[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":140},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",65,"heading",[139],"sections",[18,19,20,21,22],[102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138],[78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101],[50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77],[37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36],"Երբ կամքդ ինձ հետ է՝ խավարը ճառագայթ է ինձ համար.","Հույսիդ ճրագն երբ կա, գիշերն արշալույս է.","Հաղորդվելով մարմնիդ՝ կասկածների ամոթանքից զերծ կլինեմ.","Իսկ ես ինքս ինձ կենդանի չեմ համարում, հիշելով վախճանն անխուսափելի,","Եվ ոչ էլ կորած եմ կարծում ես ինձ,","Քանզի անկասկած հավատում եմ ես նորոգման հրաշքին։","Կյանքիդ դուռն առջևս համարում եմ փակ՝ իմ անքավելի մեղքերի համար,","Բայց ես տեսնում եմ միաժամանակ դրախտն իմ առջև բաց,","Որ ավետում է փրկությունդ ինձ։","Քանզի ո՛չ այնքան վհատության գույժն է տագնապեցնում,","Որքան փրկության համար կարկառած ձեռքդ է խրախույս քաջալերական։","Ուստի, տո՛ւր դու, Տե՜ր, տո՛ւր ողորմություն","Գոհաբանություն կարդացող բոլոր բանականներին,","Օրհնյա՜լ հավիտյան. ամեն։","Բայց և դու դարձյալ օրհնված ես բոլոր արարածներից՝","Երկնայիններից, երկրայիններից և մեռելներից սանդարամետի,","Անպարտականդ այս տարագրության։","Ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացա, ե՛ս հիմարացա,","Ե՛ս պարտվեցի և դարձա խոտան։","Ե՛ս վհատվեցի, ե՛ս կարկամեցի և կործանվեցի.","Ե՛ս մոլորվեցի, ե՛ս մատնվեցի, ե՛ս մերժվեցի.","Ե՛ս խորթացա, գերվեցի և գայթակղվեցի.","Ե՛ս նզովվեցի, ե՛ս թշվառացա, հարբեցի և վատթարացա,","Ե՛ս ընկղմվեցի, ե՛ս խաբվեցի, ե՛ս անօրինացա.","Ե՛ս ապականվեցի, մահացա և իսպառ եղծվեցի։","Այս բոլորի մեջ դու չարության մատ չունես,","Մնում ես դու միշտ միա՜յն ու միայն անփոփոխ բարի։","Աշխարհից մեկնելիս՝ սրբությունդ ինձնից թող չհեռանա,","Երբ պատանեն պարտապանիս՝ պատիվս թող չպակասի,","Փրկությունդ անդավաճան թող չլքի հոգիս,","Ու չջնջվեն քոնը համարվող շնչիցս գրերն կենդանատուիդ,","Զորեղ արյունիդ նկարը թող չեղծվի խորանից իմ աստվածատիպ,","Եվ բնակվի ինձ հետ գերեզմանիս մեջ։","Թշվառ մարմնիս մաշվելուց հետո շնորհիդ օծումն ինձ մոտ թող պահվի,","Որ նորոգության օրը նրանով ես ներկայանամ փառաց փեսայիդ,","Ճանաչվեմ թող ես այդ նշաններովդ ու վաստակներովդ պճնվեմ,","Ու մեծագույնիդ երախտիքներով գնահատվե՛մ թող,","Եվ ողորմությամբդ քավված՝ ավազանի զգեստով պերճանա՜մ,","Տո՛ւր ինձ, բարեգութ, վերարկուդ անապական,","Որ տառապում եմ մարմնիս մեղքերով։","Թող որ քոնոնց դեմ չելնի՛ բանսարկուն,","Հոգիս հնացնողը թո՛ղ ոչնչանա,","Խավարաբնակների խաբկանքները թող հանդես չգան,","Թող քո անունով օրհնվի, գթա՛ծ, վիհն իմ հանգստյան,","Թող ողորմությամբդ լցվի լիուլի գուբն իմ գերության,","Թող որ քեզանով ընդարձակվի տեղն իմ թշվառության,","Թող խաղաղ լինի, խնամո՛ղ, ինձ համար բանտը բարկության,","Թող արգանդը մութ սնի իր մեջ հանուն հարության,","Հույսովդ թող ինձ իր մեջ ամփոփի տունը անձկության,","Թող ես քո ձեռքով պահվեմ խշտյակում այդ տարտամության,","Թող որ ընդունվեմ ես քո թևերով տագնապի տան մեջ,","Եղի՛ր դու, գովյա՜լ, ինձ հետ վտանգով լեցուն սենյակում,","Ավա՜ղ ինձ այստեղ բյուր-հազար անգամ,","Զի երբեմն վերնային էի և այժմ անդնդային,","Տոնելի երբեմն և այժմ եղկելի։","Եվ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Քրիստոս,","Որդիդ բարձրյալ Աստուծո,","Մի՛ մեղադրիր ինձ՝ դատելով խստիվ մեծ օրն հատուցման,","Ինձ, որ ա՛յժմ արդեն պարսավված եմ խիստ խոսքերով այսպես","Եվ ստացել եմ գանակոծության այսքա՜ն հարվածներ։","Ուրեմն, հզո՜ր, անքնին, անճառ, բարերար թագավոր անմահ.","Այսպիսի ամոթալից ինքնապարսավ խոնարհությանս համար,","Որով ինքս ինձ անողոք կերպով դատափետեցի,—","Նվագներով այս մատյանի,","Ծածկի՛ր սատանայի դեմքն ամոթի անարգանքով","Եվ խաչիդ նշանով զորացրո՛ւ երեսն ամոթահարիս։","Լուսեղեն կնիքդ տեսքիս գեղեցկությանը թող միանա,","Նշանդ ամրության թող որ դրոշմվի իմ կերպարանքին,","Թող կենաց փայտիդ ձևը պատկերվի այտերիս վրա,","Արվեստն հրաշքներիդ որպես շուք թող որ տպվի ճակատիս,","Թո՛ղ չաղավաղվի քո լուսապաճույճ դրոշմն ինձ վրա,","Աչքիս բիբերից թող չվերցվի ճաճանչդ օրհնության,","Չհեռացվի գլխիցս քո վստահության առհավատչյան,","Տյառնագրությանդ փառքը բերանիս ամուր սեմերիցն թո՛ղ չսասանվի,","Երկրպագելի պահպանակդ թող միանա սրտիս զգայարանքին,","Գոյակցությանս չորս նյութերի մեջ քառաթևիդ լո՜ւյսը թող թափանցի,","Փրկչիդ իշխանությունն օժանդակի թող կարկառվող ձեռքիս,","Մատուցման համար ստեղծված մատներիս","Համարձակության խորհրդարանդ թո՛ղ բարեգործի։","Եվ արդ, ես նախնիս ամբարիշտների,","Գլխավորս մեղավորների, պետս անիրավների,","Առաջինս պարտավորների, պատկերս հանցավորների,","Ատտիկեցիս ըստ վատթարության և ո՛չ ըստ բարեբաստության,","Անպատումներն իմ պատմեցի ահա՛,","Ամոթալի արարքներս նշավակեցի,","Գաղտնիքներն հրապարակեցի,","Ծածուկներն հայտնեցի,","Թաքցրածներն ի ցույց հանեցի,","Ամփոփվածներն տարածեցի,","Դառնության մաղձը ժայթքեցի,","Գործակցությունս չարին՝ մատնեցի,","Վերքիս թարախն ամբարված՝ քամեցի,","Մեղքերիս խորությունը ծանուցեցի,","Կեղծիքների ծածկույթը մի կողմ քաշեցի,","Տգեղության քողը վերցրի,","Ամոթանքի զգեստը մերկացրի,","Գարշելիներն ի հայտ հանեցի,","Մրուրը մահվան փսխեցի,","Պալարներն հոգուս խոցերի քահանայապետ Քրիստոսիդ բացի։","Անձս անխնա չարչարեցի,","Մարմնիս նկատմամբ սեր ցույց չտվի,","Հին արմատներն ի տես հանեցի,","Բնությանս կարիքներին չընդառաջեցի,","Միաբանության կապը նրանց հետ խզեցի,","Սրտիս դղյակը քանդեցի,","Որսացված կամքիս հետ, իբրև մահվան դարանակալի հետ, կռվեցի,","Պահուստն անհայտ իմ մեղքերի արտաքս հանեցի։","Մթերված ախտերի գանձը մեծիդ առջև դրեցի,","Դատախազին դատավորի հանդեպ կանգնեցրի,","Ապառնիների փորձն այժմից առա,","Կործանողի հետ դաշինքն իմ բեկանեցի,","Խաբեբայի հետ ուխտս խափանեցի,","Մարտի հաղթական ավարտը, Հիսուս, քե՜զ վստահեցի,","Ռազմիկ գնդերը շարժման մեջ դրի,","Հարձակումներին դիմադրելու հույսն Աստուծո խոսքի վրա հիմնեցի,","Խավարասերների փաղանգը լուսեղենների զենքին մատնեցի։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_141":142,"_143":144,"_145":146},"chapters",[257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,13,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350],"pages",{"_10":158,"_150":159},"labels",{"_147":148,"_10":149,"_150":151},"original",{"_152":156,"_153":157},{"_152":154,"_153":155},"vg",{"_152":-7,"_153":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[252,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,253,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,254,255,250,251,256],[160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
