[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":124},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",45,"heading",[123],"sections",[18,19,20,21],[84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122],[47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83],[35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46],[22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34],"Այդպես են նաև ամբարված դաժան անօրենությամբ","Թշվառաքրտինք թոշակները քո, ա՛նձն իմ պարտական կրկին սատակման։","Կամավորաբար ընդունեցիր դու քո մեջ այն, ինչ որ","Ցանեց թշնամին աշխարհի ագարակում՝ ցորենի վրա,","Ո՜վ այր անմաքուր, ամբարիշտ և ծույլ, իսպառ ատելի,","Որին սիրելի և դուրեկան են անառակությամբ լցված ամեն ինչ,","Որոնք թվում է առաքյալն ինքը խիստ կշտամբական իր այն խոսքերով՝ վերջացրած այսպես՝","«Եվ նրանք, ովքեր գիտնալով հանդերձ օրենքն Աստուծո գործում են այսպես","Կամ գործողներին լինում կամակից՝ արժանի են մահվան»։","Արդ, ես ինքս ինձ արժան դատեցի կրկնակի պատժի —","Կորչելու իսպառ և սատակելու որպես մահապարտ.","Բայց դու խնայիր ինձ ողորմությամբ, բարեգո՜ւթ, հզոր, կենդանի,","Կամարար, կարող և հնարավոր, օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։","Եվ հիմա, ինչպե՞ս պիտի բժշկվես, ա՛նձն իմ եղկելի,","Դու, որ խոցված ես այսքան տեգերով,","Երեսից ընկած անողջանալի այր մի տարագիր, ըստ մարգարեի,","Զի միայն մեկն էլ վերոգրյալներից բավական է քեզ սատակեցնելու,","Դեռ թողնենք, որ դու ժանտ դահիճների այսքան խմբերով ես շրջապատված։","Մանավանդ՝ սոսկ ա՛յս օրինակներով չի տրվում պատկերը տառապյալիս,","Այլ, ինչպես վխտացող բազմությունն անթիվ կարիճների,","Որոնք օրհասական թույնը կրում են իրենց պոչի ծայրին,","Ինչպես մաշկեղեն մի ամանի մեջ ամփոփված, որտեղ խայթոցն է նրանց,","Որոնք արտաքուստ թվում են թեև բարի, անվնաս,","Բայց ներքուստ ունեն չարի ամբարներ, կորստյան պահեստ,","Կսկծանքի կույտ, սատակման գործոններ, մշակներ մահվան։","Բարդի՛ր և դիզի՛ր, ա՛նձն իմ, մեղապարտ հոգուդ հանցանքները,","Կշտամբելով հույժ՝ խոսքերով սաստիկ և նախատական","Քո բազմամասնյա խոհերը և գործերը ժանտ՝","Չարություն, անօրենություն և սխալանք,","Մարտահանդեսից փախուստ և պարտություն,","Մոլեգնություն, ամբարշտություն և ապշություն,","Թմրություն և քուն՝ արթմնի և նիրհումն ընթանալիս,","Օտարոտի խորհուրդ և նանիր խոսքեր,","Սեր՝ զազիր գործերի և դանդաղում նրանց մեջ,","Տենչեր՝ Աստուծո համար ատելի,","Աներկյուղություն, անսաստություն, անշիտակություն,","Թերություն, թյուրություն, թուլություն, ժլատություն,","Սանձարձակություն, ծաղրածություն, վրնջյուն, խեղկատակություն,","Եվ շարժուձևեր գայթակղեցուցիչ ու պատրողական,","Անտեղի քաջություններ, անհարմար մարտնչումներ, արիություններ անօրինական,","Հոգու խեղդումներ, տատանողական երկչոտություններ,","Բազմոստայն ճյուղեր թափուր, անպտուղ,","Անպատկառ լկտիություններ, գժդմնություններ և գժտություններ,","Անմիտ ատելություններ և մարմաջումներ դյուրին որսացվող,","Անկշռելի փոքրություններ, խոստմնադրժություններ,","Ուխտազանցություններ, այլակերպություն նմաններից,","Կեղծիքների քողարկումներ, փառամոլության հիմարություններ,","Հավակնություն բարձրահոն, ապիրատություն, եսասիրություն,","Նախագահական տենչանք, չարով հատուցում չարագործներին,","Եվ դրանց հանդեպ բարբաջանք և ի զուր ու փուչ կրքեր,","Գործակցություն բանսարկուի խորամանկությանը,","Խոսքերի շաղ տալն ու կենաց վաճառք սատակման գնով,","Ավանդների կորուստ, ժառանգության վատնում, կապանք ձգողական,","Երինջների լծափոկով անխզելի՝ բռնված անօրենություններ,","Մշտաթաթավ տղմաբնակություններ,","Լքումն լավերի և ենթարկումն վատերի,","Դարձի գալուց ետ վերադարձ դեպի նույն դժնություններ,","Նորամուտ մտքեր, օտար խորհուրդներ և անկայուն կամք,","Հագագային հևքեր, անասնական կրքեր,","Իշխանականի ամենասփյուռ ընդարձակություն,","Եվ կան դեռ, որոնք անգրելի են և անասելի,","Կամ անպատմելի, անպատկերելի։","Եվ արդ, ո՜վ կործանված իմ անձ, բարի հույսը տնկած սրտիդ մեջ","Եվ հավատքի գոտիով պնդած երիկամներիդ մասերն երկու՝","Ցանկական գործարանները քո կրկնապղտոր խորհուրդների,","Խոստովանի՛ր բարերար Աստծուն մտածածներդ՝ որպես թե արդեն գործված մեղքեր,","Խորհածներդ՝ իբրև կատարվածներ,","Անտեսներն՝ իբրև արդեն հայտնի,","Սրտիդ մեջ թաքուն պահածներն՝ իբրև բարձրաձայն ասված.","Ակնարկումներդ՝ իբրև իրագործած մեղանչումներ,","Շուրթերիդ շարժումն՝ իբրև չարության գործադրություն,","Ոտքերիդ հետքերն՝ իբրև վազք ընդդեմ Աստուծո պատվիրանների,","Ձեռքերիդ ցասկոտ երկարումն՝ իբրև արյունահեղություն,","Անվերջ ծիծաղելն՝ իբրև կամավոր լքումն շնորհի,","Երդումն ի դեպ թե տարադեպ՝ իբրև գործակցություն խաբողին,","Ամբարտավանությունն՝ իբրև հին կործանիչ նախաստեղծին իր բարձրությունից,","Սրտնեղությունն՝ իբրև թերահավատություն,","Մեղկությունն՝ իբրև պարտություն զորավոր ամրության,","Վշտակրության համար տրտնջալն՝ իբրև ուրացություն՝ Տիրոջ հետ արած ուխտի,","Անսանձությունը՝ իբրև մի թոռը անգթության,","Անբարհավաճությունն՝ իբրև վեհերի դեմ գոռոզացում չնչին բաներով,","Պարծենկոտությունն՝ իբրև կամակոր հարազատություն չարագործի հետ։","Ակամա մեղքերն էլ խոստովանիր կամովին գործած հանցանքների հետ,","Բռնիները՝ հավանությամբ կատարվածների հետ,","Նորամույծները՝ բնածինների հետ,","Անօրենությունը՝ ապաստվածության հետ,","Փոքրերը սաստկագույնների և քչերը՝ շատերի հետ,","Անասելիներն ասա՝ արդեն իսկ ասված իմացողին,","Անգրելի մեղքերը՝ իբրև տեսնողի աչքի առջև մագնիսաքարի վրա արձանագրված,","Մեղքի համար թեթևագույն համարվածներն՝ իբրև ստվար ու ծանր բեռներ,","Ծածկվածների չափի որոնումը՝ իբրև ճշտիվ պահանջումն","Կետի կորյունի բերանից առած սատերի տուրքի՝ չորեքդրամյան ծանրությամբ.","Անդնդային գործերը՝ իբրև Աստուծո ականջին արագ հասածներ։","Շարունակի՛ր սրանք և կուտակի՛ր կրկնապես՝","Հանձնառու լինելով պատմելու այստեղ վերստին","Սաստիկ հեծությամբ չեղածներն իբրև արդեն եղածներ.","Ցո՛ւյց տուր Աստծուն պարտությունը քո հալածյալ անձի,","Որպեսզի ընդունես դու փոխատուից պարտքերիդ թողություն,","Այն մեղավորի նման, որին արդարացրեց Տերը և հռչակեց հրաշափառապես,","Եվ բազմապատիկ ներբողով կրկնեց գովեստը զղջման,","Քան թե պարսավեց մեղքերը նրա։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_125":126,"_127":128,"_129":130},"chapters",[241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,13,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334],"pages",{"_10":142,"_134":143},"labels",{"_131":132,"_10":133,"_134":135},"original",{"_136":140,"_137":141},{"_136":138,"_137":139},"vg",{"_136":-7,"_137":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[236,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,237,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,238,239,234,235,240],[144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
