[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":81},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",44,"heading",[80],"sections",[18,19,20],[61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79],[41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60],[21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40],"Իսկ ստեղծողի խնամակալության չափն ու եղանակը ավելի վեր է,","Քան հրեշտակների և մարդկանց մտքի կշռության սահմանն,","Ու թե բյուր անգամ կրկնվի՝ դարձյալ չափել չի լինի,","Զի բարձրյալ Տիրոջ և բարերարելն է անճառելի։","Մանավանդ որ նա՝ մեկը օրհնված Համագոյական Երրորդությունից՝","Ուղարկեց մյուսին այն օրհնաբանված,","Որը և մեռավ ի հաճություն իր առաքչի կամքին։","Մյուս երրորդն ահեղ երկուսի հավանությամբ","Բարեմաղթում է մեծաջան բաղձանքով։","Իսկ միևնույն բարի իրագործումների մեջ","Նրանց համամիտ միակամության ապացույցներն են՝","Հոգին՝ կենդանու և բանը՝ բանականի,","Պայծառությունը՝ փառքի և կերպարանքն՝ էության։","Փույթ՝ ապրեցնելու, սթափ՝ ողորմելու,","Օգնության ձեռք կարկառելու և փրկելու՝ պատրաստ,","Առատատրությամբ՝ հորդ, շատությամբ՝ զեղուն,","Անբավությամբ՝ լի, աննվազությամբ՝ փարթամ,","Երկայնամտությամբ՝ ճոխ և անհասությամբ՝ բարձր,—","Մի Երրորդություն կատարյալ եռանձնյա,","Օրհնյալ հավիտյանս. ամեն։","Իսկ եթե գթած, երկնավոր Հայրը հզոր՝ մեկն էությունից,","Մահապարտիս հանցանքների համար զոհաբերեց իր անքնին ծոցի ծնունդը միակ,","Չխնայելով իրեն համապատիվ սիրելի Որդուն,","Այլ կամովին նվիրեց նրան մահվան զենքերով չարչարողներին,","Ըստ Զաքարիայի մարգարեության,","Թե՝ «Պիտի զարթնի սուրը հովվի վրա,","Եվ պիտի զարկվի հոտապետն ինքը,","Ու ոչխարների հոտը ցրվի»,","Ինչպես նախագրողի օրինակը նուրբ և ուխտը խորանի,","Եվ նվիրումն արյան սպանդի,","Եվ խորհուրդն աբրահամյան պատարագի,","Որոնք կանխապես նկարագրեցին փրկությունն հեգիս՝ կեցուցչիդ կամքով,—","Ուրեմն էլ ինչո՞ւ ես տխրում, ա՛նձն իմ,","Որ քո իսկ գործով և հոժարությամբ ես կործանվել դու","Եվ ո՛չ Աստուծո կամեցողությամբ.","Կամ ինչո՞ւ ես դու խռովում, սիրտս՝","Մտատանջվելով սատանայական հուսահատությամբ։","Հուսա՛ Աստծուն և խոստովանիր,","Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ՝","Դավթյան սաղմոսի և մարգարեի կենսախրախույս խոսքի համաձայն։","Աստվա՜ծ անսահման, անբացատրելի, հարազատ ծնունդ միակ Աստուծո,","Արարիչ բոլոր արարածների, Քրիստոս թագավոր,","Լույս՝ խավարի մեջ մթնած սրտերի.","Մեզ հետ՝ մարդ կատարյալ և առաքչիդ հետ՝ իսկությամբ Աստված,","Որ մեր բնությամբ քոնն ես ծանուցում հրաշապես։","Օրհնյա՜լ է Հայրդ երկնավոր և անճառ,","Որ առաքեց քեզ երկնից, և որին փառակից ես դու արարչությամբ.","Տարագիր գերուս փրկության համար նա այնքա՛ն հոգաց,","Որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց։","Իսկ դու, որ կարող էիր առանց վշտի ավարտել խորհուրդը տնօրինության,","Հաճեցար մահվան բաժակը ըմպել մեղապարտիս հետ՝","Անթերի մարդկությամբ և անպակաս աստվածությամբ։","Եվ Սուրբ Հոգին քո կենդանարար, ինչպես որ քո, այնպես և իսկակից է Հորդ,","Եվ էությամբ համապատիվ՝ ծնողիդ հետ և՛ ծնվածիդ։","Մի Երրորդություն կատարյալ՝ անբաժանելի և անանջատ երեք դեմքով,","Անսկիզբ և անժամանակ, բացարձակ բարերար,","Համակ կենդանարար, ամբողջապես խաղաղարար,","Ստեղծիչ գոյությանց և հորինող ամենայնի,","Անքակտելիորեն և մի բնությամբ փառավորված։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_82":83,"_84":85,"_86":87},"chapters",[198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,13,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291],"pages",{"_10":99,"_91":100},"labels",{"_88":89,"_10":90,"_91":92},"original",{"_93":97,"_94":98},{"_93":95,"_94":96},"vg",{"_93":-7,"_94":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[193,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,194,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,195,196,191,192,197],[101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166,167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
