[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":166},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",28,"heading",[165],"sections",[18,19,20,21,22,23,24,25,26],[144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158,159,160,161,162,163,164],[126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143],[110,111,112,113,114,115,116,117,118,119,120,121,122,123,124,125],[102,103,104,105,106,107,108,109],[83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101],[72,73,74,75,76,77,78,79,80,81,82],[59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71],[39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58],[27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38],"Ի փառս քո և ի գովեստ Որդուդ ու Սուրբ Հոգուդ է","Խոստովանությունն այս, Հա՜յր ողորմության,","Քանզի խորախորհուրդ ձեր միության մեջ","Մեկդ մյուսի զորությանը կարոտություն չունի։","Ուստի և մենք փառավորելով Բանդ անսկիզբ ու մարմնացած՝","Փառավորած կլինենք նույնպես Հորդ անժամանակ։","Եվ քեզ՝ միակ Սուրբ Երրորդությանդ,","Հավասարապատիվ տերությանդ,","Համաբուն, անբաժան ինքնությանդ՝","Օրհնաբանություն, գոհություն, զորեղություն","Եվ անճառ վայելչություն մեծության բարեվիճակ հարթության,","Զուգակշիռ հավասարության՝ հավիտյանս. ամեն։","Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհությունից","Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,","Տանջվի՛ թող և հալածվի, հեռանալով ու արտաքսվելով","Քո բնակարանն եղող մարմնի խորանից դեպի խավարն արտաքին։","Եվ ջնջի՛ր, սրբիր դու մեր դեմքերից արցունքն ողբագին","Եվ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հանի՛ր,","Հիշելով հարվածները քստմնափուշ, ժանտատեսիլ և մահառիթ այն բևեռների,","Որոնցով գամվեց Միածինը քո՝ խաչի աշտարակի վրա՝ թող չարը ցավի գա","Եվ կողը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,","Որից խորապես մեծ վերք ընդունեց,","Նախապատճառը մահվան թող իսպառ սատակի՛, կորչի՜։","Եվ քանզի հոգին ավանդելիս իր գովյալ գլուխը խոնարհեց քո գիրկը, Բարձրյա՜լ,","Ուստի ապստամբությունն անբարի բարքի տեր Բելիարի","Թո՛ղ ի կոր կործանվի, ըստ ամենայնի կորուստի մատնված։","Եվ դարձյալ, քանզի անմահ իսկությունն թաղվեց ու ծածկվեց երկրի արգանդում,","Ապա, ուրեմն դրանով թող որ գոռոզի հոխորտ հպարտությունը","Մահվան դժոխքի մթաստվեր ու խոր հատակը դիտի,","Եվ թող որ հիշի առաջին հարվածն անբժշկելի,","Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի՝","Ամենազորի կենարար չարչարանքների գնով։","Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,","Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,","Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն սքանչելի,","Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,","Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,","Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն անբովանդակելի,","Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,","Պատճառ Որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.","Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ","Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,","Որ սպրդելով՝ մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց,","Զարհուրելով երկնավոր գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից,","Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ, բայց մաքրվեցինք մշտնջենապես։","Արդ, մատյանն այս վերծանողների աղոթքների խոսքով,","Ողորմի՛ր Որդուդ խաչի և մահվան չարչարանքների համար, Հա՜յր գթած,","Որ նախապատճառն եղավ ողբաձայն և արտոսրածին այս նվագի,","Եվ որ պատրաստեց կենաց փրկության դեղն այս մեզ համար,","Թող ի՛նքն էլ բուժվի քո անվամբ, հզո՜ր։","Նա, որ մեզ այսպես խոստովանության ճամփան ցույց տվեց,","Թող իր պարտքերից լինի անարատ։","Նա, որ հպարտության թևերը կտրել վարդապետեց մեզ կենաց կանոնի այս պատգամներով,","Թող որ ազատվի բոլոր մահառիթ պատահարների չար կապանքներից","Եվ Երրորդությանդ բարեգործությամբ նորոգվի դարձյալ և լուսավորվի.","Ընդ որում և մե՛նք պիտի համարենք մեզ երջանկացած նրա հետ։","Արդ, այս խոսքերն են՝ վճիռ պաշտելի,","Սրբազան պայման, օրենք անփոփոխ,","Կենաց ավետիս, նշան տերունի և բարության դուռ,","Սփոփիչ հրավեր և ճշգրիտ պատկեր,","Անպակասելի գանձ, անմոռաց հիշատակ։","Առ այս և ես հավատալով՝ հաստատում եմ այդ մարգարեի հետ,","Թե կարող ես ներել բոլորովին մեղքերս բազմաբեղուն։","Եվ այդպիսով՝ ավելի պիտի մեծանաս դու ու բարձրանաս կրկին","Իմ կործանված և ամենաթշվառ հոգու հանդեպ։","Համայնին իշխող ես, ձեռնհաս բոլորին և ամենահաս,","Հաղթում ես բոլոր բռնություններին և փշրում կարծրություններն ամեն.","Վանում ես ամեն ընդդիմադիր ուժ և վատնում ամեն խստություն.","Ընդոտնում ես ամեն սրություն և բոլոր դառնություններ անուշացնում,","Քաղցրացնում ես բոլոր դժվարամոքելիները,","Բաշխում ես պարտքերը բոլոր և ներում հանցանքներն ամեն։","Կարող ես, զորավոր, հզոր, հնարավոր ես դու և ամենարվեստ՝","Ընկղմել բոլորի մեղքերը, չքացնել ու բառնալ մեջտեղից.","Ինչպես փայլն այն փոքրիկ կայծի, չնչին չափազանց և չքոտի,","Որ ընկնելով ծովը տիեզերատարած՝ կորչում է իսպառ։","Եվ սակայն հետևելով մարգարեի բարեխրատ խորհուրդներին,","Մենք էլ նրա հետ աղոթենք պիտի Հոգովդ երգելով,","Հաստատուն հույսով քեզ ապավինած։","«Խոսքեր առեք ձեզ հետ,— ասում է Ովսեեն,— դարձեք ձեր Տիրոջն ու ասացեք նրան.","«Կարող ես դու մեր մեղքերը ներել», որպեսզի բարիք ստանաք,","Եվ ունենաք վայելք բարօրության»։","Աստված ահա խոսեց և ո՛վ է, որ չկամենա լսել.","Նույն ինքը վկայեց, և ո՛վ է, որ չուզենա հավատալ։","Բայց դու, բարերա՛ր, ներիր այս բազում իմ հանցանքները և միտ մի՛ բերի.","Քանզի դյուրին է քեզ համար ջնջելը դրանց,","Քան թե ինձ համար նկարագրելը հոգնատանջ ձեռքով։","Ուստի գրեցի առանց խնայելու,","Որպեսզի դու էլ առատապես ջնջես, օրհնյա՜լ։","Չէ՞ որ մեղավորներիս համար կոչվեցիր դու երկայնամիտ,—","Ինչպես աղոթեց Եզրասն երջանիկ՝ սրտի հեծությամբ,","Երբ հո՜ւյժ անձկությամբ և վհատ հոգով հիշեց գործերն այն, որ պատմում է նա։","Ամեն տեսակի մահացու կրքերով տանջվում եմ ես,","Ընկած գարշելի վիհը՝ դժնդակ և ապականիչ մեղանչումների։","Եվ չեմ հավատում, թե մինչև անգամ կլսես դու ինձ, ինչպես Հոբն է ասում։","Արդ, ահավասի՛կ, ես ինքնապարսավ, անձնադատ գերի՝","Կամավորապես ինքս ինձ մատնելով,","Ապրելու բոլոր հնարներն իմ առջև փակեցի,","Խափանեցի ու կնքեցի ամուր ամեն կողմից,","Որ փրկելով ինձ՝ մեղքերով կապկապվածիս՝ կրկնակի անգամ մեծարվես, գովյա՜լ։","Արդարև որպես կամավ խելագար, ձորձերս հանելով,","Ամոթույքս ցուցադրեցի ես, գործելով ընդդեմ իմաստունի.","Թե՝ խոհեմները ամոթույքն իրենց պետք է որ ծածկեն։","Հեռացել եմ ես բարի կարգերից և օտարացել առաքինության,","Սրբության մեջ եղել եմ անսուրբ և կուսության մեջ՝ անմաքուր,","Արդարության մեջ՝ ամբարիշտ, բարեպաշտության մեջ՝ վնասապարտ.","Բերանովս մոտ եմ Ստեղծողին և խորհուրդներով՝ հեռու,","Շրթունքներովս եմ ես պատվամատույց, ըստ մարգարեի, և ո՛չ թե սրտովս։","Եվ եթե պետք է քստմնելիներ ասել այստեղ,—","Մի հանդգնություն, որ տանջանքներից ծանր է ավելի,—","Որպես Աստուծո պաշտոնյա անպետ, անկայուն մտքով,","Դեպի մահ տանող զույգ ճամփաների միջև վարանած՝","Ջանում եմ ու չեմ շահում ոչինչ,","Հետապնդում եմ ու չեմ հասնում,","Շտապում եմ ու չեմ ժամանում,","Փափագում եմ ու չեմ հանդիպում,","Ունեմ ամենայն ինչ երկրավոր,","Եվ պատգամավոր եմ աղոթանվեր համայն աշխարհի։","Եվ արդ, ո՞ր մեղքերս հայտնեմ և կամ որո՞նք մատնացույց անեմ,","Որպիսիների՞ մասին ես խոսեմ,","Որքա՞ն ծածուկ հանցանքներ մերկացնեմ կամ որո՞նք խոստովանեմ,—","Ներկայիննե՞րը, որոնք արդեն ունեմ,","Թե՞ անցյալինները, որոնք կուտակեցի.","Գալիքնե՞րը, որոնցից վախենում եմ,","Թե՞ գայթումներս բազում, որոնք ինձ գլորեցին.","Փո՞քրն իմ կարծիքով, որը սակայն մեծ է համարում Աստված,","Թե՞ անմարմինը, որն հիշատակել մինչև իսկ չարժի,","Քի՞չը, որ շատ է, թե՞ թեթևները, որոնք ծանր են ու խիստ.","Հոգեկան կրքե՞րը կորստաբեր, թե՞ մարմնական ախտերն սպանիչ.","Հեշտառիթնե՞րն սկզբում, թե՞ վերջում վնասողները,","Աներևույթնե՞րը, թե՞ տեսանելիները.","Ձեռքով շոշափվողնե՞րը, թե՞ հեռվից շնչողները.","Լայնակի դյուրին խածոտողնե՞րը, թե՞ երկարորեն արձակված նետերը.","Խոր խոցողնե՞րը, թե՞ հայտհանդիման սպառողները.","Պոռնկությո՞ւնը բազմագլխյան, թե՞ հիվանդությունն անբժշկելի.","Չարի պարարո՞ւմը մարմնովս, թե՞ բարուն սովելը հոգովս.","Աստուծո համար անախորժներին տածած խնամքնե՞րս,","Թե՞ բռնադատման պարանով ձգվելս նույն մոլեգնությանը.","Դեպի մահ տանող մեղքե՞րը, թե՞ խոհերն ունայն։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_167":168,"_169":170,"_171":172},"chapters",[283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,13,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370,371,372,373,374,375,376],"pages",{"_10":184,"_176":185},"labels",{"_173":174,"_10":175,"_176":177},"original",{"_178":182,"_179":183},{"_178":180,"_179":181},"vg",{"_178":-7,"_179":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[278,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,279,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,280,281,276,277,282],[186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271,272,273,274,275,276,277],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
