Շարադրություն

բազմաթախանձ օգտակար խոսքերի,

ապաշավանքի, հոգեշահ խրատների,

սեփական անձի մեղադրանքի, կյանքի զղջման կանոնների,

կամավոր հանձնառության,

աներևույթ հայտնությունների,

մեղքերի խոստովանության։

Գաղտնիքների բացահայտություն,

ծածուկ բաների տարածում,

թաքցվածների ցուցադրություն,

անբուժելի վերքերի զորավոր սպեղանիներ,

անտեսանելի ցավերի ազդու դեղեր,

վտանգավոր բազմատեսակ չարչարանքներից ազատության հնարներ՝

ըստ բոլոր բնությունների կարիքների,

արտասվելու առիթներ, աղոթելու պատճառներ։

Միանձն հայրերի և բազում անապատականների խնդրանքով

Նարեկա վանքի վանական Գրիգորի գրած

ողբերգության մատյանը