[{"_1":2,"_3":4},"Layout",{"_5":160},"translated/chapter",{"_5":6},"data",{"_7":8,"_9":10,"_8":11},"mode","translated","edition","mk",{"_12":13,"_14":15,"_16":17},"chapter",2,"heading",[159],"sections",[18,19,20,21,22],[121,122,123,124,125,126,127,128,129,130,131,132,133,134,135,136,137,138,139,140,141,142,143,144,145,146,147,148,149,150,151,152,153,154,155,156,157,158],[82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95,96,97,98,99,100,101,102,103,104,105,106,107,108,109,110,111,112,113,114,115,116,117,118,119,120],[68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81],[45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67],[23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44],"Մի՞թե պիտի մոռանաս բարերարելդ, ո՜վ ակնկալություն,","Պիտի անտեսե՞ս գթասիրելդ, ո՜վ խնամող.","Պիտի փոփոխե՞ս մարդասիրելդ, ո՜վ անփոփոխ.","Պիտի նահանջե՞ս կենսագործելուցդ, անվախճա՜ն.","Պիտի թողնե՞ս ողորմությունդ, երջանի՛կ պտուղ.","Պիտի աղավաղե՞ս բարեշնորհ ծաղիկը քո քաղցրության.","Պիտի անպատվե՞ս նյութը պանծալի քո հարստության.","Պիտի պակասեցնե՞ս փառքը վարսերի քո բարձրապանծ,","Պիտի չպահե՞ս պսակիդ պայծառ զարդը վայելուչ։","Եթե ողորմածներին է երանությունը,","Եվ դու, որ համակ արքայություն ես սիրով լիուլի,","Մի՞թե չպիտի պարգևես դու քո փրկությունն ամբողջ.","Դեղ չդնե՞ս պիտի իմ վերքերին","Եվ սպեղանի՝ խոցվածներիս և տկարությանս՝ դարման չպիտի՞ անես,","Պիտի չծագեցնե՞ս լույս՝ խավարի մեջ —","Ինձ, որ զորությանդ վրա եմ միայն իմ հույսը դրել,","Տիեզերակա՛ն դու կենսապարգև։","Դո՛ւ միայն ունես փառք իսկ ի բնե, մշտնջենապես,","Եվ արարածներն համայն առհավետ վկայում են այդ։","Օրհնված ես դու և փառավորված հավիտենության մեջ եռապատիկ","Եվ իմանալի հավիտյանների սահմանից էլ վեր՝","Միշտ ու միշտ. ամեն։","Փրկիր ինձ, գթած, լսիր, ողորմած,","Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,","Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապավեն,","Բարերարիր, հզոր, ազատիր, ամենակալ,","Կյանք տուր, նորոգող, վերականգնիր, ահավո՛ր,","Լուսավորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս, քավի՛ր, անքնին,","Պարգևատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ,","Հաշտվիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ,","Ջնջիր պարտքերս, օրհնյա՜լ։","Երբ հասնի վերջին օրս թշվառ,","Եվ ես հառեմ աչքերս տեսնելու վտանգները կրկնակի,","Քո փրկությո՜ւնը տեսնեմ թող, հո՜ւյս և խնամակալ։","Եվ երբ ուշադիր նայեմ դեպի վեր՝ ամենագրավ ճամփին սոսկալի,","Խաղաղության հրեշտակդ թո՛ղ քաղցրությամբ հանդիպի ինձ։","Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցույց տուր ինձ դու, Տե՛ր,","Երկնավորներից եկած երջանիկ, մաքուր մի ոգի,","Որ լուսաթռիչ՝ ի՛նձ հասնի՝ սիրուդ պարգևը առած։","Հասցրու ինձ նույնպես կարեկից մի՝ մեռած արդարներից.","Հուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգևիր։","Քա՜վ լիցի, թե դու, ո՛վ բարեբանյալ, որ փրկությունն ես բոլորի,","Հիվանդ ոչխարիս դժնդակ գազան տաս ուղեկից.","Պարգևիր վերին կյանք անապական՝ մեղքով մեռածիս,","Եվ փրկություն՝ պարտքերի տակ կործանվածիս։","Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ և ահավոր,","Որ չթափանցի երկյուղդ այնտեղ։","Թող որ չլինեմ ես անպտուղ՝ փոքր այս վաստակիս մեջ՝","Անբերի հողում, իզուր, ապարդյուն սերմանողի պես։","Չլինի, որ երկնեմ ես, և չծնեմ,","Ողբամ՝ և չարտասվեմ, խորհեմ՝ և չհառաչեմ,","Ամպեմ՝ և չանձրևեմ, ընթանամ՝ և չհասնեմ,","Ես ձայն տամ, և դու չլսես, պաղատեմ՝ և անտես մնամ,","Կողկողեմ՝ և ինձ չողորմես, աղաչեմ՝ բայց ոչինչ շահեմ,","Զոհ մատուցեմ՝ և չմխամ,","Տեսնեմ քեզ՝ և դատարկ դուրս գամ։","Դեռ քեզ չդիմած՝ լսիր ձայնս դու, ո՜վ միայն հզոր։","Մեղքերով ապրած օրերիս չափով","Տանջանքի տուգանք վճարել մի՛ տա ինձ՝ չարագործիս։","Սակայն դու, ո՜վ Աստված,","Աստվա՛ծ հոգիների բոլոր ու մարմինների,","Աստվածաշնորհ Մովսեսի դավանությամբ,","Եվ ըստ սուրբ Հովնանի ձայնի՝ երկայնամիտ ու բազումողորմ —","Տուր ինձ ուժ, որպեսզի քո օրհնյալ կամքին ի հաճություն","Կարողանամ ավարտել աղոթամատյանն այս ողբերգական,","Որ սկսել եմ ես ահավասիկ։","Եվ մինչ արցունքով եմ սերմանում խոսքերս","Մեզ համար պատրաստված օթևաններդ տանող","Ճանապարհի վրա ոտք դրած պահին այս իմ,","Թող որ, երբ հասնեմ հունձքն հավաքելուն՝","Դառնամ բերկրալից ու երջանիկ և լիովին քավված՝","Բարի օրանների երանական արդյունքով։","Մի՛ տուր ինձ սրտի արգանդ անորդի Իսրայելի պես,","Եվ ոչ էլ ցամքած ստինքներ աչքի, ո՜վ ամենագութ։","Լսի՛ր բանական աղաչավորիս, հզո՛ր և ողորմած,","Նախքան երկնքին, երկինքը՝ երկրին, երկիրը՝ գինուն, ցորենին, ձեթին,","Եվ սրանք բոլորն էլ Իսրայելին՝ ի՛նձ լսիր.","Երկնավորների աղերսը առ քեզ՝","Թող ազդի հոգուս, քան թե տարրերին ապականացու։","Ստեղծիչ ես դու, և ես ինքս՝ կավ.","Հեծեծագին այս աղոթքներիս նախամուտքում.","Հայտնի՛ր, գթառատ, քաղցր կամքդ ինձ՝ տարակուսյալիս,","Որպեսզի այստեղ, երկրի վրա իսկ զորանամ ես,","Եվ, երբ որ բացվի երկինքը վերին,","Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ, անընտել՝","Մոմի պես հալվեմ, սպառվեմ իսպառ, ջնջվեմ մեջտեղից։","Սիրտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է գոչել աղոթքով,—","Ուժ՝ թալկացածիս և կյանք՝ մաշվածիս խղճի խայթերից,","Եվ ո՛չ անձկությամբ ու չարչարանքով քեզ որոնելուց։","Ա՛ռ մաղթանքներիս ավանդն այս և տուր ողորմությունը քո շնորհների։","Ընդունիր դու այս փոքրը տկարիցս և շնորհիր մեծը հզորիդ կողմից։","Զղջումիս խոսքերն արա՛ զորավոր, մեզ ուղարկելով Հոգիդ բարձունքից,","Պատգամներով այն աստվածաշունչ, որոնք դրել եմ ես այս գրքիս մեջ։","Հաճի՛ր, բարերար, լուսավորելով ճշմարտապատում առակն Եսայու,","Մատուցելով ինձ՝ մահվան արժանուս","Գոյությանս անարգաձայն պղնձի փոխարեն՝ շնորհիդ ոսկին՝","Անզարդ, սևաթույր երկաթի տեղակ՝ հրաշեկ պղինձը Լիբանանի,","Որ օրինակ է առաքինության։","Քանզի մարմնավոր շուրթերով, ահա՛, ուղերձ ես կարդում բարձրյալ Աստծուն,","Որ գործերով է գրավվում միայն և չի կաշառվում բանաստեղծությամբ,","Եվ քո սրտի մեջ նայում ես դու միշտ դեպի Եգիպտոս,","Համապատասխան քեզ ի՞նչ օրինակ դնեմ ես այստեղ, անձ իմ հանցավոր։","Պատժակից եմ ես քանդված Սոդոմին,","Պապանձված դատախազն եմ Նինվեի,","Սոսկալի բարբարոս՝ ավելի, քան տիկինն հարավային,","Քանանից վատթար ավելի և Ամաղեկից համառ,","Կուռքերի քաղաք անբժշկելի,","Հին Իսրայելի ապստամբության մնացած բեկոր,","Հիշատակարան պահված՝ Հուդայի ուխտազանցության։","Կշտամբված եմ ես ավելի, քան Ծուրը","Եվ Ծայդանից ավելի տարամերժված.","Խորթաբարո ավելի, քան Գալիլիան,","Եվ քան անհավատ Կափառնայումն աններելի.","Պարսավված եմ ես, ինչպես Քորազինը և Բեթսայիդայի հետ բամբասված.","Անպարկեշտության մեջ սպիտակած մազերն եմ Եփրեմի.","Աղավնու նման մեղմ եմ ես՝ հիմարությամբ և ո՛չ հեզությամբ.","Օձ եմ ես բանավոր եղեռնական՝ առյուծի կորյուններից ծնված.","Ժանտությամբ լցված քարբի ձվերի կերպարանքն ունեմ,","Պատկերն եմ ես Երուսաղեմի վերջին հարվածների,","Ըստ գուշակության տեսանողների և տերունական խոսքի համաձայն։","Կործանման հասած մերժված տաղավար եմ ես,","Կրկնակի աղտոտված շինվածք եմ խոսուն՝","Խորտակված դռան ջարդված փականքով։","Ժառանգություն եմ վայելուչ թեև, սակայն և թողնված,","Մոռացված տուն եմ աստվածակերտ,","Ինչպես ասել են Մովսեսը, Դավիթն ու Երեմիան։","Բորոտությամբ վարակված բանական մի տուն եմ ես՝","Ապաշխարության խրատին ենթարկված,","Օրենքով նորոգված և ծեփված կավով՝ ողոք հեզության,","Բայց ճարահատված այլևս բուժման մի ելք գտնելուց՝","Շինողի ձեռքով լրիվ քանդված,","Եվ հրամանով Հզորի, իբրև արդար հատուցում,","Դուրս նետված անսուրբ մի վայր՝ անխնա,","Հեռու վտարված և տարագրված։","Հողի տակ թաղված դրամն եմ անպետ՝","Ավետարանի ավանդակորույս ուրացողի քանքարի նման։","Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ",{"_161":162,"_163":164,"_165":166},"chapters",[277,13,278,279,280,281,282,283,284,285,286,287,288,289,290,291,292,293,294,295,296,297,298,299,300,301,302,303,304,305,306,307,308,309,310,311,312,313,314,315,316,317,318,319,320,321,322,323,324,325,326,327,328,329,330,331,332,333,334,335,336,337,338,339,340,341,342,343,344,345,346,347,348,349,350,351,352,353,354,355,356,357,358,359,360,361,362,363,364,365,366,367,368,369,370],"pages",{"_10":178,"_170":179},"labels",{"_167":168,"_10":169,"_170":171},"original",{"_172":176,"_173":177},{"_172":174,"_173":175},"vg",{"_172":-7,"_173":-7},"superscription","colophon","Շարադրություն","Հիշատակարան","Դրութիւնք","Յիշատակարան մատենիս դրութեան",[272,180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,273,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,274,275,270,271,276],[180,181,182,183,184,185,186,187,188,189,190,191,192,193,194,195,196,197,198,199,200,201,202,203,204,205,206,207,208,209,210,211,212,213,214,215,216,217,218,219,220,221,222,223,224,225,226,227,228,229,230,231,232,233,234,235,236,237,238,239,240,241,242,243,244,245,246,247,248,249,250,251,252,253,254,255,256,257,258,259,260,261,262,263,264,265,266,267,268,269,270,271],"/chapter/1","/chapter/2","/chapter/3","/chapter/4","/chapter/5","/chapter/6","/chapter/7","/chapter/8","/chapter/9","/chapter/10","/chapter/11","/chapter/12","/chapter/13","/chapter/14","/chapter/15","/chapter/16","/chapter/17","/chapter/18","/chapter/19","/chapter/20","/chapter/21","/chapter/22","/chapter/23","/chapter/24","/chapter/25","/chapter/26","/chapter/27","/chapter/28","/chapter/29","/chapter/30","/chapter/31","/chapter/32","/chapter/33","/chapter/34","/chapter/35","/chapter/36","/chapter/37","/chapter/38","/chapter/39","/chapter/40","/chapter/41","/chapter/42","/chapter/43","/chapter/44","/chapter/45","/chapter/46","/chapter/47","/chapter/48","/chapter/49","/chapter/50","/chapter/51","/chapter/52","/chapter/53","/chapter/54","/chapter/55","/chapter/56","/chapter/57","/chapter/58","/chapter/59","/chapter/60","/chapter/61","/chapter/62","/chapter/63","/chapter/64","/chapter/65","/chapter/66","/chapter/67","/chapter/68","/chapter/69","/chapter/70","/chapter/71","/chapter/72","/chapter/73","/chapter/74","/chapter/76","/chapter/77","/chapter/78","/chapter/79","/chapter/80","/chapter/81","/chapter/82","/chapter/83","/chapter/84","/chapter/85","/chapter/86","/chapter/87","/chapter/88","/chapter/89","/chapter/90","/chapter/91","/chapter/94","/chapter/95","/","/chapter/75","/chapter/92","/chapter/93","/colophon",1,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55,56,57,58,59,60,61,62,63,64,65,66,67,68,69,70,71,72,73,74,75,76,77,78,79,80,81,82,83,84,85,86,87,88,89,90,91,92,93,94,95]
