[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":149},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",32,"heading",[148],"sections",[18,19,20,21,22,23],[129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147],[106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125,126,127,128],[74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105],[53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73],[37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52],[24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36],"Ո՜վ ամենապարգև ձեռք Հիսուս Քրիստոսի,","Դարձի՛ր դեպի ինձ, քո շնորհատու աջը կարկառելով,","Բնակվի՛ր իմ մեջ և միացիր ինձ,","Չհեռանալով սիրո սենյակ՝ անձուկ իմ սրտից։","Նկարագիրդ անեղծանելի, որ նշխարն է քրիստոնեական փրկավետ կոչման պանծալի լույսի,","Հանդիսանալով միջնորդ քո տեղակ՝","Թող ինձ հետ հավետ մնա անկորուստ այս մատյանի մեջ","Ա՛յն Հոգով, որ մեզ հավիտենական կյանքի կտակ էր խոստացել անճառ հորինողդ երկնից։","Եվ քեզ՝ պատճառիդ միակ, և մյուսիդ՝ միակ պատճառից,","Եվ քեզ՝ որ դարձյալ պատճառն ես մեկի,","Երրյակ անձնավորությանդ և մի աստվածությանդ","Վայելում է փառք վեհ երկնավորներից և սրբերի դասերից,","Հավիտյանս հավիտենից. ամեն։","Քեզանից եկող այս բյուր և բոլոր բարություններով","Թող որ բարձրանա ամենահզորիդ անունը խնկված ու խոստովանված.","Թող ամաչի չար բանսարկուն՝ վռնդված և հալածական.","Թող ոչնչանան մուրհակները մեղքերիս.","Կտրվեն կարթերը, և որոգայթները հեռացվեն,","Կտրատվեն կապանքներն ու վիհը վանվի,","Վնասները վերանան, ցնդեն պատրանքներն ու մեղքերը ջրվեն,","Պարտաթղթերը պատռվեն, լուծը խորտակվի և քեղիները քանդվեն։","Թող որ փոխարեն չար հանցանքների մռայլ մթության","Նաև դևերի մեզ շրջապատող բանակների տեղ՝","Փառքիդ արևը հասնի մեզ աջից, ձախից, դիմացից, թիկունքից նույնպես՝","Լուսավորելու և ապրեցնելու, փրկելու համար։","Իսկ նրանց վրա, ովքեր լիահույս սպասում են քո լույսի երևալուն՝","Թող գարնանային ջինջ առավոտյան ճաճա՜նչը շողա։","Զի կարող ես դու ամեն ինչի մեջ և բարերար ես բոլորի համար,","Կամենում ես դու, որ ամենքն ապրեն և փրկությունն ես ուզում բոլորի։","Ամեն տեսնող աչք քեզ է նայում, Տե՛ր, Աստվա՜ծ բոլորի,","Եվ դո՛ւ էլ նայիր քեզ հառաչաձայն պաղատող բոլոր քո ծառաներին,","Աղախիններին, թե նրանցից էլ աղաչող լինի։","Ընդունի՛ր և իմ այս ողբ ու լացով ցանկասեր աչքիս ցողն արցունքների,","Որով, Տե՜ր Քրիստոս, թրջում եմ ահա՛ ոտքը անարատ քո մարդեղության,","Եվ օրինակով այն խորհրդավոր՝ հանցավոր կնոջ մազերի,","Ընդունի՛ր նաև իմ դավանությունն ու դարձը առ քեզ.","Եվ համբույրներով իմ շրթունքների՝ կյանքի փրկարար հաղորդությունը քո ճաշակելու՝","Համաշունչ կերպով կապիր ինձ քեզ հետ անլույծ միությամբ։","Որպես երաշխիք քո ողորմության և քո գթության նո՛ւյնպես բարերար,","Փոքր իմ հավատքի փոխարեն թող որ քո մեծ պարգևը ընդունեմ քեզնից։","Գթառատ սիրով ծառայիս հանդեպ, որ դավանում է անունդ անձկալի,","Թող որ խստաշունչ հողմերը ձմռան՝","Փոխարկվեն հանդարտ մեղմաշունչ օդի,","Սաստիկ մրրիկը՝ ախորժ զեփյուռի,","Կասկածներն երկչոտ՝ մեծ վստահության,","Եվ պատիժների պատուհասները՝ երանության,","Թախծագին տագնապները՝ հոգևոր խրախճանքի,","Ալեկոծությունները ծփանուտ՝ խորին խաղաղության,","Եվ ղեկի թևարկումները՝ ապահով նավահանգստի՜ հասնեն թող,","Մեղքերի բեռների բերքն իմ փոխարկվի՜ թող շնորհաց թոշակի։","Լսի՛ր աննվազ և ամենառատ երկայնամտությամբ՝ քեզ դառնացնողիս,","Դո՛ւ մեր փրկության պայմանդ միակ։","Աստվա՛ծ բոլորի, անճառ մեծություն,","Անբովանդակելի բնություն, անքննելի իսկություն,","Հզոր զորություն, կարող բարերարություն, անպակաս լրություն,","Անճառ ժառանգություն, վայելչական վիճակ,","Առատ պատրաստություն, անստվեր իմաստություն,","Տենչալի տուրք, անձկալի շնորհ, բաղձալի բերկրություն,","Անտխուր հանգիստ, անտարակույս գյուտ, անկապտելի կյանք,","Անծախելի ստացվածք, անփոխարինելի բարձրություն,","Ամենարվեստ բժիշկ, անսասան հաստատություն,","Դարձուցիչ մոլորվածների, գտնող կորուսյալների,","Հույս՝ ապավինածների, լույս՝ խավարածների,","Քավիչ մեղանչածների, ծածկարանդ փախչողների,","Անդորրիչ խռովյալների, փրկություն մահացածների,","Արձակիչ կապվածների, ազատիչ մատնվածների,","Պատսպարան սահածների, վշտակիցդ սայթաքածների,","Երկայնամտություն տարակուսյալների.","Լուսեղեն տեսք, ցնծության ցույց, օրհնության անձրև,","Հոգի երեսաց, զորություն դեմքի, հովանի գլխի,","Շարժիչ շուրթերի, ազդումն խոսքի, կառավար անձի,","Բարձրացնող բազկի, երկարող ձեռքի, սանձակալ սրտի,","Ընտանի անուն և մերձավոր ձայն,","Կցորդություն հարազատ, խնամածություն հայրական,","Խոստովանված անուն, պաշտելի պատկեր, անպարագիր տիպ,","Երկրպագված տերություն, բարեբանված հիշատակ,","Խնդության մուտք, անվրեպ շավիղ, փառքի դուռ,","Ճշմարտության ճանապարհ, երկնաճեմ սանդուղք,","Եվ այլ բազմաթիվ խոսքեր գովեստի, անհամար շարքով, անբավ տողերով,","Որոնք ո՛չ երկրածին բերանը կարող է արտաբերել,","Ո՛չ կարող է տանել մարմնեղեն գործիքը,","Եվ ոչ էլ հոգեղեն իղձերը կարող են կշռել։","Սակայն ես այստեղ կպատմեմ դարձյալ ոչ թե մեղքերը Երուսաղեմի,","Ըստ մարգարեի հրամանառության իր նախնի ժողովրդի վերաբերյալ,","Կամ Հակոբի տան գործերն անօրեն —","Այլ պիտի գամ հայտնելու իմ մեղքերը,","Քանզի իմ մահվան աղետի վրա ավա՜ղ ասելով ըստ մարգարեի,","Ես ինքս իմ ձայնով պիտի մեղադրեմ ինձ՝","Սաղմոսողի խոսքի համաձայն,","Որպեսզի իմ այս համայնապատում խոստովանությամբ","Պետք չունենալով այլևս ավաղ բացականչելու,","Մեկ անգամ ընդմիշտ մաքրվեմ Էիդ օրհնյալ հրամանով։","Եվ արդ, ահավասիկ, ծունկի գալով բարերարիդ քաղցրության առջև,","Փռվում եմ հողին ցույց տալու համար, թե ինչպես եմ ես ի մահ գլորվում,","Ես, որ սողունի նման սահելով և անասնական գետնաքարշությամբ,","Կամավոր կերպով գամեցի ինքս ինձ այս կորստական անցավոր կյանքին,","Եվ սակայն հիմա հենված քեզ, ո՜վ Տեր,","Ինչպես մարմնով Դավթի արմատից ընձյուղված","Եվ անճառորեն անեղ աստվածությանդ հետ շաղկապված հաստատուն գավազանի վրա, որպես կյանքի նեցուկի,","Երախտիքներիցդ պատկառելով՝ կիսով չափ պիտի կանգնեմ դարձյալ,","Կիսաբաց դեմքս հակած դեպի վար, և աչքս դեպի վեր,","Խղճալի հայացք հառելով քեզ, Տե՜ր, որ մոտիկ ես մեր հեծություններին,","Եվ ողորմություն ես բոլորովին, համակ քաղցրություն,—","Եվ լիճը լույսիս լցրած արցունքով՝","Հույսով լեփ-լեցուն պաղատանքներս մեծությա՜նդ պիտի ես վերընծայեմ։","Եվ արդ, ես հետինս վերոհիշյալ արժանավորներից,","Պատժապարտների կարգը արդարև դասելով ինքս ինձ,","Ողորմություն եմ խնդրում քեզանից բոլորի աղերս-աղոթքների հետ՝","Նկունների հետ և անհամարձակների,","Տկարների հետ և փոքրիկների,","Ընկածների հետ և արհամարհվածների,","Տարագրվածների հետ և դեպի քեզ դարձածների,","Երկմիտների հետ և աներկմիտների,","Կործանվածների հետ և վերականգնածների,","Ընկճվածների հետ և հաստատվածների,","Գլորվածների հետ և կանգնածների,","Մերժվածների հետ և ընդունվածների,","Ատվածների հետ և կոչվածների,","Ապշածների հետ և զգաստների,","Անառակների հետ և զսպվածների,","Հեռացածների հետ և մոտեցածների,","Հերքվածների հետ և սիրվածների,","Ամոթահարների հետ և զվարթացածների","Եվ ամաչկոտների ու խնդամիտների հետ։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_150":151,"_152":153,"_154":155},"chapters",[266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,13,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359],"pages",{"_10":167,"_159":168},"labels",{"_156":157,"_10":158,"_159":160},"original",{"_161":165,"_162":166},{"_161":163,"_162":164},"vg",{"_161":-7,"_162":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[261,169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,262,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,263,264,259,260,265],[169,170,171,172,173,174,175,176,177,178,179,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
