[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":231},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",48,"heading",[230],"sections",[18,19,20,21,22,23,24,25],[201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229],[177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200],[148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176],[126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147],[87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125],[61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86],[42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60],[26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41],"Ուստի և ես եմ աղոթում ահա մեծ վստահությամբ,","Նրա հետ մեկտեղ գոչյունս ողբի քեզ ընծայելով.","Զի եթե ըստ մեր գործերի դատես ու կորցնես մեզ՝","Չի պակասի քո փառքը, քանի որ իրավունք ունես դու,","Իսկ եթե գտնես մեզ՝ կբարձրանաս այնքան, որքան վայել է քո մեծությանը։","Զի դու հավիտյան օրհնաբանելի ես","Ողորմածությամբ, քան թե սաստկությամբ նախահրաման։","Դարձի՛ր, Տե՜ր, դարձի՛ր քո խնամարկու գթության քաղցրությամբ","Եվ սիրույդ ձրի և ամենառատ պարգևներով սփոփիր մեզ,","Որ համանման անբժշկելի տագնապի տապով տոչորված՝ տրտում-տխուր ենք հավետ։","Փրկարար ձեռքդ դնելով կրկին՝ նորոգի՛ր դու մեզ,","Քավելով և պաշտպանելով մեզ մեղսակործան խորտակումներից։","Եվ քեզ՝ սկզբիդ միակ և անսկզբիդ,","Սկզբիդ և սկիզբների սկզբնավորողիդ՝","Սուրբ Երրորդությանդ և մի աստվածությանդ","Փա՜ռք և իշխանություն հավիտյանս հավիտենից. ամեն։","Արդ, ի հուշ բերելով բարեմասնություններդ անճառելի,","Ողջունի՜ր գթությամբ և քո երանությանն արժանացրու դարձյալ","Դարերից ի վեր մեղադրանքների քարաձգությամբ խոշտանգվածին,","Որ առատահոս արտասուքների վտակներով","Իր խրախճանքների ապարանքի հատակը հեղեղեց սաստկակսկիծ ապաշավությամբ","Եվ ողորմելի հոգու հեծությամբ հոր տառապանքներին գերազանցեց։","Արցունքներն այդ քո դու երկայնամիտ ներողությամբ","Միացրո՛ւ ու խառնիր, գթա՜ծ, Բանիդ արցունքներին,","Որ մեր մարմինն առնելով՝ կրեց բովանդակ մեր վշտերն իր մեջ։","Անվավեր կերպով նրան վերագրված սաղմոսի բարեբանությունը ի փառս էակից Որդուդ վճռելով,","Նրանով նրա՛ն ևս փրկիր քաղցրությամբ աղքատների հետ։","Պուետիկոս մի բարեշնորհ,","Լիովին վարձք էր համարում իրեն Սողոմոնի հետ միաբան ձայնակցությամբ՝","Նրա համար իսկ աղերսել առ քեզ,","Որը և լրիվ՝ հավելվածաբար հիշատակված է հաջորդ տողերով։","Քանզի նրա հորինած օստացու բազմահրաշ, մարգարեաճառ պատմագրությունը,","Որ աստվածությանն է արդարացնում,","Հաստատում է, թե Սողոմոնն արժանացավ ողորմության։","Ապա ուրեմն նրա համար աղոթելն ավելի անպարսավելի է, քան չարախոսելը։","Եվ արդ, նա, որ այնքան չմեղանչեց, որքան զղջաց,","Թող չպախարակվի իսպառ, այլ այդ այրն ի բարին հիշվի,","Իբրև հիմք հուսադրության բոլոր նրանց, ովքեր տերունական ոտքին դիմեցին,","Երբ աստվածությամբ անբաժանելի նա դժոխքն այցի իջավ իր Հոգով՝","Կենագործելու այնտեղ խոստովանողներին,","Որով մեռյալները կենդանիներիս բերին ավետիս անտարակույս։","Եվ ես հանցապարտս, որ հասու չեմ նրա իմաստությանը,","Բայց մասնակից եմ եղել նրա մեղքերին,","Աղոթում եմ արդ նրա հետ ահա և բարեբանված Մեծիդ պաղատում։","Լցրո՛ւ դու համեստ շարադրանքն այս իմ այն երջանիկի հանճարեղությամբ,","Թախանձանքներս թող որ խառնվեն այն հույժ աշխարող արքայի աղերս-աղաչանքներին","Եվ դառնան թող որ մեծարանք առ քեզ։","Խնդրանքներս այս իմ մի՛ թողնի անտես,","Ինչպես խնդրանքներն վեհ արքայորդու, որ իբր օրինակ տվիր Միածնիդ։","Եվ մենք արենակցին նրա՝ փառակցիդ ճաշակեցինք։","Տո՛ւր փրկություն քո ծառային, ամենահնար, զորեղ, ահավոր,","Եվ ավելացրու փառքն ստեղծողիդ՝","Ջնջելով նրա մեղքերն անքավելի։","Հիշելով բարի խորհուրդները նրա, ողորմյալների հետ նորոգիր նրան,","Որ ամենահամեղ, ախորժաճաշակ և բազմապաճույճ առակագրությամբ","Աստվածությունդ քարոզեց եկեղեցուն ընծայված լուսազարդ իր մատյանում,","Ցույց տալով բարի ճամփան բոլորին,","Դեպի քեզ գալու խոստովանությամբ, Հա՜յր ամենեցուն։","Նրա այս խոսքերն ապացուցում են, թե հեռու չէր նա ողորմությունից,","Եթե եռանդուն նրա սրտի մեջ հուսահատություն կաթած չլիներ,","Որ և զղջումի աճապարանքը փոքր-ինչ կասեցրեց։","Բայց Սողոմոնն ունի ինքնապարսավ կշտամբանքով լի","Եվ սաստիկ քստմնելի դարձի մի հիշատակարան,","Իբրև մեկը, որ մեռցրել է իր մեջ անձնասիրության աշխարհը համայն,","Որն, եթե ուզենք ճիշտը նկատել, «ունայնություններով» է իմանալի.","Այլև մատյանով քահանաների և սիլոնացի Աքիայի Գրքով,","Որի մեջ նա իր անցած ողջ կյանքի դառնություններն է երգում արցունքով.—","Զուր ջանք, անօգուտ վաստակ, անմիտ ընթացք ու հետևանք, անշահ արշավանք,","Անկայուն գործեր, օտար խորհուրդներ, սին հոլովումներ,","Բամբասելի բերք, անճիշտ կարծիքներ, սնոտի սերմեր,","Ավազափուլ շինվածքներ, ապականացու ստացվածքներ,","Քամահրելի տաժանքներ, ինքնամարտ կռիվ, իր ոգու դեմ դատ,","Ընդունայն քրտինք, վնասակար փափագ,","Կորստյան շավիղ, վրիպակ ճանապարհ,","Կործանարար կրթություն, մոլորապատիր վարժություն,","Մշտասխալ տեսողություն, ակնահայրատ պչրանք,","Պոռնկատիպ կերպարանք, ախտաբորբոք նյութ,","Դժնատեսիլ գույն, հոգնատխուր գեղ,","Սաստիկ մրոտ ծուխ, ցնդելի շոգի,","Ավարի վաճառք, քանդելի տաղավար,","Իզուր աղաղակ, անառիթ ծաղրանք,","Արհամարհելի ասպարեզ, անձնավաճառ գիր, սատակչական ելք,","Անաստված մտածմունք, ստահոդ ճառ,","Զայրացուցիչ զրույցներ, եպերելի խծբծանք,","Խելագար խույզեր, ամոթանքի ցույցեր, խայտառակ հայտնություններ,","Ապառնի անառակություններ, ապաշավելի արարքներ,","Ըմբոստների պատմություն, ծույլերի օրինակ, խորխորատ ծածուկ,","Որս խավարային, մահագուշակ վիհ, անհատակ անդունդ,","Ուղեկցություն սպանողներին, հիմարական բարբաջանք,","Դարանակալների վայր, խարխուլ հարկ,","Սասանած շինվածք, խախտված կամուրջ,","Խուսափուկ երևույթ, խաբող շողոքորթ, անոպա մատնիչ,","Հակառակություն ընդդեմ բարձրյալի։","Խոստովանական խոսքերի բոլոր մասերն այս՝ որպես կանոնադրություն","Ժողովողն ինքը նախասերմանեց բոլոր՝","Զղջումով դարձի եկողների սրտում,","Որպեսզի մարդկանցից ոչ ոք չպարծենա՝ բամբասանքների նետերով զինված՝","Իր անձը և իր ընկերոջը խոցոտելով.","Զի կռապաշտ է նա, ով քողով է ծածկված կեղևի տակ","Եվ ստեղծողի առաջ անախորժ գործեր է կատարում։","Ո՞ւր է մահատու այլանդակ արձանը Փագովրի,","Ո՞ւր սիդոնացոց տխեղծ, անպարկեշտ և ամենանզովյալ իգական ձուլածոն,","Ո՞ւր անգրելի խայտառակությունը զազրակերպարան կանացի սեռի,","Որին անխտիր և անասնորեն անձնատուր բոլոր մարգարեները պիղծ պաշտամունքի՝","Նվիրվում էին մոլի անաստվածությամբ հանուն չարության անժուժկալ դևի։","Կինը, որ նախահորն ի կորուստ որսաց,","Տարավ և՛ նրա բարեբաստության ստացվածքը ողջ.","Մեծությունն հաղթեց մտքի առավելությանը,","Գոռոզությունը գերեց նրան, և փափկությունն հիմարացրեց,","Ստրկացնող արծաթը նրան կառավարեց,","Կործանարարի հինավուրց զենքը խոցեց խորապես մարդուն տոնելի,","Աստուծո գրկից հանելով նրան՝ ստամբակի ոտքերի տակ գլորեց.","Մեղկությունը մեռցրեց նրան, ծուլությունը թմրեցրեց,","Շվայտությունը հարբեցրեց նրան։","Ո՜վ դյուրապատիր մարմին երկրածին, ի՞նչ ողբ ու կոծով ավաղեմ ես քեզ.","Քանզի ոչ միայն նրան են վերաբերում բանադրանքներն այս,","Այլև կամովին սխալվողներին և մոլորվողներին բոլոր։","Ուստի և ահա՛ պետք է իմանաք այս օրինակով,","Թե անօգուտ է պարծենալ մարմնական իմաստությամբ,","Եթե Աստուծո դատելով ընտիր չհամարվի ոք։","Այնպես, որ եթե մեկը մինչև իսկ հիմար էլ լինի, բայց հույս դնի Ստեղծողի վրա՝","Նա զերծ կմնա այն չարիքներից, որոնց Սողոմոնն եղավ ենթակա։","Զարմանում եմ ես և հուսահատվում տարակուսյալ ապշությամբ,","Զի եթե նա այնքան գայթեց, հապա ի՞նչ պիտի պատահի ինձ։","Ինչպե՞ս ընկավ բարձրացածը,","Ինչպե՞ս սասանվեց հաստատվածը,","Ինչպե՞ս կործանվեց կառուցվածը,","Ինչպե՞ս օտարացավ ճանաչվածը,","Ինչպե՞ս կատաղեց զավակն ընտրյալ,","Ինչպե՞ս հեռացավ մերձավորը,","Ինչպե՞ս աղոտացավ փայլողը,","Ինչպե՞ս պատանդվեց ազատվածը,","Ինչպե՞ս անօրինացավ ուսուցիչը,","Ինչպե՞ս անշքացավ հռչակվածը,","Ինչպե՞ս անարգվեց փառավորվածը,","Ինչպե՞ս փոքրացավ մեծատունը,","Ինչպե՞ս ամբարշտացավ բարեպաշտը,","Ինչպե՞ս գոռոզացավ ընտրյալը,","Ինչպե՞ս ունայնացավ պատարունը,","Ինչպե՞ս խզեց նա իր ուխտը Բարձրյալի հետ։","Ամաչում եմ ասել, թե նաև սանդարամետականի հետ կապվեց։","Ի՞նչ ուներ նա կուռքերի հետ և որտեղի՞ց նրա սերը պատկերներին.","Ինչո՞ւ կամակցեց սնոտիապաշտությանը,","Ինչպե՞ս չհիշեց Սամուելի հանդիմանությունը Սավուղին,","Թե՝ «Կախարդություն անելը մեղք է, և թերափները միայն ցավ ու տառապանք են պատճառում»։","Ինչպե՞ս չհիշեց նա հանդիմանությունը հայրենի,","Թե՝ «Հեթանոսների կուռքերն անշունչ դևեր են,","Եվ նրանց նման են լինելու պաշտողները նրանց»։","Մովսեսն ինքն է առաջինը ծաղրում և ամբաստանում սաստիկ՝ ասելով.","«Տերն էր միայն առաջնորդում նրանց,","Չկային նրանց հետ օտար աստվածներ, որոնց չէին ճանաչում նրանց հայրերը»։","Հուսատու աղերսն այս Սողոմոնի՝ օրինակ եմ ես առնում ինձ համար,","Զի ոչ ոք, քան նա, ինձ զուգաշավիղ՝ չեղավ բազմամեղ.","Երբեմն որդի՝ հետո ատելի.","Երբեմն միջնորդ խաղաղության Աստուծո ժողովրդին,","Եվ հետո խտրոց պառակտիչ՝ բազում խռովությունների.","Երբեմն կյանքի օրենքը եղած և ապա փոխված մահվան մուրհակի.","Երկնավորի պաշտումն ընդոտնած, և օտարի անունը ճանաչած։","Անտեղի ցրող, անկարոտ զրկող, անսովելի գող,","Շոյված տրտնջող, փափկացած փախստական, խրտնած սեղանանենգ,","Պապանձյալ վնասապարտ, քաղցրասնույց հայհոյիչ, հայրատյաց զավակ,","Կտակարանների մատնիչ, Մովսեսի դեմ չարախոս,","Երախտիքներ մոռացող, սխալական իմաստուն, ամենագետ հանցավոր,","Ամոթապարտ զղջացած, տարակուսյալ աշխարող, աղոթավոր կռապաշտ,","Դարձի գալու մեջ դանդաղկոտ և ընդունվելու՝ երկմիտ,","Կասկածավոր հաշտություն, ապառնի հուշարար, երկբայելի փրկություն,","Անհավատալի գյուտ, մեծության մնացորդ,","Խարդավանված գերի, կիսակտուր պրծած, կամավոր անձնամատնիչ,","Տմարդի հղփացած, բազմավրեպ հանճարեղ։","Նա ինքն իր մասին ասածների մեջ դրել է երկու տարբեր զգացում՝ իրար հակադիր","Ինքնակամորեն կորստյան համար.","Արգահատանքի և երգիծախառն լացի խոսքերով, մեծ պարսավանք և փոքր գովեստ՝","Ամեն տեսակի բարելավության թելադիր է նա,","Այնինչ իր կյանքի խոտորումներով","Բոլոր շուրթերին պատճառել է խոր թախծալի թառանչ։","Բարձրյա՜լ, հզոր, անսկիզբ, անեղ, անբովանդակելի,","Ա՜չք աննիրհելի և ամենատես, ծնող անքնին փառքով Միածնիդ.","Երկնավորների և երկրավորների առջև ճշմարտի՛ր քո ողորմությունն մերժվածիս նկատմամբ.","Տոնի՛ր վերապրումը կորուսյալիս՝ վերնականների պարերգությամբ.","Օրհնաբեր խոսքովդ ավետարանի՛ր կենդանությունը մահացյալիս.","Հայտնի՛ր քո կամքի բարեբաստությունը, գովյա՜լդ բոլոր արարածներից.","Ստացի՛ր անճառ անուն քեզ համար, իսկ ինձ թշվառիս՝ նորոգ փրկություն.","Կորցրո՛ւ մեղավորիս ամբաստանության մուրհակի գիրը.","Մահավճիռը հոգուս ջնջի՛ր դու սիրելի Որդուդ արյան կայլակով.","Վստահությունը բարի փրկության՝ Քրիստոսի արյամբ նկարի՛ր իմ մեջ.","Բարեգթությանդ հրաշքները ցույց տուր հարսանյաց ճաշկերույթում քո հարազատին։","Մի՛ փակիր քեզ դիմողիս դեմ սրահի առագաստը քո կենաց տան.","Մի՛ բաժանիր ինձ բազմականներից և քո բարիքներից մի՛ զրկիր.","Մի՛ պահիր գանձարանիդ մեջ մեղքերն իմ նյութած անօրենության.","Մի՛ կնքիր բարեմասնություններիդ քսակում գարշությունն իմ զազրությունների.","Մի՛ ծածկիր երկար վերքերն իմ մեղքերի՝ ախտալից մարմնիս մեջ.","Մի՛ դարձնի ինձ տնկակից մահամնա նեխվածքն ու փտությունն իմ ցավերի,","Այլ քո ողորմած խոսքով վերացրո՛ւ ժանտությունն ապականիչ,","Որպեսզի ազատ հյուծող ախտերից՝ առողջությա՜նը պատրաստվեմ.","Խորապես խոցվածիս համար ճարի՜ր զորավոր սպեղանի, ո՜վ գթությանց Հայր.","Տո՛ւր բարի այցելություն կարեվեր կործանվածիս, քանզի քոնն եմ ես, ո՜վ ոգեսեր Տեր։","Եթե մինչև իսկ բյուր հեղ մեղանչեմ, դարձյալ մեղավոր չեմ համարվի,","Ապավինելով քո կենսապարգև շնորհին, ո՜վ բարերար իմ և կյանքի տվիչ.","Զի քեզ ճանաչելը կատարյալ արդարություն է,","Եվ զորությունդ գիտենալը՝ անմահության արմատ,","Ինչպես որ առաջուց իմաստունն է գրել.","Եվ դարձյալ այսպես է ասում նա.—","«Տիրում ես բոլորին, դրա համար էլ խնայում ես սրանց».","Եվ նմանապես՝ «Կարող ես դու միշտ, երբ էլ կամենաս»։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_232":233,"_234":235,"_236":237},"chapters",[348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384,385,386,387,388,389,390,391,392,393,394,13,395,396,397,398,399,400,401,402,403,404,405,406,407,408,409,410,411,412,413,414,415,416,417,418,419,420,421,422,423,424,425,426,427,428,429,430,431,432,433,434,435,436,437,438,439,440,441],"pages",{"_10":249,"_241":250},"labels",{"_238":239,"_10":240,"_241":242},"original",{"_243":247,"_244":248},{"_243":245,"_244":246},"vg",{"_243":-7,"_244":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[343,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,344,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,345,346,341,342,347],[251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
