[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":214},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",33,"heading",[213],"sections",[18,19,20,21,22,23,24,25],[203,204,205,206,207,208,209,210,211,212],[182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202],[167,168,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181],[147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164,165,166],[130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146],[75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128,129],[38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74],[26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37],"Այո՛, այո՛, մեկն եմ ես նրանցից,","Ինձ ևս ընդունիր նրանց հետ,","Որպես մեծ մարդասիրության կարոտածի,","Քո շնորհներով փրկվածի,","Քրիստոսի արյունով գնվածի,","Որ այս ամենի մեջ և ամեն ինչում","Երևա քո աստվածությունը։","Հոր հետ փառավորված համապատվորեն,","Մի կամք և մեկ իշխանություն գովական,","Որովհետև քոնն է գթությունը,","Ե՛վ կարողությունը, և՛ մարդասիրությունը,","Զորությունն ու փառքը՝ հավիտյանս հավիտենից. ամեն։","Վերստին կրկնեմ խոսքի նույն կարգով,","Մինչև որ ազդմամբ հավատի լույսը հայտնվի հրաշապես՝","Վերավետելու նոր խաղաղություն։","Արտասվալից հառաչելով՝","Աղաչում և աղերսում ենք","Արարչությանդ՝ փառավորված բոլորի կողմից,","Անեղծ, անստեղծ և անժամանակ գթած Հոգուդ,","Որ մեր անմռունչ հեծությունների","Բարեխոսն ես ողորմած Հորդ առջև,","Որ պահում ես սրբերին","Եվ մաքրագործում հանցավորներին,","Եվ տաճարներ ես կանգնեցնում կենդանի ու կեցուցիչ","Բարձրյալ Հորդ կամքին։","Արդ՝ ազատիր մեզ անմաքուր բոլոր գործերից,","Որ հաճելի չեն քո բնությանը,","Թող չմարի փայլը լույսիդ շնորհների","Մեր աչքերի հայեցումից,","Որովհետև իմացանք՝ կմիանաս մեզ,","Թե հար աղոթենք և ապրենք ընտիր, խնկելի վարքով։","Եվ քանզի մեկդ Երրորդությունից պատարագվում է,","Մյուսն ընդունում՝","Իր անդրանիկի հաշտարար արյամբ","Դառնալով դեպ մեզ,","Դու կընդունես մեր պաղատանքները","Եվ կհարդարես մեզ օթևաններ՝","Պատվական, բոլոր հարմարանքներով,","Երկնավոր գառանդ ճաշակումը վայելելու,","Որպեսզի առանց դատապարտող պատիժների ընդունենք","Նոր կյանքի փրկության անմահարար այս մանանան։","Եվ թող հալչի մեր գայթակղությունն այս հրից,","Ինչպես մարգարեին կենդանախարույկ կայծակմամբ","Ունելիով մատուցվեց,","Որ ամենուր քարոզվի քո գթությունը,","Ինչպես Աստուծո Որդով՝ Հոր քաղցրությունը,","Որ անառակ որդուն մոտեցրեց հոր ժառանգությանը","Եվ պոռնիկներին առաջնորդեց","Արդարների երանության երկնային արքայությանը։","Ամենակալ, բարերար և մարդասեր Աստվածդ ամենքի,","Երևացողների, աներևույթների Արարիչ,","Փրկող և զորացնող, խնամող և խաղաղարար,","Հզոր Հոր Հոգի,","Արդ՝ աղերսում ենք քեզ բազկատարած","Մենք ահավորիդ առջև, գոչելով,","Մաղթանքով հեծության,","Սաստիկ դողալով և երկյուղով մեծ","Մոտենում ենք անզննելի զորությանըդ մատուցելու","Նախ՝ պատարագը մեր այս բանական,","Իբրև հայրական անսասան պատվին","Աթոռակցի և փառակցի, արարչակցի,","Եվ քննողի՝ գաղտնիքները խորածածուկ,","Կատարյալ կամքի Էմմանուելի Հոր՝","Քեզ առաքողի, բոլորի փրկչի,","Կենդանացնողի և ստեղծողի։","Քո միջոցով մեզ ծանուցվեցին միասնական Աստվածությանդ","Երեք անձնավորությունները։","Քեզանով և քո միջոցով շառավիղները առաջին","Նահապետաց, որ տեսանող անվանվեցին,","Անցյալներն ու գալիքները,","Եղածներին ու չգոյացածներին","Անպաճույճ խոսքով վերապատմեցին։","Քեզ Մովսեսը Աստծու Հոգի ճանաչեց,","Որ ջրի վրա քո ընթանալով,","Զորություն անսահման,","Հոգածու հզոր հովանավորմամբ","Պաշտպանելով թևատարած,","Գթասիրելով նոր ծնունդներիս՝","Պարզեցիր խորհուրդը ավազանի,","Որի օրինակով վերջին վարագույրի","Հոսուն մանվածը ստեղծելուց առաջ,","Տիրապես կարող,","Անէությունից՝ բոլոր գոյերի ու էակների","Բնությունն ամբողջ ստեղծագործեցիր։","Քեզանով բոլոր արարածները","Պատրաստվում են նորոգվելու Հարության ժամին,","Որ մեր այս կյանքի օրն է հուսկ վերջին","Եվ օրն առաջին՝ ողջերի երկրի։","Հոժար միությամբ","Հնազանդվեց քեզ՝ իբրև իր Հորը,","Քո ազգակիցը՝ Հոր էակիցն անդրանիկ Որդին՝","Մեր կերպարանքով,","Քո գալն ավետեց","Ճշմարիտ Աստված՝","Հավասար ու համագո իր Հորը հզոր,","Քեզ հայհոյելն անքավելի համարեց,","Ըմբերանեց չարախոսներին, որոնք իբրև","Աստվածամարտներ, ընդվզեցին քո դեմ,","Եվ ներեց յուր [թշնամիներին] արդար ու անարատ գտիչն ամեն ինչի,","Որ մեր մեղքերի համար մատնվեց","Եվ հարություն առավ՝ արդարացնելու մեզ։","Փառք նրան քո միջոցով,","Բարեբանություն քեզ՝ ամենակալ Հոր հետ","Հավիտյանս հավիտենից. ամեն։","Բայց ինչո՞ւ հիշեմ այսքանն ու մեկ-մեկ թվարկեմ այստեղ,","Անճառելիներն ի բաց թողնելով։","Բարձրյալ Հոր հիշատակությամբ մեր կցորդությունը Որդու հետ,","Հանուն Միածին Որդու՝ ընտանությունը Հոր հետ,","Եվ հաղորդումն Հոգու հետ՝ սրանց ակնարկությամբ","Խաչի փրկանքը և սփոփանքը խոսքի,","Ամենագետի կշռով հոժարակամ վարձատրումն բարվոք,","Ավազանը կենդանարար, որպես միջնորդ հաշտության,","Եվ այլ բարիքներ անթիվ, անհամար՝ բարերարիդ կողմից կուտակված,","Որ զերծ են լծից և հարկից ազատ,","Իշխող են և ո՛չ իշխանության տակ։","Սրանք են ահա, որ մահվան դառնության մեջ ինձ անտարակույս կյանք են ավետում.","Զի եթե սրանք ես չունենայի, դեռևս վաղո՜ւց կորած էի ես,","Իսկ և իսկ, ինչպես երգողն է ասել։","Որդուն փոքրացնելով չէ, որ ես փառավորում եմ Հորը,","Եվ ոչ էլ Հոգին նվաստացնելով՝ Որդուն եմ տալիս նախապատվություն,","Այլ դավանում եմ Երեքին Համափառ՝ նույն Արարչությամբ։","Զի եթե վարագույրի ծածկոցը Եզեկիելն Աստուծո զգեստ անվանեց,","Որով ժողովուրդը կարկատուն կուռքեր ստեղծեց, որը պոռնկանալ է համարում նրանց համար,","Հապա ես ո՜րքան ավելի պատիժ պետք է որ կրեմ,","Անմաքուրս, որ Աստծուն եմ հագել ներսից ու դրսից։","Զարմանում եմ ես, թե ինչպե՜ս չեմ կիզվում,","Շշմում, թե ինչպե՜ս չեմ հափշտակվում,","Տանջվելով, լքվելով, չարչարվելով ու ջախջախվելով,","Մանրվելով, խորտակվելով, կտրվելով ու կտոր-կտոր լինելով","Կորուսչի ժանիքներից, ինչպես որ գրված է Գրքում։","Բայց պահված է ինձ միայն սա՛, որպես հիշեցուցիչ շող փրկարար հույսի,","Թե Քրիստոսյան Ավետարանը կյանք է ճշմարիտ,","Ինչպես որ բառն էլ ա՛յդ է ծանուցում.","Որով տրվում է՝ մեր մեղքերին դարձ,","Պարտքերին՝ շնորհում, եղծումներին՝ նորոգություն,","Քավություն անօրենության, բուժումն վերքերի,","Անդորրություն տագնապի, ներումն պատժի,","Հանդարտումն պատերազմի, անձրև՝ կրակի վրա,","Պատուհասի փոխարեն՝ պարգև,","Եվ սատակման տեղակ՝ շնորհի արժանացում,","Եվ կյանքի ազատություն՝ մահվան գործիքի փոխարեն։","Բայց ինչո՞ւ սրանցով պարծենամ ես և չամաչեմ դարձյալ նրանց համար։","Ուստի փոխելով եղանակն այս ողբերգական աղոթագրքի,","Ինչ որ հարմար է ինձ և արժանի՝","Մեղապարտությանս պատիժը պիտի հատուցեմ ես այս գլխում,","Որպես խստագույն դատախազ՝ համառոտ մեջբերումներ անելով մարգարեական գրվածքներից,","Ոչ թե նրանց հետ պարելով ուրախ, այլ լծակցելով նրանց ողբերին,","Ուր կան հառաչներ, հեծության ձայներ, ցասկոտ բողոքներ,","Խորտակիչ նախատինքներ, սաստիկ լաց ու կոծ։","Բայց մեծ Աստծուդ գութն ամենահաս հույս ներշնչեց ինձ,","Որով և վերև հիշված բազմաթիվ աղետների հետ տրվեցին նաև՝","Զղջումներ, խոստովանություններ, ավետիս, պարգև,","Լույսի երևումներ, խրախույսներ աստվածային, փառքի ժառանգություն,","Հրաշքների հայտնություններ և տեսիլներ սքանչելի,","Որոնցից ոմանք հույս են ներշնչում, ոմանք պատճառում վհատություններ,","Որոնց մեջ կամավ ինձ՝ կործանվածիս վիճակվեց կորուստ։","Այլ արա՛ այնպես, որ զորեղացած կրկնակի չափով","Բուրումն այս գրքիս խոստովանության ազդի շատերին,","Նման համասփյուռ, ամենատարած տանն աշխարհալիր,","Եվ լինի նրանց հիշատակի պես անմոռանալի։","Դու նույն այն Տերն ես, որ զգաստացրիր կանանց մեղավոր և չարախորհուրդ,","Որոնց այլաբանական նմանությունն էր վարքը մարգարեի,","Որ ճշմարտատիպ քո պատկերի պես կերպավորեցիր.","Առաջ նրա՛նց մեջ այն անճառորեն տպավորելով՝","Ծայրագույն շնորհիդ կատարումը դու ինձ ցույց տվեցիր։","Անասուններին որպես կերակուր գարու փոխարեն՝","Քո կենաց հացի ցորենի բերքը դու բազմահամբար մեզ պարգևեցիր։","Ապականացու արծաթի տեղակ քո արքունական պատկերը տվիր.","Հիմարաբար թմրեցնող գինու փոխարեն Արարչիդ արյան բաժակը տվիր.","Հին ժողովրդի հայրատ կնոջից առած յուղի տեղ՝ շնորհիդ օծումն ինձ դարձրիր դու.","Վերցված գլխաշուք կտավի տեղակ՝ անբիծ վերարկուն.","Պերճաշուք ապարանջանի փոխարեն՝","Օրենքով, Ավետարանով և գործնական առաքինությամբ ձեռք բերված թռիչքներ բարեմասնության.","Ականջը վայելչորեն զարդարող գինդի փոխարեն՝","Հիշատակն անստվեր տերունի ձայնիդ.","Եվ լանջքը պճնող մանյակի տեղակ՝","Քո դրած քաղցր և արդար լծի օրենքներն համակ։","Բանաստեղծությունս այս պաշտամունքի,","Որ հոգուս բերքից նվիրում եմ քեզ, օրհնյա՜լ բարեգութ,","Խառնի՛ր, կցելով հավասարապես խնկազգեստների նվիրումներին,","Բարեպաշտ կնոջ՝ Մարիամի յուղի հետ անուշահոտ։","Հավասարելով նույն այն երջանիկ պոռնիկների հետ,","Որոնց հարգանքով հավերժահրաշ ընդունեցիր դու,—","Թող որ մեծապես պարարվես և իմ նվաստ խոսքերով,","Անհասանելի և բարեբանյալ բարձրյալիդ գլխին տեղ տալով նրանց,","Զերծ սաղմոսողի մեղադրանքներից, որ ասում է, թե՝","«Մեղավորի յուղը թող չօծի վարսագեղ գագաթը»։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_215":216,"_217":218,"_219":220},"chapters",[331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,13,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376,377,378,379,380,381,382,383,384,385,386,387,388,389,390,391,392,393,394,395,396,397,398,399,400,401,402,403,404,405,406,407,408,409,410,411,412,413,414,415,416,417,418,419,420,421,422,423,424],"pages",{"_10":232,"_224":233},"labels",{"_221":222,"_10":223,"_224":225},"original",{"_226":230,"_227":231},{"_226":228,"_227":229},"vg",{"_226":-7,"_227":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[326,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,327,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,328,329,324,325,330],[234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
