[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":181},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",71,"heading",[180],"sections",[18,19,20,21,22],[156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179],[109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155],[68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108],[41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40],"Բայց դու, ո՛վ հզոր և օրհնաբանված անմահ թագավոր,","Բարի, երկնավոր, մարդասեր Քրիստոս,","Կենդանի Աստուծո միածին Որդի,","Բարձրյալ, անքնին, քավիչ, ահավոր և անճառելի,","Սաստի՛ր ձեռքովդ խռովահույզ հոգուս ծփանքները,","Դադարեցրու վրդովված սրտիս մոլեգին հուզման ծավալումները,","Զսպիր ամրապինդ սանձահարումով վայրագությունը իմ ցնդած մտքի։","Թող խաղաղվի մեծիդ հրամանով սասանող բուքը ամենավարան,","Ջնջիր, խափանիր գաղտնի, ուրվային և ամոթալի և բազմագլխյան","Անդամներս ողջ այդ երկրակենցաղ հեներին բոլոր,","Համարիր աղոթք մշտամատույց՝ ողորմաղերս տողերն այս նորընծա,","Որ ողբերգական թախծագին ձայնով կան այս մատյանում։","Հանի՛ր ինձ մահվան խոր անդունդներից,","Որպեսզի փրկված՝ մարգարեի հետ վերապրեմ և ես գեղեցիկ կյանքով։","Ընդունիր խոսքերն իմ այս անձնադատ խոստովանության, որպես անուշ հոտ,","Շնորհիր սփոփանք դառն վշտերին ուժգին հեծությամբ հուսահատվածիս։","Եվ քեզ՝ քո Հոր և քո Սուրբ Հոգով՝","Փա՜ռք, պատիվ և իշխանություն հավիտյանս. ամեն։","Եվ արդ, ո՞ւր փնտրեմ փրկությունն ես,","Երբ որ հավատքի սկզբնահայրը հուսահատության վայրում","Իմ անգթության չարիքներն է հիշեցնում ինձ.","Մարգարեների մեծը խոսքի քարերով է ինձ կոշկոճում,","Արին բարեփառ՝ նիզակի սայրով է սատակեցնում ինձ.","Ճշմարտի պատկերն է բնաջնջում ինձ Աքարի հետ,","Վեհն աստվածարյալ հարագողների վրեժին է մատնում ինձ,","Մարգարեածին տեսանողը ամաղեկացու հետ Տիրոջ առջև է սպանում ինձ,","Աստուծո նախանձավորը՝ երկնատեղաց բոցով է սպառում.","Հնի լրումն ու նորի սկիզբը դատաստանի հեծանոցով է էրանում,","Առաքյալների պետը Սափիրայի հետ է կենագրավում,","Զարմանալին՝ քննող Հոգով կյանքի քարոզին մահվան բուրմունք է խառնում ինձ համար։","Արդ, անաչառ են իմ նկատմամբ նաև կաճառներն երջանիկների,","Որոնք վերնայնի ուժգին հրամանի սպառազեններն են արիակամ.","Հրեշտակների հետ նաև մարդիկ,","Տիեզերքի հետ երկրի՝ և՛ տարերքը,","Անզգաների հետ և՛ շարժունները,","Որոնցով ես միշտ դատապարտվում եմ լլկիչ տանջանքների,","Իբրև օրինակ և հիշեցուցիչ գալիք սոսկալի չարչարանքների.","Եվ իմ այս կյանքի անդորրը խաղաղ,","Ինչպես հողմակոծ փոթորկումներից հավետ մրրկված՝ միշտ կալեկոծվի։","Եվ եթե մեկն իմաստությամբ քննել ուզենա","Եվ հետազոտել մանր ու մեծամեծ և բազմատեսակ, զանազանակերպ","Անթիվ-անհամար լուղակներն ամեն, որոնք խլրտում են երամներով,","Սուրում-սլանում են եռուզեռով մարմնիս ծովի մեջ,—","Վկայի պիտի և հաստատի, թե","Ճշմարիտ է այն ամենը, ինչ որ այստեղ գրեցի։","Մաքրվում եմ, և սակայն դարձյալ մրոտվում,","Լվացվում եմ և աղտոտվում իսկույն,","Դավթի կերպարանքն առած՝ Սավուղի գործերն եմ կատարում։","Շուրթերովս շիտակ եմ խոսում և սրտովս ստում,","Աջ ձեռքովս տնտեսում եմ և ձախովս՝ ցրում։","Ցորեն ցանելու հետ սերմանում եմ և՛ որոմ,","Իմաստության բարձունքից ի վայր իջնելով, դառնում եմ ես այն, ինչ էի առաջ,","Հրեշտակ եմ դառնում երեսանց և խորհուրդների մեջ դիվանում,","Ոտքերովս մնում եմ հաստատ և մտքովս տատանվում եմ,","Սուտ ձևեր եմ առնում և իրոք խոտորում եմ,","Արդարություն եմ կեղծում և ամբարշտանում եմ գործերով։","Հեզերի դասն եմ դասվում և դևերի հետ կաքավում եմ,","Գովաբանվում եմ մարդկանցից, և Տեսնողիցդ պարսավվում։","Հողածիններից երանվում եմ, և լույսի որդիներից ավաղվում,","Հաճոյանում եմ հետին ռամկին և աչքից ելնում մեծ թագավորիդ։","Դատավորի ատյանը թողած՝ խառնակրոններին եմ աղերսում։","Վեհերից վռնդվելով՝ խաժամուժների մեջ եմ սպրդում։","Արտաքուստ մարմնովս պճնվում եմ, և հոգովս՝ ճայի գույնով եմ ճանաչվում.","Մոտենում եմ դաշն հաստատելու, և ուխտակորույս դուրս եմ վտարվում։","Այսօր մաքուր հոգեկիր՝ և վաղը մոլի խելագար.","Տերունի պատվերը թողած՝ հետևում եմ օձի թելադրանքին.","Արիանում եմ հզորապես, և ընկրկում եմ վատթարաբար.","Վերցնում եմ օրվա ծանրությունը, և վարձքի ժամին մնում անմասն.","Խոսում եմ հեռվից ճոռոմ, և պատասխանելու պահին պապանձվում եմ.","Արևածագին հարուստ եմ երևում, և արևամուտին դատարկ դեգերում եմ։","Ծերերի աթոռին բազմած՝ խելահեղների հետ եմ ընկերակցում.","Ննջում եմ կասկածներով՝ և արհավրալից զարթնում զարհուրած։","Անդաստանները կամքիս հերկում եմ վատթարապես,","Չարիքների մեջ փութաջան եմ ես՝ մշտապես անառակ որդիս,","Տարագրյալս անդարձ և մոլորյալս անզղջում,","Տրտումս անմխիթար, ինքնագրավ գերիս,","Մահվան և ապականության ծառաս,","Անողոքելի տանջվածս, մատնվածս անփրկելի,","Անպատվաստելի կոտրվածս, անարծարծելի հանգածս,","Անկազդուրելի խորտակվածս, անվերականգնելի կործանվածս։","Եվ եթե պետք է ավելի սաստիկ նախատել այստեղ հոգիս անօրեն,","Գրում եմ ահա՛, գրում անխնա գեհենի խռիվներ պատրաստելով ինձնից։","Ես երկնայինի՝ նոր Ադամի նախանձոտ ծնունդը հանդիսացա,","Ինչպես Կայենը առաջինին՝ հնին և հողեղենին։","Ուստի նաև ե՛ս այստեղ հոգուս մեջ կրում եմ նշանը ամբաստանության,","Ոչ թե շնչառությունս, այլ կշտամբանքը իմ այս խոսքերի։","Իսկ ես անպետք եմ ամեն ինչի մեջ,","Եվ պարսավելի, որքան հնար է ասել խոսքերով,","Նիրհում եմ՝ մինչդեռ արթուն եմ,","Թմրում եմ՝ մինչդեռ զգաստ եմ երևում,","Բարեպաշտությանս մեջ գայթակղվում եմ,","Եվ վրիպում՝ մինչդեռ աղոթում եմ,","Ընթանալիս՝ հանկարծ կանգ եմ առնում,","Հազիվ արդարացած՝ մեղանչում եմ,","Ու դեռ նոր խաղաղված՝ վրդովվում դարձյալ,","Մինչդեռ արշավում եմ առաջ՝ դեպի ետ եմ հակամիտում,","Ու քայլելիս՝ կրունկիս վրա դառնում եմ ետ,","Լույսի հետ՝ մի մաս խավար եմ կցում,","Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,","Բարիքների կուղի հետ և՛ չարիքներ եմ հյուսում,","Հազիվ կանգնած՝ կրկին գլորվում եմ,","Ծաղկում եմ ու չեմ տալիս պտուղ,","Ասում եմ ու չեմ գործադրում,","Խոստանում եմ ու չեմ կատարում,","Ուխտում եմ ու չեմ վճարում,","Կարկառում եմ ձեռքս ու ետ քաշում դարձյալ,","Ցույց եմ տալիս ու չեմ ընծայում,","Մոտեցնում եմ ու չեմ մատուցում։","Վերքս հազիվ դեռ դարմանած՝ վիրավորվում եմ նորից,","Հաշտեցնում եմ ու վերստին խռովում,","Դատի եմ դիմում հանիրավի՝ և իրավամբ դատապարտվում,","Գրվում եմ և իսկույն ջնջվում,","Նավում եմ ու շեղվում գծից,","Սկսում եմ ու չեմ հասնում հանգստի։","Հաստատվում եմ և սասանվում դարձյալ,","Լցվում եմ ու կրկին թափվում,","Շարունակվում այստեղ՝ և այնտեղ վար հոսում,","Բարդվում եմ ու տեղնուտեղ վառվում։","Հիմնարկում եմ ու չեմ հանում գլուխ,","Վաստակում եմ սակավ և վատնում եմ բյուր,","Դույզն-ինչ գանձում եմ ու սպառում անհաշիվ,","Խրատում եմ ուրիշներին, և ինքս անփորձ եմ,","Սովորում եմ միշտ, և ճշմարիտ գիտության չեմ հասնում երբեք։","Մարած չարիքները արծարծում եմ նույնչափ,","Քաջալերվում եմ փոքր-ինչ և առավելապես հուսալքվում,","Լարվում եմ և իսկույն թուլանում,","Կարկատում եմ այս՝ և այն պատառոտում,","Եղինջը հանում եմ և տնկում եմ տատասկ։","Հազիվ վեր բարձրացած՝ ցած եմ իջնում դարձյալ,","Մտնում եմ բույնն իբրև աղավնի ու դուրս գալիս այնտեղից իբրև ագռավ,","Գալիս եմ սակավ-ինչ սպիտակ և գնում եմ բոլորովին սև,","Ասում եմ, որ քոնն եմ ես, և սպանողին եմ նվիրում ինձ,","Հազիվ եմ ելնում քո դեմ-հանդիման և ահա՛ թիկունք եմ դարձնում քեզ։","Երջանիկ և փառավորյալ են սրբերի դասերը,","Որոնցից ոմանք դույզն-ինչ գայթեցին թեև, բայց ավելի հաճախ հաստատվեցին.","Սասանվեցին փոքր-ինչ, բայց վառված՝ Հոգու շողերով պայծառ՝","Մաքրությամբ դարձյալ լուսավորվեցին։","Մեկը ցույց է տալիս նրանց խառնվածքի տկարությունն հասարակաստեղծ,","Իսկ մյուսը՝ բնության օրենքին հաղթող վարքն առաքինի, հրեշտակային։","Ուստի և նրանք օրհնված են Քրիստոսի Հոր ամենիշխան և աստվածային բերանով,","Եվ ընտրյալներ են հռչակված, խնկված ու բարեբանված,","Պաշտված են իբրև անդամներ Քրիստոսի,","Եվ իբրև Սուրբ Հոգու օթևաններ են պատրաստված.","Չունեն իրենց մեջ խավարի նշմարներ կամ հետքեր անգամ,","Այլ անկեղծություն են ամբողջովին և լուսավոր արդարություն՝","Եվ որքան հնարավոր է Աստուծո մարդուն Աստծուն նմանեցնել,","Պարզերես են նրանք և վարքով՝ բարձր ու անխոնարհելի,","Նրանց կյանքն զգաստ է և անըստգյուտ,","Աստվածպաշտությունն ամուր, անհեղլի,","Ընթացքն արիական և անկասելի,","Ճշմարտությունը միատարր և անցնդելի,","Դիմագրավությունը զորեղ և անհաղթելի,","Տեսողությունը պայծառ և անապշելի,","Իմաստասիրությունը երկնային և անկոխելի,","Պատկերը մաքուր և անաղարտելի։","Աստված ինքը վարդապետեց նրանց անունով և հիշատակությամբ աղաչել,","Եվ նրանցով իր հաճությունը գտնել խռովության մեջ — Արարչիդ խոսքը ուսուցանեց։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_182":183,"_184":185,"_186":187},"chapters",[298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,13,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384,385,386,387,388,389,390,391],"pages",{"_10":199,"_191":200},"labels",{"_188":189,"_10":190,"_191":192},"original",{"_193":197,"_194":198},{"_193":195,"_194":196},"vg",{"_193":-7,"_194":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[293,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,294,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,295,296,291,292,297],[201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
