվելու.","Ոչ թե բազմաթիվ անբան գազանների","Եվ սակավ մարդկանց,","Այլ հավաքում է երկրայիններին ու վերիններին,","Հավասարապես ամփոփում իր մեջ,","Չի տրվում ջրի ալեկոծության,","Այլ բարձունքներն է ելնում երկնքի։","Իբրև աշակերտ,","Որ հրահանգված է Աստուծո Հոգուց,","Խուսափում է նա նենգություններից,","Չի բողոքում նա մահու հարվածներից,","Բռնում տանում է կյանքի ավետման,","Ոչ թե Նոյի ձեռնարկումով է կազմվում,","Այլ Հաստողի հրամանով է կառուցվում,","Ոչ Մովսեսն ու Բեսելիելը,","Այլ Աստուծո Միածինն է","Սուրբ Հոգու հետ հարդարում,","Ոչ թե հարաշարժ կամ հարափոփոխ,","Այլ մշտակառույց անսասան հիմքով","Հաստատում է այն։","Դարձյալ, ինչպես տախտակներով կազմված անխոս տապանակն —","Չի տեսնում, բայց մեզ՝ տեսնողներիս առաջնորդում է [եկեղեցին],","Անմահ Էի նման առջևից ընթանալով՝","Գալիք լուսավոր կյանքում տեղ Է պատրաստում։","Տեղում, ինչպես Ոզիելին, կսատակեցնի նրան, ում հոգում խաչի նման չդրոշմվի,","Իսկույն, նույն պահին կսպանի և կոչնչացնի,","Եթե անասնային լծակցությամբ, աշխարհասիրաբար, գետնակոխ սայլով, իբրև ձեռակերտ մի անոթ՝","Բարձված տարվի։","Մարմնի լեզվով չէ, այլ հրեշտակների","Նման է խոսում։","Եվ ոչ ականջով,","Մտքի շարժումով լսում է արագ.","Չունի հստակ ձայն խոսքի ու բանի,","Բայց պատգամները Հիսուսի գործի","Պատմում, հասցնում է բոլոր ազգերին,","Չունի խոսափող ու ձայնալարեր,","Բայց և ազդում է մի աստվածային կենդանի շնչով.","Առանց ջիլերի ու ոսկորների՝","Եվ երկու հազար կանգուն լայնությամբ","Ինչպես անհամար գնդից բարձրյալի,","Այն եբրայական զինյալ ամբոխի վերապրած գունդը","Առաջ էր գնում, այժմ նրանց հետ,","Ինչպես և նրանք, որ պիղծ են, անսուրբ,","Մեղքերի աղտով այրված, հեռացած,","Տաժանակրությամբ աղյուս սարքելուց ազատվածներին","Ուղեկցում է նա։","Մարմնացած Աստուծո էությունն անգամ","Ահա այս վեմի անունով կոչվեց,","Կողի պատռումով խմեցրեց բոլորիս։","Ոչ երակների արյան ընթացքը,","Այլ վերին Լույսի շառավիղները","Թափանց միությամբ կենդանացնելով","Նորոգ է պահում։ Կանխանշում է","Ոչ Սողոմոնի, Զորաբաբելի հսկողությունը,","Այլ իմաստությունն Ամենակալի.","Նա չի պարուրվում աննվիրագործ ու սովորական","Յուղով՝ Հակոբի կողմից։","Այլ փառքով Մեծի և Ահավորի արյամբ է օծվում։","Երկրային նյութից տուն չէ, այլ մարմին երկնային լույսից,","Սրա զավակներին Աստված կնքում է ու ձեռնադրում,","Ոչ թե երկրածին հղացումների,","Այլ երկնային արքայության ժառանգներ է պատրաստում,","Որ իր ծոցում գրկվածներին","Աբրահամի գոգին նվիրաբերի։","Սրա հարսնության փեսան է Որդին կենդանի Աստուծո,","Հայրապետների խմբերն են նրա խնջույքի օրիորդները.","Սա կմոռացնի կռամոլության բարձունքը դիվոտ,","Քանզի ճանաչում է երկնային Աստծուն,","Ամբողջապես մերժելի են արձանները կուռքերի,","Եվ Քրիստոս է երկրպագվում նրա բոլոր քարերի մեջ.","Ակնհայտ քակտումն է անտառների ուրվական իղձի,","Քանզի աշխարհի ողջ մայրիներից","Կենաց փայտի նմանությամբ","Տերն այստեղ է զոհաբերվում։","[Եկեղեցին] խորտակումն է","Դիվապատիր հմայական արձանների,","Չէ՞ որ գովական կարկեհան քարն է","Ապրող վեմերով ու գոհարներով","Իր մեջ հաստատվում։","Եվ այնքան մեծ է իր սրբությունը, որ","Աստուծո պատկերով ստեղծվածներին","Զանազանում է ըստ իր կանոնի.","Ընտրության բազում փորձերից հետո","Սխալված մեկը թե համարձակվի","Գավիթը մտնել՝ չի պղծվի [բնավ],","Այլ դժկամում է անպատրաստների թերություններից.","Նա չի նզովում, այլ զիջում է","Շնորհի չափը չիմացողներին.","Չի լքում իրեն մեղավոր ճանաչողին,","Այլ մեր գործերից մթագնում է լոկ","Եվ չի թողնում, որ կրկին մոտենան,","Փարվեն ոտքերին Կենդանատուի,","Ինչպե՜ս տիրական խորհուրդը անճառ","Միևնույն օրը կրկնել չի լինի,","Որ չապականվի անխոհեմաբար։","Նա զորեղապես կարեկցում է մեզ՝","Ազատ լինելով մեր արատներից,","Դատում է անձայն, Տիրոջ հրամանով, առանց խոսքերի։","Պաշտելի այն դշխոն՝ անշունչ եկեղեցին,","Կյանք է բաշխում և իշխում է մահին,","Ինչպես պտուղը Ադամի ճաշակելիք,","Անշունչ է, բայց բանականներից էլ գերազանց","Հրաշքներ է գործում, որ դարձնում է կատարյալ","Եվ հաստատում է վերստին,","Փառքի լույսի կերպարանքը դրոշմելով մեր մեջ։","Գրված է նաև վերին կամարի մեծության կերպը,","Որ սկզբնական է, և նախակառույց","Քան իր բնակիչ հոգեղեն զորքը։","Նա նոր թռիչք է նվիրում մարմնին՝","Հոգեկան ինչ-որ մի թեթևությամբ,","Այս պատվավորի հարստությունով","Անարգը դարձնում է հարգելի։","Ինքնակիր մեղքով չի զազրանում նա,","Եթե չար մարդիկ, անհավատները չոտնահարեն։","Նա ինչ-որ տիպ է մի զարմանալի,","Որ հաղթում է մեր պատկերացումը,","Անբան՝ կառուցված է բանականից,","Օգնում է նրան, ինչպես վեհագույնն՝ անչափ նվաստին։","Մեծ է, քան մարդը,","Հաղթող ցուպի պես ընտրյալ Մովսեսի.","Բարձր՝ առավել, քան բանականը,","Ինչպես խորհրդավոր ծաղկած գավազանը՝ Ահարոնի,","Եվ գերազանց է, քան մտավորը,","Ինչպես Եղիայից ու Եղիսեոսից՝","Սքանչելահրաշ արվեստով փայլած","Մաշկյակը, որ գետը հերձեց։","Սրբասուն ձեռքին օգնում է կրկնակ կատարելությամբ,","Ոչ թե զինելով քարից ու հողից նյութված մարմինը,","Այլ հարազատ ու գոյակից է նա","Թե զգայականներին և թե սրբերին։","Ինչպես կենդանի և անմահ վեմը","Թե կործանող է, և թե կանգնեցնող,","Ինչպես դատավորն ամենայն հոգվոց՝","Հրաշապես օրհնող և անիծող է,","Աներևույթը տեսնողի նման՝","Մեկին կշտամբում, մյուսին խնամում,","Կանչում է իր մոտ, արձանագրում,","Որպես հրամայողն արարածներիս։","Դիմամարտներից անհարվածելի,","Հավիտենական [այն] լեռը ինչպես.","Մեծի հրաշագործ ուռկանի նման","Հոգի է որսում.","Առանց մեղքերի ու վրիպանքի","Նա Քրիստոսի հետքով է գնում՝","Բարձր ճոխությամբ ու բաց ճակատով,","Գլուխը բարձր՝ ինչպես Գովյալը։","Դավանում ենք ուղիղ, անշեղ, անբիծ հավատով,","Ողջունում ենք մեր շրթունքի համբույրով","Աստուծո բնակության եկեղեցին,","Անշունչ վեմերով կառուցված խորանն այս,","Որ կատարելապես զարդարված՝ երկնքից գերազանց եղավ,","Որ հենց նրանցից՝ առաքելական դասերից հիմնվեց,","Եվ խնկվեց բարձրյալի աշակերտներից,","Պաշտվեց Բանի սպասավորներից։","Կյանքի այս գանձը","Իր սկիզբն առավ վերնատան սրահից,","Այն վայրից, ուր խորհուրդը կատարվեց,","Որը լցրեց Աստծու Հոգին,","Նրանում զորություն փայլեցնելով","Հոգեգալստյան մեծ օրը.","Նախ՝ բարետես տունը՝ նախամեծար առավելությամբ,","Իբրև օրինակ այս եկեղեցում","Սրբությունների շնորհաբաշխման,","Եվ ապա նրա բնակիչները բարեզարդվեցին նորոգ մի լույսով։","Ուր հզոր Աստծու արյունն է բաշխվում,","Առավել քան մահ գուժող Հաբելի [արյունը],","[Որ] սրանում մեծագոչ բարբառով","Ավետում է հավերժական կենդանության բերկրանքի ձայնը։","Քանի որ ոչ ոք զորություն չունի սպասավորելու այս ահեղ խորհրդին,","Երկնքի տակ և արևին հանդիման,","Թե չպահպանվի նրա [եկեղեցու] թևերով,","Անգամ երկնքով չի բավականանա Տերունի մարմնի այս խորհրդակատարությունը,","Թե իբրև ծածկույթ օրհնության ձեղունը այս չունենա։","Որովհետև ըստ օրենքի՝ մահվան անեծքի նա կարժանանա,","Ով այս խորանի վկայարանից դուրս","Աստվածային պատարագը մատուցի։","Եվ մանավանդ արյունապարտ կհամարվի նա՝","Ով հոգու օրինակ արյունը այստեղ չընծայի։","Աստ մեկ անգամ է լոկ լվացումը Քրիստոսի մահով,","Որ անգիտաբար չանարգվի աստվածությունը","Կրելով մկրտությունն հավատացյալի.","Մեկ անգամ է և ձեռնադրությունը","Ի պատիվ լույսի օծության,","Որ անբծությանը խաբեություն չխառնվի.","Մեկ է և քավությունը շնորհով, քան ապաշխարությամբ,","Որպեսզի ճշմարտությունը խորամանկությամբ չկերպափոխվի.","Մեկ է հավատը գալիքի ընտրության,","Որ հատուցումի սպառնալիքը","Օտարահամբավ զրույց չկարծվի։","Մեկ է մեր երկու գոյությունների կշտամբությունը իրավացի,","Որ չկարծվի, թե բարի և կամ չար հատուցման համար","Ներքին մարդն անջատ է արտաքինից,","Որ արժանանա արքայական որդեգրության,","Որպեսզի նաև երկրային մարմնի հաղորդակցությամբ","Ակնհայտորեն հաստատվի առավելությունը վերին թագավորության.","Մեկ է և հույսը կենդանության՝ անեղծությունը սրբերի,","Որ ունկնդրողները առանց կասկածի հավատան։","Օրհնում ենք Հոր և Որդու հետ","Նաև բխումը անբաժանելի՝","Նրանց փառակից Հոգին տերունի,","Որ ստեղծեց ամենը և կենդանագործում է բոլորին,","Որ սկզբից ևեթ շրջում էր","Համապարփակ աշխարհակալ մեգի մեջ,","Նկարում էր, կերպավորում","Երկրատարած ծովի անբավության ամենունակ ջրերով՝","Լույսի սուրբ ավազանը","Ի կատարումն այժմյան խորհրդիս։","Նախ ստեղծեց և այժմ գործում է,","Գոյացրեց և մշտապես կատարում է հրաշքներ,","Սքանչելիքներ, սրբակյացների կանխատեսումներ,","Աստվածային ներշնչումներ, զարմանալի զորություններ,","Մարգարեներ, առաքյալներ, վարդապետներ՝","Հանճարի կրթության վարժողներ։","Հարդարեց Քրիստոսի արյան մատուցման սրբարանը,","Անձերի քավությունները,","Ըստ Քրիստոսի նմանության ողորմությամբ կարգադրեց","Մարմինների առողջություն։","Մկրտեց և՝ ջրից գերազանց,","Իրենով միայն նորոգեց ու լուսավորեց։","Մշտապես նույն բարեգործությամբ է զորանում։","Հորդանանի հոսանքի մեջ վկայեց Միածնի աստվածությունը,","Եվ Հոր ձայնով ամպի տեսիլի օրինակով ցույց տվեց Թաբոր լեռան վրա։","Համանման եղանակով հովանի եղավ","Հակոբի տոհմի ելքին Եգիպտոսից,","Մովսեսի զորավարության ուղեգնացությանը՝","Սաստիկ հողմով ընկղմելով փարավոնին։","Նվիրագործում է քահանաներ, իմաստուններ կազմում,","Թագավորներ զորեղացնում,","Քավություն ընձեռում,","Մահացածներին շնորհում է կյանք՝","Նորոգվելու հարությամբ։","Նույն ինքը մարդացած Աստուծո օծումն է,","Մշտնջենական հավասարությամբ","Երկրպագված Հոր հետ՝ ի պատիվ Որդու մեծության,","Անսահման փառավորությամբ օրհնյալ հավիտյանս. ամեն։","Միակ բարձրյալ ահավոր անուն՝ կցորդությանց համապատիվ,","Ազգականություններին անպատում,","Եռալույս զուգակցություն,","Անհավելվածը կատարելություններից,","Ինքնիշխան կամավորությամբ պատվասիրված","Հանգունատիպ Հոր մոտ,","Երկնքից իջած","Խոնարհվելով Սուրբ Հոգու գործակցությամբ,","Ընտանի փառքից աննվազ,","Հաճեց մտնել մաքրության կույս","Աստվածածնի մայրական արգանդը,","Ուր օրհնության բույսն աճեցրեց","Անարատության լուսասահման անդաստանում։","Համասնունդ ամենակատարյալ էությանը՝","Անանջրպետ միասնությամբ,","Թափանցիկ խառնումով աստվածության Հոգին,","Հրաշապես կցեց շնչավորի գոյությանը,","Եվ անստամբակելի կրթության սանձերի այդ երասանով","Ստահակությունս հանդարտեցրեց","Եվ կամովին նվիրվելով խաչին՝","Անմահական տունկի լրության ծայրը բարձրացավ","Կյանքի պտղի ծաղիկը,","Վիրավորվեց մահացու մերազնյա մարմնով","Անընդմիջելի աստվածությամբ,","Դատապարտման գործիքին դրանով կյանք տվեց,","Արարչական իսկության՝ նրա վրա","Հավետ անբաժանորեն վշտացած","Նյութական մարմնի հետ։","Իջավ խավար դժոխքի վայրերը՝","Իր ավարն հանեց խոտորողի կապանքներից,","Եվ ասես քնի նիրհից արթնացած,","Մահվան դիմեցումն իր մեջ նահանջեց,","Կանգնեց, կենդանացավ աստվածորեն,","Ելավ երկրից կյանքի հացն ու բանական հոտերի հովիվը։","Հավատարիմ եղավ աշխարհում","Եվ երևաց նույնությամբ, բոլորովին աննվազ,","Ինչպես եկավ ամբողջական,","Նույնպես և համբարձվեց,","Բազմեց գերունակ գահույքին՝","Նախնական պարզությամբ և արարչական փառավորությամբ։","Ում որ բարերար Աստված և բոլորի Տեր ենք խոստովանում՝","Մեծ օրը կդատի ամբողջ երկիրը արդար ընտրությամբ,","Ինքն է սկիզբը և ինքը՝ կատարածը,","Նույն և առաջինը, նույն և գալիքը,","Անպակաս բովանդակությամբ","Թագավորելով անմատույց լույսի մեջ։","Հավատո խոսքի պաշտամունքին,","Օրհնության երգերի վերաձայնած նվագներով","Փառաբանում ենք եղածների բարեհրաման պատճառին՝","Անսկիզբ Երրորդությանը, անհամեմատելի բարձրությամբ,","Անհաս խորհուրդներով ու անըմբռնելի ընկալմանը,","Անզննելի զգայություններով,","Անբերելի արարածների համար,","Որն ամփոփում է վերնական երկնքի","Եվ անսահման ներքին խորությունների քանակությունը,","Սպառումների վերջն ու սկիզբների նախադրությունը,","Մեկը երեք անշփոթելի անձերից,","Եվ երեքը մի անբաժանելի իսկություն,","Վեր քան մտքի ազատությունը՝","Հարաձգված ամենուր բովանդակապես։","Անփոփոխ բարի, անսասանելի ուղղություն,","Սիրո անխառն կերպարանք, անհաջորդ մեծություն,","Անխոնարհելի բարձրություն, անվատնելի տեսություն,","Աննվազելի բարերարություն,","Կայուն կամք, կենդանի հրաման,","Փրկչական ակնարկություն, ճշմարիտ երանություն,","Հավաստի ակնկալություն, անստելի խոստում,","Արգասավոր ավանդ, ստույգ ավետիս,","Աներևակայելի բարձրություն,","Անձեռնարկելի վերասլացություն։","Մի Հայր միակ Որդու՝ միակ Հոգով պատվված,","Ամենահարուստ բարությամբ, ամբողջովին չարից զերծ,","Օրհնաձայն գոհաբանությամբ,","Անքնին ներբողով գովերգված։","Աղաչում եմ քեզ, Տեր Հիսուս, մեկդ այդ Էությունից,","Որի ճաշակմամբ քո Հոր և Սուրբ Հոգու","Գիտությունը ճանաչեցինք,","Զի կարգերը ամենապարգև [սուրբ] եկեղեցու","Հենց քեզանից սովորեցինք","Կյանքի փրկության ու բարիքների","Աղոթանվեր այս լուսարանում,","Տարածելով սիրտս, ձեռքերս պարզած՝","Խոսքի կնդրուկն այս, սրանում բնակվողիդ,","Ամեն ինչի տիրողիդ,","Երեքսրբյանիդ մատուցելով՝","Հավերժ ընծայում ենք բարեշնորհության այս բարբառով։","Հոգենկար խոսքի պատկերի այս օրինակով,","Որ հարմարվում է լույսի խորանին,","Գթած, օրհնյալ, ընդունի՛ր ինձ՝","Քավված ու սրբված սրա մեջ։","Հանի՛ր սրանով հոգուցս մեղքի նախատինքները,","Բազմեցրու սրա հովանու ներքո՝ անմեղ ու անբիծ,","Տկարիս Դավթի տանը գումարիր,","Այնտեղից Աստուծո տունդ փոխադրիր,","Ըստ մարգարեի, Հիսուս, որ քեզ է ակնարկում,","Սոսկ մուտքի և անօգուտ ելքի չհետևես,","Ջերմությունն հավատիս քեզ պաղ չթվա,","Եվ ողջույնի համբույրս անարգ չհամարես։","Պաշտամունքս ապաշնորհ չորակես,","Երկրպագությունս իբր անխորհուրդ չլքես։","Պատկերի տեսիլն անպտուղ չլինի,","Իսկ սքանչելի կերպարանքը՝ աննշույլ։","Չմոռացվի զոհն անկրակ ողջակեզի,","Ճառիս ուխտի պատարագը վտարվելով չցրվի.","Լույսի ճաշակումը քեզանով ինձ մահ չբերի,","Կողերիդ արյան բաժակը","Դատապարտություն չլինի։","Այժմ ընկղմված, զմայլված և իսպառ ծածկված","Մեծիդ երախտիքների անճառելի առատությամբ, բազմապատիկ հաճախությամբ,","Որ աջուձախից, դիմացից ու թիկունքից","Անսպառ ու աննվազելի լրումով կուտակված են անբավորեն,","Դարձյալ այստեղ մատուցում եմ, վերընծայում","Ճշմարիտ դավանման գովեստի ավանդը։","Որովհետև ինչպես երբեմն հերձվածի չարափառությամբ,","Ամենապատիր խաբեությամբ նենգողի կարթով զատված՝ մերժվեցի,","Ելնելով դրախտից,","Այժմ միավորիչ այս ուղիղ անբծությամբ","Իրական շնորհի ավանդման համար","Երկրորդ անգամ վերստին համբարձած,","Լույսի թևերով թռչելով, ահա, երկինք կհասնեմ։","Բայց քանզի արգանդից, ուր հղացվեցի,","Ծնված հոգևոր երկունքով,","Մեծ և երջանիկ անարատ դշխո,","Իսկուհի բոլոր կույսերի,","Գովելի ու պանծալի իմ մորը հարկ է","Սահմանված կարգով արձանագրել այս մատյանի մեջ,","Որպեսզի ծանուցվի և ցուցադրվի,","Նաև այլ՝ գալիք ազգերին պատմվի","Խնկելի փառքի որքանությունը՝","Արժանի պաշտումով պատվված՝","Իբրև մաքուր մարմին,","Որի գլուխը մարդեղացած Բան Աստվածն է","Ի հիշատակ հավատի այս ճառի","Երրորդության դավանության։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_496":497,"_498":499,"_500":501},"chapters",[612,613,614,615,616,617,618,619,620,621,622,623,624,625,626,627,628,629,630,631,632,633,634,635,636,637,638,639,640,641,642,643,644,645,646,647,648,649,650,651,652,653,654,655,656,657,658,659,660,661,662,663,664,665,666,667,668,669,670,671,672,673,674,675,676,677,678,679,680,681,682,683,684,685,13,686,687,688,689,690,691,692,693,694,695,696,697,698,699,700,701,702,703,704,705],"pages",{"_10":513,"_505":514},"labels",{"_502":503,"_10":504,"_505":506},"original",{"_507":511,"_508":512},{"_507":509,"_508":510},"vg",{"_507":-7,"_508":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[607,515,516,517,518,519,520,521,522,523,524,525,526,527,528,529,530,531,532,533,534,535,536,537,538,539,540,541,542,543,544,545,546,547,548,549,550,551,552,553,554,555,556,557,558,559,560,561,562,563,564,565,566,567,568,569,570,571,572,573,574,575,576,577,578,579,580,581,582,583,584,585,586,587,588,608,589,590,591,592,593,594,595,596,597,598,599,600,601,602,603,604,609,610,605,606,611],[515,516,517,518,519,520,521,522,523,524,525,526,527,528,529,530,531,532,533,534,535,536,537,538,539,540,541,542,543,544,545,546,547,548,549,550,551,552,553,554,555,556,557,558,559,560,561,562,563,564,565,566,567,568,569,570,571,572,573,574,575,576,577,578,579,580,581,582,583,584,585,586,587,588,589,590,591,592,593,594,595,596,597,598,599,600,601,602,603,604,605,606],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
