[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":111},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",49,"heading",[110],"sections",[18,19,20],[84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109],[49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83],[21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48],"Արդ, ինչպես որ ստեղծեցիր ինձ, մինչ ոչ իսկ էի, և գոյացնողս հանդիսացար,","Այժմ էլ վերստին հարդարիր ահա հոգին մաղթողիս՝ նրա տաղավարն եղող մարմնիս հետ,","Մաքրությամբ նախկին և ամենասուրբ անարատությամբ, ինչպես որ դեռ նոր աշխարհ էր եկել,","Որ է՜լ ավելի աճեն, զարգանան և բազմապատկվեն","Նորոգ ներկայիս՝ անսահմանելի քո սքանչելյաց շնորհներն առատ,","Քան ստվերական հներն անցյալի։","Եվ երբ պատմելով թվեմ ես մեկ-մեկ մեղքերս բոլոր,","Հիշատակելով անտանելիներն, որքան որ մտքիս թևերը զորեն,","Անունովդ, հզո՜ր, թո՛ղ արդարանամ։","Եվ երբ ես ինքս պատմեմ բերանովս բծերն իմ հոգու,","Ների՛ր ամբարիշտ մեղքերը բազում խոստովանողիս, հզո՛ր, ծածկատես, ամենափրկիչ,","Որ չլինի թե ավետումների ամենալրիվ առատության մեջ,","Նախկին վիճակին կարոտեմ դարձյալ՝","Երանի տալով մկրտության շնորհներով փրկվածներին, ըստ սաղմոսի,","Եվ թող չլինի, որ ես մեղքերի փշերով արդեն սաստիկ խոցոտված,","Այժմ էլ վերստին քո ձեռքը մխվի մեջս առավել մեծ ուժգնությամբ,","Ծանրացնելով պարտքերիս բեռը, քան պարգևների քաղցրությունը քո։","Այլ ազատիր ինձ, աղաչում եմ քեզ, Տե՜ր ամենայնի,","Եվ փրկիր մահվան ու մեղքերի խիստ օրենքներից քո Սուրբ Հոգով օրհնաբանված։","Քա՜վ լիցի, թե տկարանա նվազելով ճշմարտությանդ լույսն, ինչպես Գիրքն է ասում.","Զի այնտեղից, ուր քավությունն է թագավորում՝ վտարված է մեղքը,","Եվ ուր կենդանի խոսքդ է խրախուսում՝ չկա հուսահատություն,","Եվ երբ շնորհներդ ավելանան, հանցանքները կհալածվեն,","Երբ մոտ է ձեռքդ աստվածային՝ չկա անհնարություն,","Այլ կա համորեն լուսավորություն, բովանդակապես զորություն և անպարտելի կարողություն։","Քոնն են՝ փրկություն, կենդանություն, նորոգություն, ողորմություն,","Միանգամայն և քաղցրություն, արքայություն, անեղծություն","Եվ փա՜ռք հավիտյանս. ամեն։","Արդարև, ո՛չ ոք արարածներիդ նյութեղեն լեզվով կարող է մեկնել","Գթություններիդ մի մասնիկն անգամ, որ ցույց տվիր ինձ, Արարի՛չ.","Զի ճշմարտապես մեծ է ավելի այն զորությունը,","Որ հնացածը նորոգում է դարձյալ իր առաջին պայծառությամբ,","Քան թե այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում։","Զի չունես երբեք անկարողություն, զորավորդ դու ամեն ինչի մեջ,","Եվ քո մեկ խոսքը բավական է լոկ, որ հասնեն գործերն իրենց լրումին,","Ելի՛ր ուրեմն, փառավորվելու, բարեգործ,","Կրկին ստեղծելով ինձ, որ հույսս կտրել եմ փրկությունից,","Որ այս ճշմարիտ և հաստատական ուխտի համաձայն՝","Մեծապես բարձրանա ձայնդ օրհնաբան և ավետաբար,","Առավել՝ հայտնի քավությանդ շնորհով և ողորմությանդ լույսով առինքնող,","Քան թե գործերով ստեղծողական։","Զի մեկով որպես Արարիչ ես դու ճանաչվում միայն,","Իսկ մյուսով՝ ոչ թե միայն Արարիչ, այլև երախտավոր.","Ոչ միայն ստեղծող, այլ նաև քավիչ,","Ոչ միայն նորոգող, այլև բարերար,","Ոչ միայն հաստող, այլև ողորմած,","Ոչ միայն կամեցող, այլև հնարավոր,","Ոչ միայն հորինող, այլև հեզ,","Ոչ միայն նկարող, այլև ամենազոր,","Ոչ միայն առաջնորդ, այլև լույս,","Ոչ միայն խնամող, այլ նաև հովիվ,","Ոչ միայն դարմանող, այլև հոգածու,","Ոչ միայն ողջացնող, այլ նաև բժիշկ,","Ոչ միայն պաշտպան, այլև զորավար,","Ոչ միայն անհաղթ, այլև թագավոր,","Ոչ միայն Արարիչ, այլ նաև քաղցր,","Ոչ միայն պարգևատու, այլև առատաձեռն,","Ոչ միայն համբերող, այլ նաև ներող,","Ոչ միայն չբարկացող, այլև անոխակալ,","Ոչ միայն կարեկից ու վշտակից, այլև ծածկագետ,","Ոչ միայն գթած և հոգատար, այլև ապավեն,","Ոչ միայն գերազանցապես գորովող, այլ նաև Աստված,","Եվ քո անսպառ բարությամբ՝ օրհնված ըստ ամենայնի։","Եվ արդ, անօրենությունները թող չտիրապետեն","Քո երկնային թագավորության կայսերական իմ պատկերին,","Դու լո՜ւյս բոլորի, Աստվա՛ծ։","Թող որ չկապտի գոռոզն ապստամբ՝ փչմանդ շնորհի զարդը իմ կերպարանքից, որ դու ես ստեղծել։","Չթագավորի մահացու մարմնիս՝ մեղքը խափանված գրավելով ինձ իրենով։","Քեզանից բացի չունեմ ես, Քրիստո՛ս, իմ շնչին իշխող մի այլ թագավոր,","Որ անբռնադատ հնազանդեցնում ես ինձ քաղցր լծիդ.","Որ ջնջում ես իմ բազում մեղապարտ կրքերը խոսքովդ ամենակարող.","Որ քո արյամբ ստացար ինձ և քո մարմնով կերակրեցիր.","Որ սահմանեցիր կյանքի ուխտ անդարձ, անփոփոխելի.","Որ կնքելով ինձ քո Հոգով՝ կցորդեցիր ինձ քեզ և տվիր Հորդ ժառանգավորապես.","Որ հիշատակով չարչարանքներիդ՝ զոհիդ անունով","Համարձակություն տվիր աղոթել նույն բարերարին,","Ո՛վ դու բոլորի ստեղծիչ ու կյանք։","Դու ես բոլոր հոգիների Աստված։","Քո շնորհների պարգևատրումն այս դու համարեցիր շատ ավելի մեծ, քան հրաշալի գործերդ բոլոր։","Ո՛չ երկինքն իր զարդերով համակ և պայծառագեղ հրեշտակներով,","Ո՛չ երկիրն ու մարդկությունը և զարմանասքանչ գործերը նրանց,","Ո՛չ լայնատարած ծովն իր մեջ եղող արարածներով,","Ո՛չ անդունդները իրենց ողջ անբավ գոյավորներով,—","Ո՛չ այնքան այս վեհ արարչությամբ էր, որ բարձրացար դու,","Որքան դեպի ինձ կարեկցանք ու գութ ցուցաբերելով,","Երբ մարգարեի բերնով ասացիր, ո՛վ քաղցր հույսի բարեշնորհ Տեր.—","«Ո՞վ կա ինձ պես Աստված, որ կարող է միշտ ներել մեղքերը և ջնջել անօրենությունները»։","Եվ ահա՛ խնկված են խոսքերդ, ողորմա՜ծ, և խոստովանված են բարերարություններդ,","Փառավորված են խորհուրդներդ խորին և երկրպագված՝ շնորհներիդ առատությունը։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_112":113,"_114":115,"_116":117},"chapters",[228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,13,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321],"pages",{"_10":129,"_121":130},"labels",{"_118":119,"_10":120,"_121":122},"original",{"_123":127,"_124":128},{"_123":125,"_124":126},"vg",{"_123":-7,"_124":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[223,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,224,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,225,226,221,222,227],[131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
