[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":71},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",59,"heading",[70],"sections",[18,19,20],[53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69],[32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52],[21,22,23,24,25,26,27,28,29,30,31],"Բայց ես անօրենս, օրենքին գիտակ լինելով մեկտեղ,","Ոչ միայն չեմ կարող ներկայացնել քեզ անձս նրանց պես վստահ խոսքերով,","Եվ չարս իսպառ, բարիների պես՝ այդ նույն խոսքերը քո առջև հիշել,","Այլև չեմ կարող՝ բովանդակ արարածներից բարեհռչակված","Անունդ, հզո՜ր, ամբարշտացած իմ լեզվով գովել։","Իսկ դու, որ կարող ես ամեն բանում և հնարավոր,","Տուր ինձ ոգի փրկության, պաշտպանության աջ և օգնության ձեռք,","Բարության հրաման, ողորմության լույս, նորոգության խոսք,","Քավության պատճառ և կյանքի նեցուկ՝ օգնող գավազան։","Քանզի դու ես հույս ապավինության, Տե՜ր Հիսուս Քրիստոս,","Օրհնյա՜լդ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս հավիտենից. ամեն։","Առողջ անդամներ ունեցողներն անկարոտ են բժշկության,","Եվ աչքով տեսնողներն առաջնորդի պետք չունեն,","Ինչքով փարթամները լիացածների դռների շուրջը չեն դեգերում,","Եվ կուշտ ու կուռ կերածները չեն սպասում հացի սեղանի փշրանքներին,","Եվ վարքով մաքուրները ողորմության անկարոտ են։","Ուստի ինձ գթա և ողորմիր, բարձրյա՜լ, երկնավոր հզոր,","Ինձ՝ վարանյալիս ամենատխուր։","Զի եթե Հոբին ես նմանվեի,","Ինքս էլ նրա պես կասեի՝ արդար և անարատ եմ.","Եթե լինեի ես Մովսեսի պես՝ ինքս էլ նրա պես կասեի վստահ՝","«Տերը պիտի ճանաչի նրանց, ովքեր իրենն են»,","Եթե լինեի ես Դավթի նման, կասեի նույնպես՝","«Իրավունք և արդարություն գործեցի».","Եվ դարձյալ մարդկային բնությունից վեր այս խոսքը՝","«Եթե սրտիս մեջ անօրենություն տեսնեի, Տերն ինձ չէր լսի».","Եթե Եղիային նմանվեի ես՝ պիտի կոչեի ինձ «այր Աստուծո».","Թե Երեմիային՝ ճշմարտությունդ կօրինակեի.","Եթե լինեի Եզեկիայի պես՝ ինքս էլ իրավամբ կպարծենայի՝","«Քո աչքի առաջ ես արդարությամբ քայլեցի».","Պողոսի նման եթե լինեի, կանվանեի ես ինձ՝","Բնակարան, ներշնչարան և ընդունարան Աստուծո խոսքի։","Հավատում եմ ես և վկայում գիտակցաբար՝","Քեզանից ազդված մտատեսությամբ,","Թե ըղձալի են քեզ, բարերա՛ր,","Աղաչանքները մեղավորների, քան թե խնդրանքներն արդարների։","Զի մեկն իր պարտությունը խոստովանելով՝ շնորհիդ է սպասում","Եվ ճանաչելով չափն իր բնության՝ ծառանում ինքն իր դեմ,","Որպես մեծ կշտամբիչ և ինքնոգոր մարտակից,","Դառն հանդիմանող ու ծածկատես դատախազ։","Իսկ մյուսն իր բարի գործերին նայելով՝ հանձնապաստան վստահությամբ՝","Մոռանում է սահմանն իր բնության և պարգևներ է ակնկալում, քան թե ողորմություն։","Եվ այդ պատճառով մեկի մոտ հորինվում են անթիվ ճառեր,","Որոնք բարձրաձայն քո ողորմությունն են փողահարում,","Իսկ մյուսը լռում է դրանց մասին, ո՜վ անքննելի, ահավոր և ամենախնամ։","Ամաչում եմ ասել, թե երկրավորիս գործերի պատմությունն իսկ քոնից էլ առաջ է անցել.","Ուստի արա՛ այնպես, ո՜վ Տեր,","Որ քոնից ավելի չզորանա աջն հողեղենի.","Մարդկանց ջանքերը թող որ չկշռվեն ողորմություններիդ հետ։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_72":73,"_74":75,"_76":77},"chapters",[188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,13,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281],"pages",{"_10":89,"_81":90},"labels",{"_78":79,"_10":80,"_81":82},"original",{"_83":87,"_84":88},{"_83":85,"_84":86},"vg",{"_83":-7,"_84":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[183,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,184,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,185,186,181,182,187],[91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
